Իվան Պապասկիրի
Իվան Գևորգի Պապասկիրի (դեկտեմբերի 12, 1902, Կուտոլ, Վրաստան - 1980), աբխազ խորհրդային գրող։ Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1968)։ Աբխազական ԻԽՍՀ ժողովրդական գրող (1977)։
Իվան Պապասկիրի աբխ.՝ Иван Гьаргь-иҧа Папасқьыр | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1902 |
Ծննդավայր | Կուտոլ, Վրաստան |
Վախճանվել է | 1980 |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | աբխազերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՏպագրվել է 1926 թվականից։ «Թեմիր» (1937) վեպում պատմում է աբխազական գյուղի վերակառուցման, նախապաշարումների դեմ պայքարի մասին։ Հրատարակվել են Պապասկիրիի «Կանացի պատիվ» (սկզբնական անունը՝ «Ւփմուրի ուղին», գիրք 1-3, 1949), «էրցախուի ստորոտում» (1953) վեպերը, «Պատմվածքներ» (1956) ժողովածուն։ Մեծ է Պապասկիրիի ստեղծագործության դերը աբխազական արձակի և գրական լեզվի կազմավորման գործում։ Երկերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։
Եղել է Աբխազական ԻԽՍՀ Գերագույն խորհրդի Նախագահության անդամ (1971)։
Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության և 2 այլ շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 130)։ |