Իրական գեղեցկություն
«Իրական գեղեցկություն» (անգլ.՝ True Beauty, Կոր. 여신강림, Yeosin-gangnim), 2020-2021 թվականների հարավկորեական հեռուստասերիալ։ Գլխավոր դերերում են Մուն Գա Յոնը, Չա Ըն ՈՒն, Հվան Ին Յոպը և Պակ Յու-Նան։ Հեռուստաէկրաններին է ցուցադրվել 2020 թվականի ապրիլի 17-ից մինչև հունիսի 12-ը tvN-ով[1]։
Իրական գեղեցկություն 여신강림 | |
---|---|
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն |
Երկիր | Հարավային Կորեա |
Հիմք | True Beauty? |
Լեզու | կորեերեն |
Գլխավոր դերերում | Մուն Գա Յանգ, Չա Ըն Ու, Պարկ Յու Նա և Հվան Ին Յոպ |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 16 |
Էկրաններին է | դեկտեմբերի 9, 2020-ից փետրվարի 4, 2021-ը |
Հեռուստաալիք | TvN (Հարավային Կորեա) |
Ընկերություն | Studio N? |
Պաշտոնական կայքէջ Պաշտոնական կայքէջ |
Սյուժե
խմբագրել18-ամյա ավագ դպրոցի աշակերտուհի Լիմ Ջու Կյոն (Մուն Գա Յոն), ով արտաքին տեսքի թերարժեքության բարդույթ ունի, ընտանիքի կողմից անընդհատ ենթարկվել է խտրականության և հասակակիցների կողմից ենթարկվել է ծաղրանքի տգեղ համարվելու պատճառով։ Նա սկսում է դիմահարդարվել՝ համացանցից սովորելով դիմահարդարման վերաբերյալ դասընթացներ։ Երբ նա սկսում է տիրապետել այս արվեստին նախքան նոր դպրոց տեղափոխվելը, նրա երևակայությունը փոխվում է, քանի որ նա արագորեն փառքի է հասնում, իսկ հասակակիցները նրան անվանում են «աստվածուհի»։
Չնայած իր հայտնիությանը, Ջու Կյոնն առաջվա պես իրեն համարում է տգեղ և ամենաշատը վախենում է նրանից, որ հասակիցները կտեսնեն իր իսկական դեմքը։ Ցավոք սրտի, այդպես էլ պատահում է, երբ նրա գեղեցիկ դասընկեր Լի Սու Հոն (Չհա Ըն Ուն), ում նախկինում նա մի քանի անգամ հանդիպել էր առանց դիմահարդարման, ճանաչում է նրան առանց դիմահարդարման։ Սու Հոն շատ հայտնի է դպրոցում, բայց ատում է անընդհատ ուշադրության կենտրոնում լինելը։ Նա ունի իր վախերը, և պահում է գաղտնիք՝ ողբերգական պատահար անցյալում, որը նրան հետապնդում է արդեն երկար ժամանակ։ Նա և նրա նախկին ամենալավ ընկեր Հան Սո Ջուն (Հվան Ին Յոպ) այս միջադեպի պատճառով հեռացան միմյանցից։ Ջու Կյոն և իր ընկերներ Սու Հոն և Սո Ջուն շուտով չեղարկում են անհավանական հարաբերությունները՝ լուծելով գաղտնիքներ, կիսելով միմյանց ցավը, միասին մեծանալով և միմյանց մեջ սփոփանք փնտրելով։
Դերերում
խմբագրել- Մուն Գա Յոն — Լիմ Ջու Կյոն[2]
- Չհա Ըն ՈՒ — Լի Սու Հո[3]
- Հվան Ին Յոպ — Լի Սո Ջուն[4]
- Պակ Յու Նա — Կան Սու Ջին[5]
Հեռարձակում
խմբագրելՀեռուստասերիալը հեռարձակվում էր չորեքշաբթի և հինգշաբթի օրերին, երեկոյան ժամը 22։ 30-ին (KST) կորեական TVN- ով։ 2020 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև փետրվարի 4-ը ցուցադրվել է 16 սերիա։
Համար | Ցուցադրման ամսաթիվը | Անվանումը |
---|---|---|
1 | դեկտեմբերի 9, 2020 | սերիա 1 |
2 | դեկտեմբերի 10, 2020 | սերիա 2 |
3 | դեկտեմբերի 16, 2020 | սերիա 3 |
4 | դեկտեմբերի 17, 2020 | սերիա 4 |
5 | դեկտեմբերի 23, 2020 | սերիա 5 |
6 | դեկտեմբերի 24, 2020 | սերիա 6 |
7 | հունվարի 6, 2021 | սերիա 7 |
8 | հունվարի 7, 2021 | սերիա 8 |
9 | հունվարի 13, 2021 | սերիա 9 |
10 | հունվարի 14, 2021 | սերիա 10 |
11 | հունվարի 20, 2021 | սերիա 11 |
12 | հունվարի 21, 2021 | սերիա 12 |
13 | հունվարի 27, 2021 | սերիա 13 |
14 | հունվարի 28, 2021 | սերիա 14 |
15 | փետրվարի 3, 2021 | սերիա15 |
16 | փետրվարի 4, 2021 | սերիա 16 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «True Beauty». Korea JoongAng Daily. 2020 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ Kim, Jinseok (2020 թ․ հունիսի 23). «[단독]문가영, tvN 드라마 '여신강림' 주인공». Naver (կորեերեն). Sports Daily. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Kim, Jinseok (2020 թ․ ապրիլի 23). «[단독]차은우, 드라마 '여신강림' 주인공». Naver (կորեերեն). Sports Daily. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Moon, Ji-yeon (2020 թ․ հուլիսի 14). «[단독] '웹드계★' 황인엽, tvN '여신강림' 주인공 전격 발탁». Naver (կորեերեն). Sports Chosun. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Moon, Ji-yeon (2020 թ․ օգոստոսի 14). «[공식] 박유나, tvN '여신강림' 합류..문가영X차은우와 호흡». Chosun Ilbo. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրական գեղեցկություն» հոդվածին։ |