Իրինա Տոկմակովա

հայազգի ռուսական մանկագիր, բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանչուհի

Իրինա Տոկմակովա (ռուս.՝ Ири́на Петро́вна Токмако́ва, մարտի 3, 1929(1929-03-03)[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ[1] - ապրիլի 5, 2018(2018-04-05)[2][3], Մոսկվա, Ռուսաստան), հայազգի ռուսական մանկագիր, բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանչուհի։ Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր։ Ռուս նկարիչ Լև Տոկմակովի կինը։

Իրինա Տոկմակովա
Ծննդյան անունռուս.՝ Ирина Петровна Манукова
Ծնվել էմարտի 3, 1929(1929-03-03)[1][2][3]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
Վախճանվել էապրիլի 5, 2018(2018-04-05)[2][3] (89 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
Մասնագիտությունթարգմանչուհի, մանկագիր, բանաստեղծուհի, դրամատուրգ և գրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի բանասիրույան ֆակուլտետ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ և ՌԴ կառավարության մրցանակ կրթության ոլորտում
ԱմուսինLev Tokmakov?

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Մոսկվայում։ Հայրը՝ Պերճ Կարպի Մանուկյանը (1901 - 1965)[4], ինժեներ-էլեկտրատեխնիկ էր։ Մայրը՝ Լիդիա Դիլիգենսկայան (1905-1985), մանկաբույժ էր[5]։ Բանաստեղծություններ գրել է մանուկ հասակից, սակայն կարծում էր, որ գրական ընդունակություններ չունի, որի համար էլ ընտրում է լեզվաբանի մասնագիտությունը։ 1953 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, ընդհանուր և համեմատական լեզվաբանություն սովորել ասպիրանտուրայում։ Միաժամանակ թարգմանիչ է աշխատել։

Իրինա Տոկմակովան հայերեն

խմբագրել
  • Ռոստիկը և Կեշան (պատմվածք), Ե., «Հայաստան», 1974, 58 էջ։ Թարգմ.՝ Հ. Վարդանյան, նկարիչ՝ Լև Տոկմակով։
  • Հաջողություն, Իվուշկին (հեքիաթ-վիպակներ), Ե., «Արևիկ», 1987, 162 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Էմմա Մակարյան, նկարիչ՝ Ռ. Գրիգորյան։
  • Ծուղրուղու (չափածո հեքիաթ), Ե., «Անտարես», 2004, 20 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Յուրի Սահակյան, նկարիչ՝ Ն. Բարսեղյան։
  • Կորած «Ծուղրուղուն» = Потерянный "Ку-ка-ре-ку", Ե., «Էդիթ Պրինտ», 2012, 40 էջ։ Թարգմ.՝ Յուրի Սահակյան, նկարիչ՝ Գ. Գյուլամիրյան։

Ծանաթագրություններ

խմբագրել