Փարիզի նորաձևության շաբաթ

Փարիզի նորաձևության շաբաթ, աշխարհի ամենակարևոր նորաձևության չորս շաբաթներից վերջինը։ Փարիզում նորաձևության շաբաթը միշտ եզրափակում է սեզոնը և համարվում է ամենահեղինակավորը նորաձևության աշխարհում։ Այն տեղի է ունենում վեց ամիսը մեկ։

Փարիզի նորաձևության շաբաթ
Տեսակնորաձևության շաբաթ
Ենթաեսակնորաձևության շաբաթ
Երկիր Ֆրանսիա
ՎայրՓարիզ
Առաջինը1973
parisfashionweek.fhcm.paris(ֆր.)(անգլ.)
 Paris Fashion Week Վիքիպահեստում

Մեծ քառյակ խմբագրել

Փարիզի նորաձևության շաբաթը «Մեծ քառյակ» նորաձևության շաբաթներից մեկն է։ Մյուսներն են Լոնդոնի նորաձևության շաբաթ, Միլանի նորաձևության շաբաթ և Նյու Յորքի նորաձևության շաբաթը[1][2]։ Սկզբում անցկացվում է Նյու Յորքի նորաձևության շաբաթը, որին հետևում են Լոնդոնը, Միլանը, ապա Փարիզը։

Պատմություն խմբագրել

Նորաձևության շաբաթն անցկացվում է 1973 թվականից։ Այն կազմակերպվում է Բարձր նորաձևության և Ready-to-wear-ի ֆրանսիական ֆեդերացիայի կողմից։ Անցկացվում է Լուվրի պալատում, ցուցահանդես-վաճառքը՝ Թյուիլրի այգու մոտ։ Փարիզն ունի նորաձևության համաշխարհային արտադրության մայրաքաղաքի չհայտարարված վիճակ, ինչի շնորհիվ նորաձևության յուրաքանչյուր շաբաթ, Ready-to-wear֊ի յուրաքանչյուր ցուցադրություն դարձնում են մեծամաշտաբ տոն։ Փարիզի նորաձևության շաբաթն ավելի շատ ներկայացվում է որպես արվեստ, քան թե վաճառքի առարկա։ Ավանդաբար ցանկացած ցուցադրություն իսկական շոու է՝ նախապես մտածված սցենարով և ռեժիսուրայով։

Դիզայներներ խմբագրել

Փարիզյան նորաձևության շաբաթը մեծ հետաքրքրություն է առաջացնում նորաձևության բնագավառում և բարձր հասարակության մոտ։ Իրենց հավաքածուներն են ներկայացնում նորաձևության հնագույն տներն ու ամենահռչակավոր դիզայներները․

2011-12 աշուն-ձմեռ հավաքածու խմբագրել

2011-12 թվականների աշուն-ձմեռ հավաքածուներում ցուցադրվում են արդիականությունը չկորցնող տղամարդկանց աքսեսուարներ, որոնք հարմարեցված են կանացի զգեստապահարանին, մինիմալիզմին բնորոշ գծեր և յոթանասունականների շունչը։

Հաջորդ սեզոնի ամենանորաձև գույներն են համարվել սպիտակի, երկագույնի և նարնջագույնի երանգները։ Դրանց համադրությունն առկա է եղել օվկիանոսի երկու կողմերում ստեղծված բոլոր հավաքածուներում։

Փարիզում նորաձևության շաբաթվա գլխավոր ինտրիգը Ջոն Գալիանոյի հեռանալուց հետո Dior-ի հավաքածուի ցուցադրությունն էր։ Դերձակը 15 տարի աշխատել է այդ նորաձևության տան համար, բայց այժմ կրեատիվ տնօրենի պարտականությունը զբաղեցնում է Բիլ Գեիթենը։ Հավաքածուն դարձել է երևակայության և գույների իրական խելահեղություն։ Այն հանրության կողմից լավ ընդունելության է արժանացել։

Փարիզի նորաձևության շաբաթվա նորեկը եղել է հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, ով որոշել էր դառնալ դիզայներ՝ ի հիշատակ իր հանգուցյալ մոր։ Առաջին շարքերը զբաղեցրել էին շոու-բիզնեսի աստղերը, ովքեր ստացել էին հրավիրատոմսեր, բայց հավաքածուն անհաջող էր և խիստ բացասական գնահատականի է արժանացել քննադատների կողմից[3]։

Տղամարդկանց նորաձևության շաբաթը Փարիզում խմբագրել

2011 թվականի հունիսի 22-26֊ը կայացել է տղամարդկանց հավաքածուների ցուցադրությունը։ Դիզայներ Alexander Wang-ը ներկայացրել է սպորտային համազգեստ՝ կեդեր, բաճկոն և հուդի։ Dior Homme-ում շեշտը հիմնականում դրված էր հիանալիորեն կարված սպիտակ բաճկոնի վրա։ Givenchy-ն գրեթե բոլոր իրերը՝ սկսած կոստյումներից, վերջացած սպորտային իրերից, զարդարել է դրախտային թռչուններ ներկայացնող անսովոր զարդանախշերով։ Փոլ Սմիթը ներկայացրել է մի հավաքածու, որտեղ չկար ոչ մի շերտանախշ, բայց փոխարենը կային կոստյումներ ինդիգո և նարնջագույն գույներով։

Հայտնի հյուրեր խմբագրել

Փարիզում նորաձևության շաբաթվա նպատակը ոչ միայն նոր հավաքածուների ցուցադրություն, այլև աշխարհիկ երեկույթների շարք։ Միջոցառմանը սովորաբար ներկա են լինում ամենահռչակավոր և ամենահայտնի դերասանները, երգչուհիները և հեռուստաստղերը, ինչպիսիք են՝ Քլաուդիա Շիֆեր, Թենդի Նյուտոն, Կլեր Դենս, Օլիվե Թիսկենս, Յուջինիա և Սթարվոս Նիարհոս։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bradford, Julie (2014). Fashion Journalism. Routledge. էջ 129.
  2. Dillon, Susan (2011). The Fundamentals of Fashion Management. A&C Black. էջ 115.
  3. «Итоги мировых модных недель весна-лето 2012». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.