Իվան Գերասիմով
Իվան Ալեքսանդրովիչ Գերասիմով (ռուս.՝ Иван Александрович Герасимов, հունվարի 11, 1985[1], Գրոզնի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, հարձակվող և կիսապաշտպան:
Անձնական տվյալներ | ||||||
---|---|---|---|---|---|---|
Ազգությունը | ռուս | |||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 11, 1985[1] (36 տարեկան) | |||||
Ծննդավայր | Գրոզնի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | |||||
Դիրք | հարձակվող, կիսապաշտպան | |||||
Պատանեկան կարիերա | ||||||
| ||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||
| ||||||
| ||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
ԿարիերաԽմբագրել
Ծնվել է Գրոզնիում: Առաջին չեչենական պատերազմի ժամանակ ընտանիքի հետ տեղափոխվել է Վոլգոգրադ, որտեղ սկսել է զբաղվել ֆուտբոլով[2]: Առաջին մարզիչը եղել է Վլադիմիր Չիչերովը[3]: Տեղի «Սուդոստրոիտելի» կազմում մասնակցել է քաղաքի առաջնությանը։ 11 դասարանում Վոլգոգրադի «Օլիմպիա» ակումբի մարզիչներից մեկի՝ Անդրեյ Ֆեոդորովսկու կողմից հրավիրվել է ակումբ: 2001 թվականին հանդես է եկել երկրորդ կազմում, իսկ հետագայում, երբ Անդրեյ Ֆեոդորովսկին գլխավորել է Երկրորդ դիվիզիոնի «Հարավ» տարածաշրջանում հանդես եկող վարպետների թիմը, Իվանը սկսել է խաղալ նրանց հետ[3]:
Վեց մրցաշրջանի ընթացքում խաղալով «Օլիմպիա» ակումբում՝ Գերասիմովը տեղափոխվել է «Կրասնոդար», որտեղ ընդհանուր առմամբ անցկացրել է յոթ խաղ, ինչից հետո որոշել է հեռանալ ակումբից: Դրանից հետո նա խաղացել է «Վոլգոգրադ» և «Տորպեդո-ԶԻԼ» ակումբներում[3], ապա միացել «Ռոտորին»[3], որտեղ օգնել է գրավել առաջին տեղը երկրորդ դիվիզիոնի «Հարավ» տարածաշրջանում և դուրս գալ ՖԱԼ: Հաղթական մրցաշրջանի վերջում ստացել է վնասվածք, որը թույլ չի տվել շարունակել կարիերան ՖԱԼ-ում[2]: Հետագայում հանդես է եկել «Օլիմպիա», «Աստրախան» և ԳՏՍ ակումբներում[2]: 2014/2015 մրցաշրջանից առաջ վերադարձել է «Ռոտոր»:
Դիրքը դաշտումԽմբագրել
Կարիերան սկսել է աջ կիսապաշտպանի դիրքով, բայց հետո մարզիչներն սկսել են նրան վստահել հարձակվողի դիրք[2]: Նախընտրում է խաղալ աջ հարձակվողի և հարձակողական ոճի աջ կիսապաշտպանի դիրքում[3]:
ՎիճակագրությունԽմբագրել
ԱկումբայինԽմբագրել
- 2015 թվական սեպտեմբերի 9-ի դրությամբ
ՁեռքբերումներԽմբագրել
ԹիմայինԽմբագրել
- Երկրորդ դիվիզիոնի «Հարավ» տարածաշրջանի հաղթող – 2011/2012 (անցում ՖԱԼ)
- Երկրորդ դիվիզիոնի (2) արծաթե մրցանակակիր – 2003, 2010
- Երկրորդ դիվիզիոնի «Հարավ» տարածաշրջանի բրոնզե մրցանակակիր – 2009 (անցում առաջին դիվիզիոն)
ԱնհատականԽմբագրել
- «Օլինպիայի» լավագույն ռմբարկու – 2004, 2008
Անձնական կյանքԽմբագրել
Ամուսնացած է: Դուստրը՝ Եվան, ծնվել է 2011 թվականին[3]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Иван Герасимов: «У ГТС в футбольном мире хорошая репутация»» (ռուսերեն)։ onedivision.ru։ Վերցված է 2014-07-29
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Филиппов Р. Иван Герасимов: «Не думал, что буду выходить на поле с Веретенниковым».(ռուս.) // Газета «Спорт-ревю Поволжья» № 48 (721) от 06.12.2011. —Волгоград, 2011. — С. 4.
Արտաքին հղումներԽմբագրել
- Ֆուտբոլիստի էջը(ռուս.) Sportbox.ru կայքում
- Ֆուտբոլիստի էջը FootballFacts.ru կայքում
- Իվան Գերասիմովի էջը ՌՖՊԼ կայքում
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)