Լալեմանցիա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խուլեղինջազգիներ (Lamiaceae)
Ցեղ Լալեմանցիա (Lallemantia)

Լալեմանցիա (լատին․՝ Lallemantia), ղաշխակտավատ, խուլեղինջազգիների ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ, ձիթատու մշակաբույս։

Նկարագրություն

խմբագրել

Հայտնի է 6 տեսակ, որոնք աճում են Աիսայում։ Մշակության մեջ է լալեմանցիական իբերիականը (լատին․՝ iberica), որը վաղուց ի վեր մշակվել է Փոքր Ասիայում և Հայաստանում։ Լալեմանցիան երաշտադիմացկուն է, պահանջկոտ չէ ջերմության և խոնավության նկատմամբ։ Լավագույնը սևահողերն են։ Հայաստանում մշակում են փոքր տարածքներում։

Սերմերը պարունակում են 35–38 արագ չորացող, հիմնականում՝ տեխնիկական յուղ, քուսպն օգտագործում են որպես կեր։ Ցանքաշ շրջանառության մեջ ցանում են աշնանացան և հեռաշարացան մշակաբույսերից հետո։ Պարարտացման չափաքանակներն են 45-ական կգ/հա N, P2O5 և K2O։ Ցանում են վաղ գարնանը սովորական շարային և լայնաշարային եղանակներով (միջշարացանային հեռավորությունը՝ 45 սմ)։ Ցանքի չափաքանակները՝ համապատասխանաբար՝ 18–20 և 8–10 կգ/հա, խորությունը՝ 2–3 սմ։ Բերքահավաքը միափուլ է։ Միջին բերքատվությունը 8-10 ց/հա է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։