Բացել գլխավոր ցանկը

Ռուսլան Իսրայելյան

հայ ձեռնարկատեր

Ռուսլան Էդուարդի Իսրայելյան (հոկտեմբերի 19, 1961(1961-10-19), Բերդաշեն, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ) Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր, ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, տնտեսագետ[1]:

Ռուսլան Իսրայելյան
Ռուսլան Իսրայելյան.jpg
 
Կուսակցություն՝ Անկուսակցական
Կրթություն՝ բարձրագույն
Մասնագիտություն՝ տնտեսագետ
Գործունեություն՝ պետական գործիչ
Ազգություն հայ
Դավանանք քրիստոնյա
Ծննդյան օր հոկտեմբերի 19, 1961(1961-10-19) (57 տարեկան)
Ծննդավայր ԼՂԻՄ, Մարտունու շրջան, գյուղ Բերդաշեն
Զավակներ 3 որդի
 
Պարգևներ
ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան, ԼՂՀ, «Մեսրոպ Մաշտոց» շքանշան, «Մարշալ Բաղրամյան» մեդալ, «Շուշիի Շուշիի ազատագրման համար» մեդալ, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալ

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1961 թվականի հոկտեմբերի 19-ին Խորհրդային Ադրբեջանի Հանրապետության ԼՂԻՄ Բերդաշեն գյուղում: 1978 թվականին ավարտել է Բերդաշենի միջնակարգ դպրոցը: 1980-1982 թվականներին ծառայել է խորհրդային բանակում: 1983 թվականին գերազանցությամբ ավարտել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը: Նույն թվականին ընդունվել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային բաժինը ֆինանսներ և վարկ մասնագիտությամբ, ավարտել է 1988 թվականին: 1983-1986 թվականներին աշխատել է Բերդաշենի Կիրովի անվան կոլտնտեսությունում` որպես մեխանիկ: 1986-1987թթ. աշխատել է ԼՂԻՄ մարզգործկոմի ֆինանսական բաժնում որպես ավագ տեսուչ, այնուհետև 1987-1989 թվականներին աշխատել է վերահսկիչ-վերստուգիչ վարչությունում որպես ավագ վերահսկիչ-վերստուգիչ: 1989-1992 թվականներին աշխատել է Լեռնային Ղարաբաղի բնակարանային կոմունալ տնտեսության արտադրական միավորումում որպես գլխավոր տնօրենի տեղակալ: 1987 թվականի վերջերից ակտիվ մասնակցություն է ունեցել արցախահայության ազգային-ազատագրական պայքարին: 1991 թվականի սեպտեմբերին նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ: Նույն թվականի դեկտեմբերին կազմավորել է հատուկ հետախուզական ջոկատ և եղել է նրա հրամանատարը: 1992-1993 թվականներին ծառայել է Ազգային անվտանգության պետվարչությունում` շարունակելով մասնակցել տարբեր ռազմագործողությունների: 1994-1997 թվականներին ծառայել է ԼՂՀ ՊԲ Կենտրոնական պաշտպանական շրջանում որպես վաշտի հրամանատարի և ապա` գումարտակի հրամանատարի տեղակալ: Մասնակցել է Շուշիի[2] և Արցախի մի շարք բնակավայրերի ազատագրման համար մղված մարտերին: 1997 թվականի հուլիսից մինչև տարվա վերջ ծառայել է ԼՂՀ զինվորական դատախազությունում` որպես հատուկ բաժնի պետ: 1998-2000 թվականներին աշխատել է ԼՂՀ հարկային պետական վարչությունում` որպես տեսչական այնուհետև օպերատիվ վարչությունների պետ: 2000-2004 թվականներին աշխատել է որպես «Գառնի» ՍՊԸ տնօրեն: 2004 թվականից աշխատել է «Ֆլեշ պլյուս» ՍՊԸ-ում` որպես տնօրեն: 2011- 2015 թվականներին աշխատել է «Ստեփանակերտի կոնյակի գործարան» ՓԲԸ-ում որպես գլխավոր տնօրեն: «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ էր[3]: 2010 թվականի մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր`համամասնական ընտրակարգով, «Ազատ Հայրենիք» կուսակցության ընտրացուցակով: Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ էր: 2015 թվականի մայիսի 3-ի ԼՂՀ ԱԺ 6-րդ գումարման ընտրություններում «Ազատ Հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակով նորից ընտրվել է ԱԺ պատգամավոր[4]: Մայիսի 21-ին ընտրվել է ԼՂՀ ԱԺ-ի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ: 2018 թվականի հունիսի 8-ից դուրս է եկել «Ազատ հայրենիք» կուսակցությունից, «Հայրենիք» խմբակցությունից և հրաժարական տվել է ԼՂՀ ԱԺ-ի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից[5]: ԼՂՀ ԱԺ 6-րդ գումարման անկախ պատգամավոր է:

ՊարգևներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել