Լազար Օստապի Գլոբա (ուկրաիներեն՝ Лазар Остапович Глоба, ծննդ․ թվ․ անհայտ է, Վեդմեդովկա - 1793, Եկատերինոսլավ (այժմ՝ Դնեպրոպետրովսկ)), զապորոժյան բանակի յասաուլ։

Լազար Գլոբա
Ծնվել էանհայտ
ԾննդավայրԿիևի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1793
Մահվան վայրԴնեպր, Yekaterinoslav Viceroyalty, Ռուսական կայսրություն
ԳերեզմանԴնեպր

1743 թվականին, պաշտոնաթող լինելուց հետո, հիմնավորվում է այժմյան Դնեպրոպետրովսկի տարածքում և երեք այգի է հիմնում՝ Միաբանության կղզում, այս կղզու դիմաց Դնեպրի ափին և Պոլովիցա սլոբոդայի մերձակայքում։ Դնեպրի ափին չորս ալրաղաց է կառուցում[1]։

Եկատերինոսլավ քաղաքի կառուցումը սկսելու ժամանակ իշխան Պոտյոմկինը Գլոբայից գնում է վերին այգին, որը հետագայում անվանվում է Պոտյոմկինի անվամբ (այժմ՝ Շևչենկոյի այգի)։ Դրանից հետո Գլոբան տեղափոխվում է Պոլովիցա և հիմնում նոր այգի։ Ապրել է մինչև խոր ծերություն[2]։ 19-րդ դարում այգին անցել է քաղաքի տնօրինության տակ։ Այս այգին 1993 թվականին՝ Ուկրաինայի անկախության տարելիցին, կոչվել է Լազար Գլոբայի անվամբ[3]։

1972 թվականին, Դնեպրոպետրովսկի 200-ամյակի տոնակատարությունների շրջանակում, Լազար Գլոբայի շիրմին հուշարձան է դրվել[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Լազար Գլոբայի այգիները
  2. կարծիք կա, որ ապրել է 100 տարի
  3. Մինչև այդ կրում էր Չկալովի անունը
  4. Դնեպրոպետրովսկի պատմությունից