Լազիստան (լազ.՝ ლაზონა Լազոնա; վրացերեն՝ ლაზეთი Լազեթ, կամ ჭანეთი Ճանեթ; օսման.՝ لازستان Լազիստան), պատմամշակութային տարածաշրջան Հայկական լեռնաշխարհի հյուսիսային մասում՝ Փոքր Ասիայի և Կովկասի ծովափնյա սահմանագծին: Գտնվում է Արևելա-Պոնտական լեռների հյուսիսային լանջերի սահմանում։ Բարձրությունը մինչև 3931 մ է (Կաչկար լեռ, Լազիստանի լեռնաշղթայում)։ Համարվում է, որ ավանդաբար բնակեցված է լազերի կողմից: Լազիստանի տարածքը կազմում է շուրջ 7,000 կմ2, իսկ ներկայիս բնակչությունը՝ 500,000 մարդ:

Լազիստան

ԿլիմաԽմբագրել

Կլիման մերձարևադարձային է՝ տարեկան 2000 - 3000 մմ տեղումներով։

ՏնտեսությունԽմբագրել

Սև ծովի մերձափնյա մասը մշակված է (ծխախոտ, խաղող, եգիպտացորեն, կաղին, ցիտրուսայիններ), 400-1900 մ բարձրությունները ծածկված են անտառներով, ավելի բարձր լեռնային մարգագետիններ են։

Հնագույն սառցապատումների ժամանակ Լազիստան ապաստարան է եղել ջերմասեր ֆլորայի և ֆաունայի համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 474