Իվան Սպերանսկի (ռուս.՝ Сперанский, Иван Степанович), ոչ ուշ քան 1810, Բուտիլիցի - ոչ վաղ քան 1880, Ռուսական կայսրություն), ռուս մանկավարժ, Նիժեգորոդի ազնվականության ինստիտուտի տնօրեն, պետական գործող խորհրդաան:

Իվան Սպերանսկի
Ծնվել էոչ ուշ քան 1810
ԾննդավայրԲուտիլիցի
Մահացել էոչ վաղ քան 1880
Մահվան վայրՌուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունSt. Vladimir Seminary Feofanovskaya? (1829) և Գլխավոր մանկավարժական ինստիտուտ (1836)
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Վլադիմիրսկ թեմի քահանա` Ստեֆան Սպերանսկու ընտանիքում: 1829 թվականին Վլադիմիրսկի թեմական դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Գլխավոր մանկավարժական ինստիտուտ: Կուրսն ավարտելուց հետո 1836 թվականին նշանակվել է որպես Պետերբուրգի Լարինյան գիմնազիայի ռուսաց լեզվի ավագ ուսուցիչ, 1844-1849 թվականներին եղել է այնտեղի տեսուչը[1]:

Տեղափոխվել է Նիժնի Նովգորոդ, որտեղ 1849 թվականի հունիսի 26-ից զբաղեցրել է Նիժեգորոդի ազնվականության ինստիտուտի տնօրենի պաշտոնը, որը նա թողել է 1862 թվականին` թոշակի անցնելու կապակցությամբ: Այնուհետև եղել է Մարիինյան ազնվաբարո օրիորդների ինսիտուտի դասերի (և 1867 թվականից եղել է Խորհրդի անդամ) տեսուչ:

1852 թվականին պարգևատրվել է Սուրբ Աննայի երկրորդ աստիճանի շքանշանով, իսկ 1872 թվականին` Սուրբ Վլադիմիրի չորրորդ աստիճանի շքանշանով` 35 տարվա ծառայության համար, 1876 թվականի դեկտեմբերի 24-ից եղել է պետական գործող խորհրդականի աստիճանավոր[2]:

Նիժնի Նովգորոդում գտնվող քարե տնից բացի, Նիժնի Նովգորոդի նահանգում ունեցել է կնոջ նախնիների 150 դեսյատին հող: Որդիներն են` Ալեքսանդրը (1855—?) և Նիկոլայը (1858—?):

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Пятидесятилетие С.-Петербургской Ларинской гимназии. 1836—1886. — Санкт-Петербург : тип. М М. Стасюлевича, 1886. — С. 9, 12, 13». Արխիվացված է օրիգինալից 2021-11-02-ին. Վերցված է 2021-11-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Сперанский Иван Степанович Արխիվացված է Նոյեմբեր 2, 2021 Wayback Machine-ի միջոցով: // Список гражданским чинам IV класса. Исправлен по 20 января 1881 года. — С. 771—772.