Իրիս վան Հերփեն (հոլ.՝ Iris van Herpen, հունիսի 5, 1984(1984-06-05), Wamel), նիդերլանդցի նորաձևության դիզայներ[5][6]։ 2007 թվականին Վան Հերփենը բացել է իր սեփական Iris van Herpen լեյբլը։ 2011 թվականին դարձել է Փարիզի բարձր նորաձևության սինդիկատի (որը մտնում է Ֆրանսիայի նորաձևության ֆեդերացիայի մեջ) հրավիրյալ անդամ[7]։ Դրանից ի վեր Վան Հերփենը մշտապես իր հավաքածուներն է ներկայացնում Փարիզի նորաձևության շաբաթում[8]։ Նրա աշխատանքները ներառվել են Մետրոպոլիտեն թանգարանում, Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում, Նյու Յորքում գտնվող Կուպեր Հյուիթ Սմիթսոնի դիզայնի թանգարանում և Փարիզում գտնվող Տոկիոյի պալատում։

Իրիս վան Հերփեն
Դիմանկար
Ծնվել էհունիսի 5, 1984(1984-06-05) (39 տարեկան)
ԾննդավայրWamel
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
ԿրթությունArtEZ?[1]
Մասնագիտություննորաձևության դիզայներ, հագուստ ձևագծող և դիզայներ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքirisvanherpen.com
 Iris van Herpen Վիքիպահեստում

Կարիերա խմբագրել

Իրիս վան Հերփենը 2006 թվականին ավարտել է Արնեմում գտնվող ArtEZ արվեստի ինստիտուտը[9], Լոնդոնում ստաժավորում է անցել Ալեքսանդր Մակքուինի[10] և Կլոդի Յոնգսթրի մոտ[11]՝ Ամստերդամում, մինչև 2007 թվականին կթողարկեր սեփական լեյբլը[12]։ Հագուստի իր առաջին Chemical Crows հավաքածուի հետ առաջին անգամ ցուցադրվել է 2007 թվականին Ամստերդամի նորաձևության շաբաթում[13]։

Նորաձևության աշխարհում առաջին անգամ օգտագործել է 3D տպագրության մեթոդը[14] և 3D տպագրությամբ առաջին հագուստը ցուցադրել է 2010 թվականին Ամստերդամի նորաձևության շաբաթում։ Հագուստը տպագրված էր 3D-տպիչով սպիտակ պոլիամիդից[15]։

Վան Հերփենի աշխատանքը կարելի է բնութագրել որպես միջդիսցիպլինար, քանի որ այն ոգեշնչում է նորաձևության և արվեստի հետ չկապված մասնագիտություններում։ Հետևաբար, դիզայները իր աշխատանքների մեծ մասը ստեղծում է՝ համագործակցելով գիտության, տեխնիկայի և ճարտարապետության ոլորտում աշխատող մասնագետների հետ[16]։ Օրինակ, 2020-ի Sensory Seas-ի հավաքածուն ոգեշնչվել է ծովային բնապահպանությամբ և իսպանացի նեյրոանատոմ Ռամոնի և Կախալի աշխատանքներով[17]։ 2010 թվականին Իրիս Վան Հերփենը ձեռնարկել է նորաձևությունից դուրս իր առաջին համագործակցությունը։ Նա աշխատել է հոլանդական ճարտարապետական Benthem Crouwel Architekten ֆիրմայի հետ՝ Water շրջազգեստը ստեղծելու համար։

Քննադատները Իրիսի աշխատանքները բնորոշում են որպես օրգանիկ և նորարարական[18]։ New York Times-ից լրագրող Վանեսա Ֆրիդմանը գրել է․ «Բանը նրանում չէ, որ նա մերժում է նորաձևության ժառանգությունը, նա պարզապես վերասահմանում է այն ժամանակակից գործիքների միջոցով։ Ինչ-որ ժամանակ շատ վաղուց կարի մեքենան անում էր նույն բանը»[19]։

Վան Հերփենը առաջին դիզայներներից մեկն էր, որը կիրառում էր 3D տպագրությունը որպես հագուստի պատրաստման տեխնոլոգիա։ Նրա նախագծման գործընթացը կիրառում է այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպիսիք են արագ նախատպումը՝ որպես նրա աշխատանքում գլխավոր սկզբունքներից մեկը։ Նա հայտնի է ռադիկալ նյութերի օգտագործմամբ, ինչպիսիք են՝ վիշապի կաշին, նավակների համար սինթետիկ տակելաժը և մանկական անձրևանոցների համար՝ կետի ոսկորը։

2009 թվականից փոփ-աստղ Լեդի Գագան մի քանի անգամ հագել է Իրիս վան Հերփենի մոդելներից։ 2012 թվականին Լեդի Գագան իր Lady Gaga Fame օծանելիքը ներկայացնելու համար հագել է պատվերով կարված փայլուն սև շրջազգեստը։ Օծանելիքի սրվակի ձևը ոգեշնչում է հանդիսացել շրջազգեստի համար, որը Վան Հերփենը պատրաստել է լազերային փորագրված սև ակրիլի շերտերից։ Նա նաև օգտագործել է սիլիկոններ, երկաթե թեփ և խեժ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://netherlands.inspiringfifty.org/iris-van-herpen
  2. http://kunsttechniekprijs.nl/nl/winnaars/iris-van-herpen/
  3. http://moamamsterdam.com/portfolio/grand-seigneur-award/
  4. https://netherlands.inspiringfifty.org/netherlands-2017
  5. McQueen, Paul. «The Story of Haute Couture». Culture Trip. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
  6. Rebecca Mead (2017 թ․ սեպտեմբերի 25). «The New Yorker - Iris van Herpen's Hi-Tech Couture». The New Yorker.
  7. Berry, Allison (2013 թ․ ապրիլի 9). «Fashion Forward: Boundary-Pushing Designer Iris van Herpen's Latest Creation». Time.
  8. Verner, Amy (2018 թ․ հուլիսի 2). «Vogue - Fashion Shows Iris Van Herpen». Vogue.
  9. «Johannes Vermeer Awards 2017 goes to Iris Van Herpen». ArtEZ. 2017 թ․ սեպտեմբերի 5.
  10. Mark Holgate (2016 թ․ ապրիլի 28). «Iris Van Herpen Dutch designer interview on 3D printing». Vogue.
  11. Sharpe, Shannon (2014 թ․ հոկտեմբերի 28). «Iris Van Herpen is making fashion future». Metropolis.
  12. «Iris van Herpen | BoF 500 | The People Shaping the Global Fashion Industry». The Business of Fashion.
  13. Borrelli-Persson, Laird (2008 թ․ հունվարի 1). «Vogue - Fall 2008 Fashion Shows Ready to wear». Vogue.
  14. López López, Anna María (2018). Diseño digital de moda. Madrid: Editorial Anaya Multimedia. էջեր 40-43 - Cap 1 Tecnología digital aplicada a la moda. ISBN 978-84-415-3974-7. OCLC 1090145404.
  15. Borrelli-Persson, Laird (1 September 2010), «Spring 2011 Fashion Shows Ready to wear», Vogue
  16. Stinson, Liz (2015 թ․ նոյեմբերի 19). «Iris Van Herpen's Extraordinary Clothes Are More Like Wearable Sculptures». Wired.
  17. «Sensory Seas | Couture». Iris van Herpen. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.(չաշխատող հղում)
  18. Liz Logan (2015 թ․ նոյեմբերի 6). «The Dutch Designer Who Is Pioneering the Use of 3D Printing in Fashion». Smithsonian.
  19. Friedman, Vanessa (2018 թ․ հունիսի 2). «Moving the Goal Posts in Fashion». The New York Times.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրիս վան Հերփեն» հոդվածին։