Իվանե Իսիդոնի Շիլակաձե (մայիսի 2, 1910, գյուղ Շեմոքմեդի (այժմ՝ Վրացական ԽՍՀ Մախարաձեի շրջանում)- նոյեմբերի 26, 1978, Թբիլիսի), վրացի խորհրդային լեզվաբան, հայագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1966

Իվանե Շիլակաձե
Ծնվել է1910 մայիսի 2
ԾննդավայրՇեմոքմեդի
Մահացել էնոյեմբերի 26, 1978(1978-11-26) (տարիքը 68)
Մահվան վայրԹբիլիսի
ՔաղաքացիությունՎԽՍՀ ՎԽՍՀ
Ազգությունվրացի
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունլեզվաբան

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Թբիլիսիի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1936), 1964 թվականից եղել հայագիտության ամբիոնի վարիչը։ Իր ուսումնասիրություններում քննել է ժամանակակից հայոց լեզվի և գրաբարի քերականության բազմապիսի հարցեր, գրել «Ժամանակակից հայոց լեզվի քերականություն» (1971), «Հին հայերենի քերականություն» (1975) մենագրությունները, անդրադարձել հայերենի խոնարհման համակարգին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 495