Իվի Ադամու (հուն․՝ Ήβη Αδάμου, նոյեմբերի 24, 1993(1993-11-24)[1], Այիա Նապա, Ֆամագուստայի շրջան, Կիպրոս), կիպրացի երգչուհի, 2012 թվականի մայիսին իր «La La Love» երգով ներկայացրել է Կիպրոսը Եվրատեսիլ 2012 երգի մրցույթում և եզրափակիչ փուլում զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը։

Իվի Ադամու
120803 RixFM IviAdamou 0126.jpg
Ադամուն 2012 թվականին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում
Բնօրինակ անունΉβη Αδάμου
Ծնվել էնոյեմբերի 24, 1993(1993-11-24)[1] (27 տարեկան)
Այիա Նապա, Ֆամագուստայի շրջան, Կիպրոս
ԵրկիրFlag of Cyprus.svg Կիպրոս
Ժանրերփոփ երաժշտություն
Մասնագիտություներգչուհի
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներդաշնամուր և վոկալ
Գործունեություն2009-ից սկսած
ԼեյբլSony Music Greece
ԿապվածՄիխաիլ Կուինելիսի հետ
Կայքiviadamou.com
Ivi Adamou Վիքիպահեստում

Իվին 2009 թվականին մասնակցել է հունական տարբերակով Իքս Ֆակտոր մրցույթի երկրորդ եթերաշրջանին և զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։

ԿենսագրությունԽմբագրել

Վաղ հասակումԽմբագրել

Իվին ծնվել է 1993 թ. նոյեմբերի 24-ին Կիպրոսի Հանրապետության Ֆամագուստա շրջանի Այիա Նապա քաղաք-առողջարանում։ Նրա հայրը հույն կիպրացի է, իսկ մայրը՝ բուլղարացի[2][3]։ Նա ընտանիքի երեք զավակներից է, ունի 2 քույր[4][5]։ 9 տարեկանում մասնակցել է երաժշտական մրցույթի, որտեղ կատարել է Աննա Վիսսիի "Kaka Paidia" երգը, և հաղթել մրցույթում[6]։ Մրցույթից հետո նա սկսեց հաճախել վոկալի և դաշնամուրի, որն էլ առիթ հանդիսացավ հետագա երաժշտական մրցույթների[6]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել