Լագո Պուելո ազգային պարկ

Լագո Պուելո ազգային պարկ (իսպ.՝ Parque Nacional Lago Puelo), ազգային պարկ Արգենտինայում։ Տեղակայված է Չուբուտ պրովինցիայի հյուսիսարևմտյան հատվածում, Պատագոնիայում։ Ընդգրկում է 276.74 քառ․ կմ տարածք։ Այն ստեղծվել է պաշտպանելու տեսարժան վայրերն ու վալդիվյան անտառները։ 1971 թվականին Լոս Ալերսե ազգային պարկը միացվել է նրան և հայտարարվել է` որպես ինքնուրույն արգելավայր ։

Լագո Պուելո ազգային պարկ
Տեսակազգային պարկ
ԵրկիրԱրգենտինա
ՎարչատարածքՉուբուտ
Հիմնվել է1971
Մակերես27 674 հեկտար
ԲԾՄ1672 մետր
Լագո Պուելո ազգային պարկը գտնվում է Արգենտինաում
Լագո Պուելո ազգային պարկ
Լագո Պուելո ազգային պարկը գտնվում է Երկիրում
Լագո Պուելո ազգային պարկ

Պաշտպանված տարածքը կոչվում է Պուելո լճի անունով և պատկանում է Պատագոնիա անտառին ու տափաստաններին, ինչպես նաև՝ բարձր Անդերի էկոշրջաններին։

Լեռնային գոտին, որտեղ տեղակայված է պարկը, փոփոխման է ենթարկվել սառցադաշտերի ազդեցության պատճառով, որից էլ ստեղծվել են բազմաթիվ գետեր և լճեր, այդ թվում Պուելո լիճը, ինչից էլ պարկը ստացել է իր անունը։

Կլիմա խմբագրել

Եղանակը սառն է և խոնավ, չնայած տարածաշրջանի մյուս պարկերում ջերմաստիճանն ավելի բարձր է[1]։ Ձմռանը միջին ջերմաստիճանը 5 °C է, իսկ ամռանը տատանվում է մինչև 17 °C[1]։ Տեղումների քանակը միջինը՝ 1400 մմ է, ամենաշատ տեղումները թափվում են մայիսից մինչև օգոստոս ամիսներին[1]։ Երբեմն ամենացուրտ ամիսներին կարող է ձյուն գալ[1]։

Բուսական և կենդանական աշխարհ խմբագրել

Բուսական աշխարհի մեծ մասը պատկանում է վալդիվյան անտառներին։

Կենդանական աշխարհը ներառում է պուդու, կարմիր աղվեսը, պուման, կոպոն։ Թռչուններից են խուալան, բանդուրիան և այլն։ Լիճն առանձնահատուկ է տեղական ձկներով, ինչպիսիք են պելադիլլան ու այլ տեսակի կարմրախայտեր։

Պատմություն խմբագրել

Տարածաշրջանի առաջին բնակիչները եղել են որսորդական հավաքչությամբ զբաղվող մարդիկ, ովքեր ապրում էին տափաստաններում և պատրաստում էին քարե գործիքներ՝ գուանակո որսալու համար։ Պարկում կան քարանձավային պատկերներ, որոնք ցույց են տալիս անտառի արահետների առկայությունը։ Այժմ ազգային պարկի արևելյան մասում բնակվում են Մապուչե համայնքի ներկայացուցիչներ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Parque Nacional Lago Puelo» (Spanish). Administración de Parques Nacionales. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լագո Պուելո ազգային պարկ» հոդվածին։