Իրինա Մալխասյան

հայ անեսթեզիոլոգ

Իրինա Էդուարդի Մալխասյան (հունվարի 1, 1954(1954-01-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (2004), պրոֆեսոր (2006)։

Իրինա Մալխասյան
Ծնվել էհունվարի 1, 1954(1954-01-01) (70 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1978)
Մասնագիտությունբժիշկ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (2004) և պրոֆեսոր (2006)
Ծնողներհայր՝ Էդուարդ Մալխասյան

Էդուարդ Մալխասյանի դուստրը։

Կենսագրություն խմբագրել

Իրինա Մալխասյանը ծնվել է 1954 թվականին Երևանում։ 1978 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1984-1986 թվականներին աշխատել է ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի Մոսկվայի Բակուլևի անվան սիրտանոթային վիրաբուժության համամիութենական, Վիլնյուսի, Կիևի սիրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոններում, 1987 թվականից՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում, 1998 թվականից, միաժամանակ՝ Երևանի պետական բժշկական համալսարանում, Երևանի № 2 բուժմիավորման անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի բաժանմունքի ղեկավար[1]։

Աշխատանքները վերաբերում են թոքերի արհեստական օդափոխության օժանդակ եղանակներին և շնչառական դիսթրես-համախտանիշի ու տարբեր ծագման շնչառական անբավարարության բուժմանը, սահմանային վիճակների բժշկական կառավարման սկզբունքներին։ Համահեղինակ է ուսումնական ձեռնարկների[1]։

Անդամակցություն խմբագրել

  • ՀՀ անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների ընկերակցությունների փոխնախագահ, 1977-2002 թթ,
  • 2004 թ.-ից Ամոքիչ բուժման և ցավի բուժման հայկական ընկերակցության փոխնախագահ,
  • 2000 թ.-ից Միջազգային ակադեմիական միության անդամ,
  • 2000 թ.-ից ԱՊՀ երկրների միջազգային խորհրդի շնչառական հիվանդությունների բուժման գծով ընկերակցության անդամ,
  • 2015 թ.-ից ԵՊԲՀ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ,
  • 2011 թ.-ից ԵՊԲՀ-ի գիտակոորդինացիոն խորհուրդի անդամ,
  • ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջյության պահպանման վարչական խորհուրդի անդամ,
  • ՀՀ վնասվացքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում գիտական խորհրդի անդամ,
  • Միջազգային ակադեմիական միության իսկական անդամ,
  • Եվրոպական անեսթեզիոլոգների ասոցիացիայի / European Society of Anesthesiology (ESA) անդամ[2]։

Գիտական աշխատանքներ խմբագրել

  • Малхасян Ирина Эдуардовна. Применение методов искусственной вспомогательной вентиляции легких в лечении дыхательной недостаточности различного генеза: дис... д-ра мед. наук: 14.00.20 / Ереванский гос. медицинский ун-т им. Мхитара Гераци. - Ереван, 2004.

142 այլ տպագրված գիտական աշխատանքների հեղինակ և համահեղինակ է[3]։

Պարգևներ խմբագրել

  • 1995 թ. ինտենսիվ թերապիայի ասպարեզում նվաճումների հանար պարգևատրվել է «HENRI MONDOR» ոսկե մեդալով (Ֆրանսիա, Փարիզ)
  • 2015թ. պարգևատրվել է պետական «Մխիթար Հերացի» մեդալով

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
  2. «Իրինա Մալխասյան | Անդամակցություններ». ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈւ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. Վերցված է 2024 թ․ հունվարի 12-ին.
  3. «ՄԱԼԽԱՍՅԱՆ ԻՐԻՆԱ ԷԴՈՒԱՐԴԻ». www.vorak.am. Վերցված է 2024 թ․ հունվարի 12-ին.