Լալա Մարտիրոսյան-Քոչար

արվեստաբան

Լալա Ազատի Մարտիրոսյան-Քոչար (հունիսի 23, 1950(1950-06-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քիմիկ-տեխնոլոգ։ Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն (1984)։

Լալա Մարտիրոսյան-Քոչար
Ծնվել էհունիսի 23, 1950(1950-06-23) (73 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀՊՃՀ Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության դեպարտամենտ
Մասնագիտությունարվեստագետ

Երվանդ Քոչարի որդու՝ ճարտարապետ Հայկազ Քոչարի կինն է։

Կենսագրություն խմբագրել

Լալա Մարտիրոսյան-Քոչարը ծնվել է 1950 թվականի հունիսի 23-ին Երևանում, մտավորականների ընտանիքում։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիկա–տեխնոլոգիական ֆակուլտետը։ 1974-1984 թթ. աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1984-1986 թթ. սովորել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում, ստացել արվեստաբանի վկայագիր։ Վերապատրաստվել է Մշակույթի աշխատողների վերապատրաստման Համամիութենական ինստիտուտում, ստացել Ֆոնդապահի վկայագիր (1985 )։ 1984 թ. հունիս – դեկտեմբեր աշխատել է Երվանդ Քոչարի թանգարանում որպես գլխավոր ֆոնդապահ, 1984 թ. դեկտեմբերից՝ տնօրեն[1]։

Գործունեությունը խմբագրել

1984 - 2015 թթ. Հայաստանում և արտերկրում նրա ջանքերով և մասնակցությամբ կազմակերպել են Երվանդ Քոչարի ստեղծագործությունների ցուցահանդեսներ.

  • Քոչարի անհատական ցուցահանդեսը Galerie G. Basmajian պատկերասրահում, Փարիզ, 1989 թ.
  • Ե. Քոչարի անհատական ցուցահանդեսը «Հայկական մշակույթի շաբաթ» շրջանակում, Աբու Դաբի, 2002 թ.
  • «Իմ հույսը ժամանակի վրա է» Ե.Քոչարի 110-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես, Հայաստանի նկարչի տուն, Երևան, 2010 թ.
  • «Ծիածանի երկու գույն` զույգ ազգերի ճակատագիր» Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան, Մոսկվա, 2010 թ.
  • «Դալին և սյուրռեալիստները», Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան, 2011 թ.
  • «Հայ գրքի սփյուռքը 1512 -2012 թթ.», Ամստերդամի համալսարանի «Հատուկ հավաքածուների» թանգարան, 2012 թ.
  • «Քոչար. Մարտահրավեր ժամանակին», Գաֆէսճեան արվեստի կենտրոն, Երևան, 2014 թ.
  • «Երվանդ Քոչարի ստղեծագործությունը որպես 20-րդ դարի հայկական ազգային մշակույթի անանց արժեք» նախագծի համահեղինակ (նախագիծը ֆինանասավորվում էր ՀՀ Գիտության և Կրթության Նախարարության կողմից (1992 – 2000 թթ.)։
  • «20-րդ դարի արվեստի լեկտորիում» խորագրով արվեստաբանական դասախոսությունների կազմակերպիչ և վարող (Երվանդ Քոչարի թանգարանի և Բաց հասարակության ինստիտուտի /Աջակցության ֆոնդ, հայկական մասնաճյուղ/ համատեղ նախագիծ (1999 – 2000 թթ.)։
  • «Աշակերտները՝ արվեստի կամավորներ» նախագծի հեղինակ (2001 թ.)։
  • «Երվանդ Քոչարի ստեղծագործությունը 20-րդ դարի կերպարվեստի համատեքստում. նորահայտ էջեր, մասունքներ» գիտական նախագծի հեղինակ (նախագիծը ֆինանսավորվում է ՀՀ Գիտության և Կրթության նախարարության կողմից 2001 թվականից)։

Գրքեր, հոդվածներ խմբագրել

  • Երվանդ Քոչար։ Գեղանկար։ Գրաֆիկա։ Քանդակ [վերատպությունների հավքածու] / Տեքստի հեղ.՝ Հ. Իգիթյան, Մ. Երզնկյան, հեղ.-կազմող՝ Լ. Մարտիրոսյան-Քոչար – Ե., 1989 թ. (հայ., ռուս., անգլ.)։
  • Իգիթյան Հենրիկ. Երվանդ Քոչար = Ерванд Кочар [Պատկերագիրք]. – Ե.։ Տիգրան Մեծ, 2000. - 213 էջ. - (ժամանակագր. և մատենագիտ. ցանկի հեղ.՝ Լ. Մարտիրոսյան-Քոչար. – էջ 206-213)։
  • Երվանդ Քոչար. ես և դուք [Հոդվածներ, ելույթներ, հուշեր, փիլիսոփայական խոհեր, գրական-գեղարվեստ. ստեղծագործություններ] / Կազմ. և խմբագր. Ա. Հովհաննիսյան, Լ. Մարտիրոսյան-Քոչար. - Ե., Մուղնի, 2007, 200 էջ։
  • Երվանդ Քոչար = Ervand Kochar [Կատալոգ] / Առաջաբ. հեղ.՝ Արարատ Աղասյան, Լալա Մարտիրոսյան-Քոչար։ Կազմ. և խմբագր. Կ. Քոչար. - Ե. - 2010. - 108 էջ։
  • Քոչարի նորահայտ տարածանկարը [Կատալոգ] / Տեքստի հեղ.՝ Լ. Մարտիրոսյան- Քոչար, 2011 թ.։
  • Քոչար. Մարտահրավեր ժամանակին [Նվիրված Ե. Քոչարի 115-ամյակին. կատալոգ] / Առաջաբ. հեղ. Լ. Մարտիրոսյան-Քոչար, Ա. Մարաբյան։ Ե., Գաֆէսճեան արվեստի կենտրոն, 2014 (հայ., անգլ.)։
  • Кочар. Я и Вы [Конспекты лекций, выступления, статьи, воспоминания, литературно-художественное наследие] / Авторы-сост. А. Оганнисян , Л. Кочар, - Е., ВМВ, 2014, 191 с.
  • Մաեստրո Քոչարը հիշողության անդրադարձում [Անտիպ] / Կազմ. և խմբ.՝ Ա. Հովհաննիսյան, Լ. Մարտիրոսյան-Քոչար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.kinpedia.net/leaf/q21697448(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել