Լազար Բիչերախով (ռուս.՝ Лазарь Фёдорович Бичерахов, նոյեմբերի 15 (27), 1882, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հունիսի 22, 1952(1952-06-22)[1], Դորնշտադտ, Գերմանիա), ռուս սպա, Առաջին համաշխարհային և քաղաքացիական պատերազմների մասնակից։

Լազար Բիչերախով
նոյեմբերի 15 (27), 1882 - հունիսի 22, 1952(1952-06-22)[1] (69 տարեկան)
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԴորնշտադտ, Գերմանիա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԶորատեսակՀեծելազոր
Կոչումբանակի ենթասպա և գեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ, Պարսկական արշավ, Մարտ Բաքվի համար, Q4329633?, Երկրորդ համաշխարհային պատերազմ, Battle of Goychay? և Revolution and Civil War in Daghestan?
Պարգևներ
Սուրբ Վլադիմիրի շքանշան Սուրբ Աննայի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Order of St. Anna 2nd class with swords Order of St. Anne 3rd class with swords and bow Order of Saint Stanislaus (House of Romanov) և Սուրբ Ստանիսլավի շքանշան

Գեորգի Բիչերախովի եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

Լազար Բիչերախովը Թերսկի մարզի Նովո-Օսեթինսկի ստանիցայի կազակներից է, սպայի որդի։ Ավարտել է Պետերբուրգի առաջին ռեալական դպրոցը և Մոսկվայի Ալեքսեևյան ռազմական ուսումնարանը։ Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից է, ծառայել է 1-ին Գորսկ-Մոզդոկյան գնդում (1911-1915 թվականներ)։ 1915-1918 թվականներին ծառայել է Պարսկաստանում գեներալ Բարաթովի էքսպեդիցիոն կորպուսում, որպես Թերսկի կազակական ջոկատի հրամանատար, զորական ավագ։ Պարգևատրվել է Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշանով[2]։

1918 թվականի սկզբին Պարսկաստանում կազմավորում է ոչ մեծ ջոկատ (շուրջ հազար մարդ), ծառայելով անգլիացիների մոտ։ 1918 թվականի հուլիսին ջոկատը Բանդարե Անզալի նավահանգստից ծովով մեկնում է Բաքու և մտնում քաղաքը պաշտպանող թուրք-ադրբեջանական զորքերի կազմ (որտեղ այդ ժամանակ իշխում էր Բաքվի կոմունան)։ Թուրք-ադրբեջանա-դաղստանյան զորքերի Բաքվի վրա հարձակման ժամանակ Բիչերախովը իր ջոկատով 1918 թվականի հուլիսի 30-ին նահանջում է Դաղստան, որտեղ անգլիացիների օգնությամբ գրավում է Դերբենտը և Պորտ-Պետրովսկը (Մախաչկալան)։ 1919 թվականի հունվարին Բիչերախովի ջոկատը տեղափոխվում է Բաթում, որտեղ էլ 1919 թվականի ապրիլին կազմացրվում է։ Ջոկատի անձնակազմը և ունեցվածքը փոխանցվում է ВСЮР-ի համալրմանը։

1920 թվականին արտագաղթել է Մեծ Բրիտանիա, իսկ 1928 թվականին Գերմանիա։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ղեկավարել է КОНР-ի հյուսիս-կովկասյան ժողովուրդների բաժինը[3]։ Մահացել է 1952 թվականին Դորնշտադտում։

Գրականություն խմբագրել

  • Безугольный А. Ю. Генерал Бичерахов и его Кавказская армия. 1917-1919. - М.: Центрполиграф, 2011. - (Россия забытая и неизвестная. Золотая коллекция). - 416 с. - ISBN 978-5-227-02536-4.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. Безугольный А. Ю. Генерал Бичерахов и его Кавказская армия. 1917-1919. - М.: Центрполиграф, 2011. - (Россия забытая и неизвестная. Золотая коллекция). ISBN 978-5-227-02536-4, c. 25
  3. Бичерахов на сайте: Хронос