«Իտալացին» , Անդրեա Կրավչուկի ֆիլմը, որը նկարահանվել է 2005 թվականին։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2005 թվականի սեպտեմբերի 22-ին Ռուսաստանում։ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում ՌԴ-ի կողմից առաջադրվել է «Օսկար» մրցանակի, սակայն չի հաջողվել մտնել դեկտեմբերյան շորթ-լիստ։

Picto infobox cinema.png
Իտալացին
ռուս.՝ Итальянец
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Ժանրդրամա[1]
Թվական2005
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱնդրեյ Կրավչուկ
ԴերակատարներNikolay Spiridonov?, Mariya Kuznetsova?, Յուրի Իցկով, Olga Shuvalova? և Darya Yurgens?
ՕպերատորAleksandr Burov?
ԵրաժշտությունAlexander Knaifel?
Պատմվածքի վայրՌուսաստան
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն99 րոպե
Պաշտոնական կայքէջ

ՍցենարԽմբագրել

ԻտալացիՆ մանկատան վեցամյա սան Վանյա Սոլնցևի մականունն է, որին որոշել է որդեգրել երեխաներ չունեցող իտալացի զույգը։ Գավառական մանկատան տղային թվում էր, թե ծնկի իջած արժեր շնորհակալություն հայտնել ճակատագրին՝ իրեն շնորհված շանսի համար, իսկ առջևում նրան էր սպասում արևոտ Իտալիայում անվրդով ու կուշտ կյանքը։ Սակայն արյան կանչը հանգիստ չի տալիս տղային, և նա որոշում է գտնել իր հարազատ մորը։ Հանուն դրա, նա գնացք է նստում և ուղևորվում է այն տարածքի մյուս ծայրը, որտեղ երեխայի խորթ ծնողների տան բարյացակամ պահակը նրան է տալիս նվիրական փողոցի մի տան հասցե։ Ֆիլմը վերջանում է Վանյայի նամակով, որն ուղղված է նրա ընկեր Անտոնին։ Այնտեղ Վանյան հայտնում է, որ նրան հաջողվել է գտնել մորը և իր բաժին երջանկությունը։ Նկարահանումներն անցկացվել են Վիբորգ քաղաքում և նրա շրջակայքում։

ԴերերումԽմբագրել

Նիկոլայ Սպիրիդոնով-Վանյա-գլխավոր հերոս

Մարիա Կուզնեցովա-Մադամ Ժաննա

Նիկոլայ Ռեուտով-Գրիշա

Յուրի Ցիկով-մանկատան տնօրեն

Դենիս Մոիսենկո-Կոլյան

Անդրեյ Էլիզարով-Տիմոխա

Ալեքսադր Սիրոտկին-«Սեռի»

Վլադիմիր Շիպով

Պոլինա Վոռոբիևա-Նատաշա

Օլգա Շուվալովա-Իռկա

Դմիտրի Զեմլյանենկո-Անտոն

Դարյա Լեսնիկովա-Մուխինի մայրիկ

Ռուդոլֆ Կուլդ-երեխայի տան հսկիչ

Իրինա Օսնովա

Ալեքսանդր Անդրեև

Անդրեյ Դեժոնով

Յուլյա Շուբերևա

Անդրեյ Դեժոնով-հարբած ուղևոր

Նկարահանման խումբԽմբագրել

  • Սցենարի հեղինակ - Անդրեյ Ռոմանով
  • Ռեժիսոր - Անդրեյ Կրավչուկ
  • Օպերատոր - Ալեքսանդր Բուրով
  • Նկարիչ - Վլադիմիր Սվետազորով
  • Ձայնային օպերատոր - Ալիակպեր Հասանզադե
  • Կոմպոզիտոր - Ալեքսանդր Կնայֆել
  • Խմբագիր - Ալեքսանդր Պոզդնյակով
  • Պրոդյուսերներ - Օլգա Ագրաֆենինա, Անդրեյ Զերցալով
  • Համապրոդյուսերներ - Վլադիմիր Բեգոյավլենսկիյ, Վլադիմիր Խուսիդ

ՄրցանակներԽմբագրել

Գլխավոր դերակատար Նիկոլայ Սպիրիդոնովը մի շարք պարգևներ է ստացել․

  • «Ամուրի աշունը» կինոֆորում լավագույն մանկական դերի համար մրցանակ։
  • ԱՊՀ և Բալթյան երկրների կողմից կազմակերպված «Կինոշոկ» XIV բաց փառատոնի մանկական լավագույն դերի համար մրցանակ։
  • ԱՊՀ եւ Բալթյան երկրների «Կինոշոկ» 14-րդ բաց փառատոնը՝ «Կինոմալիշոկ» մրցույթի մանկական ժյուրին հատուկ նշեց «Իտալացին» ֆիլմը, որը լավագույնն էր ճանաչվել։ Իսկ Նիկոլայ Սպիրիդոնովը մրցանակ է ստացել մանկական լավագույն դերի համար։
  • Մրցանակը (Եվգենի Լեոնովի արձանիկը) «Հայրենական դեբյուտային ֆիլմում լավագույն դերասանական աշխատանքի համար»։

ՔննադատությունԽմբագրել

Հիմնական քննարկումները ծավալվեցին ֆիլմի գաղափարական ուղերձների հետ կապված։ Օրինակ՝ կինոգետ Միխայիլ Տրոֆիմենկովը տեսել է շատ արցունքներ, որը կատարում է սոցպատվեր՝ ամեն ինչ արտասահմանում ռուս երեխաների որդեգրման դեմ պայքարելու համար»[2]։

Նույն բանի մասին ռեժիսորին ասում է «Media International Group» ինտերնետ-հրատարակության թղթակիցը․ Պետդումայի որոշ պատգամավորներ պահանջում են խստագույնս սահմանափակել արտասահմանում որդեգրման հնարավորությունները։

«Կինոյի Արվեստ» ամսագրի գրախոսականում նշվում է, որ ֆիլմը ոչ մի կերպ չի համապատասխանում իրականությանը, որ ահա, իբր հերոսը հրաժարվել է քաղցր կյանքից՝ հայրենի հողի հանդեպ սիրո պատճառով, արյան կանչով՝ հողի ու ճակատագրի հանդեպ։ Այն բոլորովին դրա մասին չի։ Այն հիմնարար արժեքների մասին է[3]։

«Սեանս» ամսագրի էջերում Դմիտրի Սավելևը հատուկ առանձնացնում է «հանգիստ պատմելու ավանդույթը», որտեղ աշխատում է ռեժիսոր Կրավչուկը[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0450450/
  2. 2,0 2,1 «Дело №. Версия критиков»։ Сеанс։ Վերցված է 2014-05-28 
  3. «"Чмо мамино"»։ Искусство кино։ Վերցված է 2014-05-28 

Արտաքին հղումներԽմբագրել