Իվան Իվանովիչ Լոբոդին(մարտի 24, 1900(1900-03-24), Ստարայա Պորուբյոժկա (գյուղ, Պուգաչովսկի շրջան), Պուգաչովսկի շրջան - հոկտեմբերի 20, 1941(1941-10-20), Նեկլինովսկի շրջան, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից, 179-րդ հեծելազորային գնդի 66-րդ հեծելազորի Արմավիր դիվիզիայի հրամանատար, փոխ-գնդապետ։ Սովետական միության հերոս (1942 թվական)։

մարտի 24, 1900(1900-03-24) - հոկտեմբերի 20, 1941(1941-10-20) (41 տարեկան)
ԾննդավայրՍտարայա Պորուբյոժկա (գյուղ, Պուգաչովսկի շրջան), Պուգաչովսկի շրջան
Մահվան վայրՆեկլինովսկի շրջան, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՆեկլինովսկի շրջան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԶորատեսակՀեծելազոր
Կոչումփոխգնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս
Լենինի շքանշան և Կարմիր դրոշի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1900 թվականի մարտի 24-ին Հին Պորուբեժկա (ներկայիս Սարատովի շրջանի Պուգաչովսկի մարզ) գյուղում[1]։

Կարմիր բանակում ծառայել է 1918 թվականից մինչև իր՝ 1941 թվականի վախճանը։ 1919 թվականից Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ։

Քաղաքացիական պատերազմի տարիներին մարտերին մասնակցել է որպես շարքային մարտիկ, 25-րդ Չապաևյան դիվիզիայի կազմում դասակի և հեծելավաշտի ղեկավար։ 1919 թվականին Լբիշենսկու մոտ ծանր վրավորվել է։

1940 թվանաին Իվան Իվանովիչը եղել է № 157 ձիաբուծարանի (Զերնոգրադի շրջան) փոխտնօրենը, 1941 թվականին՝ Ձիաբուծարանի կառավարիչը։

Ավարտել է ռազմա-քաղաքական դասընթացներ Կիևում։ 1941 թվականի աշնանը կռվել է Հարավային ճակատում։

1941 թվականի հոկտեմբերի 17-ին Սամբեկում գունդը պաշտպանում էր մարտից 31-րդ հրաձգային դիվիզիայի ելքը[2]։ Փոխգնդապետ Լոբոդինի որոշիչ ու հմուտ գործողությունների, հրաձգային ուժերի ճիշտ տեղաբաշխման, մարտական գործողություններում առաջնագծում հրամանատարի մասնակցության արդյունքում գունդը հաջողությամբ կատարեց իրենց առաջ դրված առաջադրանքը։ 1941 թվականի հոկտեմբերի 20-ին 179-րդ հեծելազորային գունդը զբաղեցրեց Կոպանի խուտորից արևմուք պաշտպանությունը։ Հոկտեմբերի 20-ի ընթացքում հակառակորդը 6 անգամ հարձակման է անցել, բայց Լոբոդինի գունդը դիմակայեց թշնամու տանկերի հարձակումները։ Ոչնչացվեցին 17 տանկ։ Օրվա երկրորդ կեսին թշնամու շուրջ 20 տանկ անցան գնդի հրամանատարական կետը և կարողացան ոչնչացնել այն։ Փոխգնդապետ Լոբոդինը զոհվեց՝ ֆաշիստների կրակոցներից։

Թաղված է Ռոստովի Նեկլինովսկի շրջանի Սադկի խուտորում։

Պարգևներ խմբագրել

  • Սովետական Միության հերոսի կոչումը Իվան Իվանովիչ Լոբոդինին շնորհվեց 1942 թվականի մայսի 5-ին Ռոստով Դոնում գերմանա-ֆաշիստական զավթիչների դեմ մարտերում ցուցաբերած անձնական քաջության և հերոսության ու հրամանատարական կետի խելացի ղեկավարման համար (հետմահու)։
  • Բասմաչների դեմ մարտերում ցուցաբերած խիզախության և քաջության համար պարգևատրվել է երկու Կարմիր դրոշի շքանշանով և Տաջիկստանի հանրապետության Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Հիշատակ խմբագրել

  • Հուշատախտակ՝ ի հիշատակ Լոբոդինի տեղադրվել է ռուսական ռազմա-պատմական համայնքի կողմից գ. Հին Պորուբեժկայի միջնակարգ դպրոցի մոտ, որտեղ և սղովորել է Լոբոդինը։
  • Լոբոդինի անունով է կոչվել Կարաչայ-Չերքեզիա հանրապետության Չերկեսկ քաղաքի փողոցը։ 1948 թվականից Չերկեսկը Իվան Իվանովիչի ընտանիքի համար դարձավ հարազատ քաղաք[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Иван Лободин получил Героя Советского Союза Արխիվացված 2012-05-26 Wayback Machine.
  2. Миус-фронт — Сам погибай, а товарища выручай(չաշխատող հղում).
  3. Исторический Черкесск: Энциклопедия: ЛОБОДИНА улица. www.cherkessk.su. Дата обращения 9 марта 2017.

Արտաքին հղումներ խմբագրել

Արխիվացված 2015-09-24 Wayback Machine.