Իրինա Անատոլիի Ֆլիգե (ռուս.՝ Ирина Анатольевна Флиге, ծննդյան ազգանունը՝ Ֆեոդորովա, 1981-1999 թվականներին՝ Ռեզնիկովա, հունվարի 25, 1960(1960-01-25), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս իրավապաշտպան, բռնաճնշումների պատմության հետազոտող, Սանկտ Պետերբուրգում «Մեմորիալ» գիտահետազոտական կենտրոնի բազմամյա տնօրեն (2002 թվականից)։

Իրինա Ֆլիգե
Ծնվել էհունվարի 25, 1960(1960-01-25) (64 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունիրավապաշտպան
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշանի սպա
Ամուսին(ներ)Q96678591? և Veniamin Iofe?
 Irina Flige Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Իրինա Ֆլիգեն ծնվել է 1960 թվականի հունվարի 25-ին Լենինգրադում։ 1977 թվականին դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ԼՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ, որը թողել է մեկ տարի անց, երբ ընդունվել է նավաշինարարական ինստիտուտ, բայց որտեղ պարապմունքներին չի մասնակցել։ 1976-1979 թվականներին եղել է «ձախ ընդդիմություն» երիտասարդական մարքսիստական խմբի անդամ։ 1978 թվականին Իրինան ծանոթացել է Վենիամին Իոֆեի հետ[1]։

1978 թվականին ամուսնացել է այլախոհ Անդրեյ Ռեզնիկովի հետ։ 1981 թվականին, լինելով հղի երկրորդ երեխայով, Իրինա Ֆլիգեն ընդունվել է ԼՊՀ աշխարհագրական ֆակուլտետ։ Իրինա Ֆլիգեն համալսարանն ավարտել է 1988 թվականին՝ ստիպված լինելով երկու ակադեմիական արձակուրդ վերցնել, պաշտոնապես իր չորրորդ և հինգերորդ երեխային խնամելու համար, սակայն փաստացիորեն նա ստիպված է եղել արձակուրդ վերցնել աշխատանքի տեղավորման հարցում բազմազավակության պատճառով մերժում ստանալու պատճառով[1]։

1980-ական թվականներին բռնադատվել են նրա մտերիմներից ու ծանոթներից շատերը՝ նրա ամուսինը, Իրինա Սուրկովան ամուսնու՝ Արկադիի հետ, Վալերի Ռոնկինը, Սերգեյ Խախաևը, Ալեքսանդր Սկոբովը[1]։

1980-ականների կեսերից Իրինա Ֆլիգեն և Վենիամին Իոֆեն փորձել են գտնել 1937 թվականի վերջին գնդակահարված Սոլովեցկի ճամբարի բանտարկյալների թաղման վայրերը[2]։

1988 թվականին Իրինա Ֆլիգեն անդամակցել է դեռևս չգրանցված «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպությանը, իսկ 1991 թվականից դարձել նրա աշխատակցուհին։ 1998 թվականին նա ընտրվել է Սանկտ Պետերբուրգի «Մեմորիալի» վարչության անդամ, իսկ 2002 թվականից՝ տնօրեն։ Նույն թվականին հանդես է եկել Սանկտ Պետերբուրգում Սոլովեցկի քարի տեղադրման նախաձեռնողը[3]։

1997 թվականին Իրինա Ֆլիգեն և Վենիամին Իոֆեն Յուրի Դմիտրիևի հետ միասին հայտնաբերել են Մեծ ահաբեկչության ժամանակների «Սանդարմոխ» զանգվածային գնդակահարությունների վայրը։ 2019 թվականին լույս է տեսել Իրինա Ֆլիգեի «Սանդորմոխ։ Իմաստների դրամատուրգիան» (ռուս.՝ «Сандормох. Драматургия смыслов»), որը գնդակահարությունների այս վայրի պատմության կարևորագույն աշխատություններից մեկն է[2]։

2019 թվականին Իրինա Ֆլիգեին հեռացրել են նախագահական աշխատանքային խմբից՝ քաղաքական ռեպրեսիաների զոհերի հիշատակը հավերժացնելու համար[4][5]։

Մատենագիտություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ирина Флиге, Татьяна Шманкевич, Татьяна Косинова. У меня к этому времени была абсолютная независимость внутренняя... // Когита!ру. — 2018.(ռուս.)
  2. 2,0 2,1 Ирина Галкова. 10 вопросов о Сандармохе // Arzamas. — 2019.
  3. Димитрий Мачинский. О явлении камня в Санкт-Петербурге // Колокол : журнал. — 2003. — № 3—4.
  4. Артеменко, Г. (2021 թ․ նոյեմբերի 23). ««Не те, кто хочет ликвидировать „Мемориал*", его создавали. Люди как работали, так и будут работать»» (ռուսերեն). MR7. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 15-ին.
  5. Голубева, А. (2021 թ․ հունիսի 10). «Правозащитники оценили действия властей России как «преступления против истории»» (ռուսերեն). BBC. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Марголис А. Д.; А. В. Кобак. «Флиге Ирина Анатольевна». Энциклопедия Санкт-Петербурга (ռուսերեն). Международный благотворительный фонд им. Д. С. Лихачева, Институт Петра Великого. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 11-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրինա Ֆլիգե» հոդվածին։