Ի. Ա. Սուպրունովի ալրաղացի գրասենյակ

Ի. Ա. Սուպրունովի ալրաղացի գրասենյակ (ռուս.՝ Контора мельницы И. А. Супрунова), վերականգնված շենք Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի պատմական մասում՝ Բուդյոննու պողոտա, 33 հասցեում[2] (ըստ այլ աղբյուրների՝ Բուդյոննու պողոտա, 35)[3]։ Մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է։ Ալրաղացի գրասենյակը կառուցվել է XIX դարի վերջում։ Որոշ աղբյուրներում հիշատակվում է որպես Ելիցեր եղբայրների ալրաղացի շենք՝ շինության առաջին սեփականատերերի ազգանունով[2]։

Ի. Ա. Սուպրունովի ալրաղացի գրասենյակ
Տեսակշենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԼենինյան շրջան
ՓողոցԲուդյոննու պողոտա (33а)
Հարկեր2[1]
Շինանյութաղյուս[1]
Հիմնադրված է1890
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Այն տեղում, որտեղ կառուցված էր Սուպրունովի ալրաղացը, 1863 թվականին պողոտան փակվել է Բայկովի կամրջով։ 1884 թվականին կամրջին կից շատ տարածքները գնեցին քաղաքացիները։ Նրանցից մեկը եղել է Մ. Ի. Ելիցերը, որը ձեռք է բերել պողոտայի արևմտյան կողմին հարող հողակտորը։ 1890-ական թվականներին նա կառուցեց շոգեալրաղացի համալիր, որը բաղկացած էր երկհարկանի գրասենյակից և արտադրական շինություններից։ Այդ շինությունների ևս մեկ սեփականատեր էր նրա եղբայրը` Ի. Ի. Ելիցերը։

1904 թվականին անշարժ գույքն անցել է Ի. Ա. Սուպրունովի տնօրինությանը։ Առաջին հարկում գործել է ալրաղացը, իսկ երկրորդ հարկում ապրել են աշխատակիցները։ 1940-ական թվականներին ալրաղացի արտադրական շինություններն ավերվել են, իսկ գրասենյակի տանիքը զգալիորեն վնասվել է։ Բայց պատերազմի ավարտից հետո անցկացված նորոգումը թույլ է տվել շենքն օգտագործել որպես բնակելի և խանութների համար։

XXI դարում շենքի ճակատն անձնական նախաձեռնությամբ վերականգնել է Կարպ Բաբլոյանցը` գաղափարն իրագործելու համար ծախսելով ավելի քան 3 միլիոն ռուբլի։ Դոնի Ռոստովի պատմական տեսքը պահպանելու համար նա ստացել է պարգև` «Անդրեյ Մատվեևիչ Բայկովի 185-ամյակը» հուշամեդալը[2]։ 2012 թվականին անցկացված վերակառուցման ժամանակ տան ճակատը մաքրվել է ներկից, ինչի շնորհիվ մերկացվել է հին շարվածքը և շենքին վերադարձվել գրեթե այն տեսքը, որն ունեցել է XX դարի սկզբին[3]։

Նկարագրություն խմբագրել

Շենքն այն ճարտարապետական հուշարձաններից է, որոնք ստեղծված են ռուսական ոճով։ Շենքի առանձնահատկությունը ճարտարապետական լուծումների արտահայտչությունն է։ Շինարարության ժամանակ օգտագործվել է ելուստավորումը. կենտրոնական և եզրային ելուստները խիստ զարդարված էին։ Շենքը բաղկացած է երկու հարկերից, կառուցման համար օգտագործվել է կարմիր աղյուս[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ростов-на-Дону, Будённовский проспект, 33 (ռուս.)PhotoBuildings, 2015.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Администрация города поддерживает инициативы граждан по сохранению исторического облика Ростова//Администрация города Ростова-на-Дону». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 3-ին.
  3. 3,0 3,1 Исторический центр Ростова застроят небоскребами?