Իրիցուգեղ
Իրիցուգեղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կարաքիլիսայի գավառակում[1]։ Գտնվում էր Մանգասար գետի աջ կողմում, Կարաքիլիսա քաղաքից փոքր-ինչ հյուսիս-արևելք։
Գյուղ | ||
---|---|---|
Իրիցուգեղ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Կարաքիլիսայի գավառակ | |
Այլ անվանումներ | Երիցգյուղ, Երիցու գյուղ, Իրիցգյուղ, Ջաջուռ, Ջաջուռ իրիցու գեղ, Սև իրիցու գեղ, Քեշքյոյ, Քյաշքյոյ, Ֆրանկ իրիցու գյուղ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Պատմություն
խմբագրելԲնակչության մեծ մասը արտագաղթել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
խմբագրել1880 թվականին ուներ 43 տուն, XIX դարի վերջին 50-60 տուն, իսկ 1914 թվականին՝ 110 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԻրիցուգեղն ուներ եկեղեցի։ Գյուղի մոտ կա ավերված վանք, խաչքարեր։ Խաչքարերից մեկը 1718 թվականի է։
Կրթություն
խմբագրելԳյուղում գործում էր վարժարան[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կարինի նահանգի Բայազետի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 550
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 592)։ |