Լակեր, ղազիղումուխներ, Դաղստանի բնիկ ժողովուրդներից։ Ապրում են Դաղստանի լեռնային, մասամբ՝ հյուսիսային հարթավայրային շրջաններում։ Ընդհանուր թիվը Ռուսաստանի Դաշնությունում 178 630 մարդ էր, որից 161 300-ը՝ Դաղստանում (2010[1])։ Խոսում են լակերեն ու ռուսերեն։

Հավատացյալ Լակերը սուննի մուսուլմաններ են։ Զբաղվում են անասնապահությամբ և երկրագործությամբ, ունեն զարգացած խեցեգործություն և ոսկերչություն։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 476  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լակեր» հոդվածին։