Իվան Վսեվոլոդովիչ Մեշչերսկի (ռուս.՝ Иван Всеволодович Мещерский, օգոստոսի 10 (22), 1859 կամ օգոստոսի 10, 1859(1859-08-10)[1], Արխանգելսկ, Ռուսական կայսրություն[2] - հունվարի 7, 1935(1935-01-07)[2][1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդային մաթեմատիկոս։

Իվան Մեշչերսկի
Ծնվել էօգոստոսի 10 (22), 1859 կամ օգոստոսի 10, 1859(1859-08-10)[1]
Արխանգելսկ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էհունվարի 7, 1935(1935-01-07)[2][1] (75 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանԲոգոսլովսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմաթեմատիկոս, ֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան
Գործունեության ոլորտմեխանիկա[3], ֆիզիկա[3] և solid-state mechanics?[3]
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ
Տիրապետում է լեզուներինռուսերեն[4][3][5]
Գիտական ղեկավարՊաֆնուտի Չեբիշև
Հայտնի աշակերտներԱլեքսեյ Կռիլով և Գուրի Կոլոսով
Պարգևներ
Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան
 Ivan Vsevolodovich Meshcherskiy (mathematician) Վիքիպահեստում

Ավարտել է Պետերբուրգի համալսարանը (1882), 1890 թվականից՝ մեխանիկայի ամբիոնի դոցենտ։ 1902 թվականից՝ Պետերբուրգի (այնուհետև Լենինգրադի) պոլիտեխնիկական ինստիտուտի տեսական մեխանիկայի ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են փոփոխական զանգվածով մարմինների մեխանիկայի հարցերին և կազմում են ռեակտիվ տեխնիկայի, երկնային մեխանիկայի պրոբլեմների մշակման տեսական հիմքը։ Կազմել է «Տեսական մեխանիկայի խնդիրների ժողովածու»-ն (1911, հայերեն հրատարակություն՝ «Տեսական մեխանիկայի խնդիրներ», 1971), որը բազմիցս հրատարակվել է ԽՍՀՄ-ում և դրանից դուրս։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 465