Իսրայել Ստեփանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Իսրայել Գալուստի Ստեփանյան (մայիսի 20, 1924, Հայաստան - մայիսի 12, 2000, Երևան, Հայաստան), Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ (1944 թվականի փետրվարի 2-ին, 1944 թվականի հունիսի 9-ին և 1945 թվականի ապրիլի 30-ին)։ ԽՄԿԿ անդամ 1952 թվականից։
Իսրայել Ստեփանյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1924 |
Ծննդավայր | Հայաստան |
Մահացել է | մայիսի 12, 2000 (75 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Պարգևներ և մրցանակներ |
Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ զորակոչվել է (1942 թվական) կարմիր բանակ, մասնակցել Արմավիրի, Կազանսկի, Կրասնոդարի մարտերին, այնուհետև կռվել Հայկական 89-րդ (Թամանյան) դիվիզիայի կազմում, եղել է Բեռլինը գրոհողների շարքերում։ Փառքի շքանշանների արժանացել է Հյուսիսային Կովկասի, Ղրիմի, Լեհաստանի ազատագրման մարտերում ցուցաբերած խիզախության համար։ Պարգևատրվել է Կարմիր աստղի 2 շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 129)։ ![]() |