Ծնվել է 1940 թ հունվարի 5-ին՝ ք. Ստեփանակերտում։ 1985 թ. ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը, ավարտել է 1963 թ.և ստացել «Արդյունաբերական քաղաքացիական շինարարությա» ճարտարապետ-շինարարի որակավորում։ Արտադրական գործնեությունը սկսել է Ստեփանակերտի N 59 շինարարական վարչությունում 1963 թ-ից։ 1963 թ-ից մինչև 1994 թ. ժամանակաշրջանը աշխատել է տարբեր պաշտոններում, այդ թվում, որպես աշխատանքի ղեկավար, ավագ աշխատանքի ղեկավար, շին վարչության և տրեստի գլխավոր ճարտարագետ, տրեստի կառավարիչ, ԼՂՀ-ի նախագծաշինարարական գլխավոր պետ, ԼՂՀ-ի պետ. շինի նախագահի տեղակալ։ Ունեցել է անմիջապես մասնակցություն նշված տարիներում Լեռնային Ղարաբաղում կառուցված բոլոր արդյունաբերական, քաղաքացիական և այլ նշանակության շենքերի և կառույցների նախագծմանը։ Դրա հետ միասին ստեղծել է շինարարական արտադրական բազա, բարելավել է սոցիալական և բնակարանային և կենցաղային պայմանները։ Կազմակերպության հաշվին կառուցվել է շինարարների համար ճարտարագիտալաբորատոր մասնաշենք, որը հետագայում անվճար տրամադրվել է ախտորոշման կենտրոնին։ Նշված տարիներին սկսվել է ք. Ստեփանակերտում բազմահարկ շենքերի կառուցումը՝ արտադրական շենքերի կառուցումը, ժամանակակից թեթև կոնստրուկցիաներից կոնդենսատորների գործարանը, կահույկի ֆաբրիկան, կաթի գործարանը և այլն։ Ստեղծվել են կապեր Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, շինարարական ու գիտական կազմակերպությունների հետ։ Դրա արդյունքում ԼՂ-ում ստեղծվել է նոր կազմակերպություն «Արարատ շին » տրեստից, «Խարկով շին» տրեստից, ՍՍՀՄ պետ. շին կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի մասնաճյուղը շինտեխնոլագիանների և կազմակերպման հարցերով, Թիֆլիսի նախագծման փորձարարական ինստիտուտի մասնաճյուղ և այլն։ Մեծ թափով կիրառվել էր նոր տեխնիկա հայկական տրադիցիոն շինարարական նյութեր, այդ թվում շենքերի տուֆապատում, գաջ և այլն։ 70-ից ավել ռացիոնալիզատորական աշխատանքների հեղինակ, որոնցից մի քանիսը կիրառվել են նոր տեխնիկայի պլանով ՍՍՀՄ –ի բոլոր հանրապետություններում և ցուցադրվել են տարբեր ցուցահանդեսներում։ Արդյունքում ստացել է պարգևներ։ ՍՍՀՄ-ի ռացիոնալիզատորի գերազանցիկի կոչում ուներ, իսկ իր կողմից ղեկավարվող ԼՂ-ի նախագծաշինարաարական միավորումը արժանացել էր Եվրոպայի «Ոսկե կամար»՚ միջազգային պարգևին։ Տեխնիկական գիտություննների թեկնածու է։ Ատենախոսությունը պաշտպանել է Մոսկվայում։ Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ է, ԱրՊՀ դոցենտ։ Հեղինակ է 30-ից ավել գիտական աշխատանքների և մեկ գրքի։ Լինելով մարզսովետի պատգամավոր և ԼՂ-ի խոշոր ձեռնարկության ղեկավար եղել է մեր ազգային ազատագրման ակունքում։ Ակտիվ մասնակցություն է ունեցել տնօրենների խորհրդի գործնեությանը՝ որպես տեղակալ, տարբեր հանդիպումների, միտինգների և այլն։ Պատերազմի տարիներին մասնակցել է ռմբակոծման արդյունքում վնասված շենքերի վերակառուցմանը, տվել է նախագծային լուծումներ արդյունաբերական շենքերի վերակառուցման, հայրենիքի պաշտպանության նպատակների համար, այդ թվում նաև տանկերի վերանորոգման համար։ 1994 թ- 1996 թ աշխատել է ք. Ստեփանակերտի վարչակազմի տեղական շինարարական հարցերով։ 1996 թ- 2004 թ աշխատել է որպես ԼՂՀ-ի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ և շինարարաության վերահսկողության տեսչության պետ։ 2004 թ.ից աշխատումէ ԱրՊՀ – ում, որպես «Քաղաքաշինության» ամբիոնի վարիչ։ «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ է։ Ամուսնացած է, ունի 2 երեխա, 4 թոռ։

Ռուդոլֆ Իսրայելյան
Ծնվել էհունվարի 5, 1940(1940-01-05) (84 տարեկան)

Արտաքին հղումներ խմբագրել