Իրական գազ
Իրական գազ, գազ, որի հատկություններն էապես կախված են մոլեկուլների փոխազդեցությունից։ Սովորական պայմաններում, երբ մոլեկուլների փոխազդեցության միջին պոտենցիալ էներգիան շատ ավելի փոքր է դրանց միջին կինետիկ էներգիայից, իրական գազի և իդեալական գազի հատկությունները շատ քիչ են տարբերվում. այդ դեպքում իդեալական գազի համար սահմանված օրենքները կիրառելի են նաև իրական գազի համար։

F – եռման կետ
FG – Հեղուկ և գազային փուլերի հավասարակշռություն
FA – Գերտաքացված հեղուկ
F′A - Բացասական ճնշման տակ գտնվող հեղուկ (p<0, ձգված հեղուկ)
AC – Իզոթերմի անալիտիկ շարունակությունը, ֆիզիկապես հնարավոր չէ
CG – Գերսառեցված գոլորշի
G – Ցողի կետ
G կետից աջ հատվածը - սովորական (նորմալ) գազ
FAB և GCB տեղամասերը հավասար են
Կարմիր կոր - կրիտիկական իզոթերմ
K – Կրիտիկական կետ
Բաց կապույտ կորեր - սուպերկրիտիկական իզոթերմներ
Իրական գազի համար կիրառելի չէ իդեալական գազի վիճակի հավասարումը։ Իրական գազի և իդեալական գազի հատկությունների տարբերությունն առանձնապես զգալի է դառնում բարձր ճնշման և ցածր ջերմաստիճանի պայմաններում, երբ սկսում են դրսևորվել քվանտային երևույթները։
Տես նաև Խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 442)։ |