Իտալիայի փողոց (Երևան)
Երևանի փողոց
Իտալիայի փողոց
| |
---|---|
Համայնք(ներ) | Կենտրոն վարչական շրջան |
Սկիզբ | Շահումյանի հրապարակ |
Ավարտ | Մյասնիկյանի հրապարակ |
Երկարություն | մ |
Լայնություն | մ |
Հիմնված է | |
Ստացել է անունը | Իտալիա |
|
Իտալիայի փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է ի պատիվ Իտալիայի։
ՏվյալներԽմբագրել
Սկսվում է Շահումյանի անվան պուրակից (Մովսես Խորենացու փողոց) և ձգվում մինչև Մյասնիկյանի հրապարակ (Գրիգոր Լուսավորչի փողոց)։ Հատող փողոցներ չունի։ Երթևեկությունը փողոցով միակողմանի է։
ՊատմությունԽմբագրել
Նախկինում Երևանի այս հատվածում փողոց չկար։ 2002 թվականին Թատերական այգու մի մասը հատկացվեց ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան շենքի կառուցման համար, որի հետ մեկտեղ նույն այգին շրջապատող առևտրային շարքի տների և ծառերի հաշվին կառուցվեց նաև Իտալիայի փողոցը[1]։ Դեսպանատան բացումը տեղի ունեցավ 2002 թվականի հունիսի 2-ին[2]։
Նշանակալի օբյեկտներԽմբագրել
Փողոցի ձախ կողմում են.
- «Կոնգրես» հյուրանոցը
- ՀՀ-ում Իտալիայի դեսպանատունը
- Թատերական այգին
ՊատկերասրահԽմբագրել
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
ԱղբյուրներԽմբագրել
- Երևան քաղաքի քաղաքային նշանակության փողոցների ցանկ
- Սերգեյ Ավագյան, Երևանի փողոցները, Երևան, «ՎՄՎ-ՊՐԻՆՏ», 2010 — 272 էջ։