Իսրայելի միջամտությունը Սիրիայի քաղաքացիական պատերազմում
Իսրայելի միջամտությունը Սիրիայի քաղաքացիական պատերազմում, Իսրայելի և Սիրիայի հարաբերությունները չի կարելի անվանել բարիդրացիական, քանի որ դրանք բարդացել են արաբա-իսրայելական մշտական հակամարտությամբ և Իսրայելի կողմից սիրիական Գոլանի բարձունքների բռնազավթման պատճառով։ Սիրիայում 2011 թվականի քաղաքացիական պատերազմի սկզբից ի վեր նախադրյալներ են ստեղծվում տարածաշրջանում Իրանի և «Հեզբոլլահ» խմբավորման ներկայության ուժեղացման, որոնք ավանդաբար հակաիսրայելական դիրքորոշում ունեն։ Իսրայելի պաշտոնական դիրքորոշումը Սիրիայի քաղաքացիական պատերազմի վերաբերյալ եղել է խիստ չեզոք։ Այնուամենայնիվ, Իսրայելը ներգրավվել է քաղաքական և ռազմական առումներով՝ կանխելու իրանական ուժերի և նրա վստահված անձանց աճող ազդեցությունն ու ամրացումը ողջ Սիրիայում[1]։ Իսրայելի ռազմական գործունեությունը, որը պաշտոնապես կոչվում է «Շախմատ» օպերացիա[2], հիմնականում սահմանափակվել է Սիրիայում իրանական թիրախների, ինչպես նաև նրա վստահված անձանց, հատկապես «Հեզբոլլահի» դեմ հրթիռային և օդային հարվածներով[3][4]։ Այդ հարձակումները պաշտոնապես չեն ճանաչվել մինչև 2017 թվականը։ Իսրայելը Սիրիայում օդային հարվածներ է հասցրել նաև «Հեզբոլլահ»-ին զենքի մատակարարումը խափանելու համար։ Մինչև 2022 թվականի օգոստոսը բրիտանական հետազոտական ոչ առևտրային «Airwars» կազմակերպությունը գնահատում էր, որ 2013 թվականից ի վեր իսրայելական ավիահարվածների հետևանքով Սիրիայում զոհվել է 17-45 խաղաղ բնակիչ, ևս 42-101 խաղաղ բնակիչ վիրավորվել է։ Սիրիական զեկույցներում այս թվերը շատ ավելի ցածր են, քան հակամարտությունում այլ օտարերկրյա մասնակիցների թվերը[5]։ Իսրայելը նաև մարդասիրական օգնություն է տրամադրել քաղաքացիական պատերազմի զոհերին 2013 թվականից մինչև 2018 թվականի սեպտեմբերը, և այդ ջանքերն ակտիվացել են 2016 թվականի հունիսից՝ «Բարի հարևանություն» օպերացիայի մեկնարկից հետո։
Նախապատմություն
խմբագրել2013 թվականին Իսրայելցի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարում են Սիրիայի նախագահ Բաշշար ալ-Ասադի հրաժարականի ցանկության մասին[6]։
Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ հրադադարի գծի երկայնքով տեղի ունեցած միջադեպերը
խմբագրել2013 թվականին Իսրայելը հարձակվում է Ջամրայա քաղաքում գտնվող սիրիական ռազմական հետազոտական ինստիտուտի վրա[7]։
2016 թվականի օգոստոսին հաղորդվում է Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Գոլանի բարձունքներում սիրիական դիրքերի վրա հարձակման մասին[8]։
Դամասկոսի հարավային արվարձաններին իսրայելական հարվածների մասին առաջին հաղորդումները հայտնվում են 2017 թվականին։ Հարձակումը տեղի է ունեցել հունվարին[9] և դեկտեմբերին[10]։ Առաջին թիրախը Էլ-Մազզայի ռազմական օդանավակայան է եղել։ Որպես երկրորդ թիրախ նշված է եղել իրանական ռազմաբազան[11]։
2018-ի ապրիլին իսրայելական ռազմաօդային ուժերը (2 հատ F-15 կործանիչ) հարձակվում են սիրիական Տիֆոր օդանավակայանի վրա[12]։ Ամռանը Իսրայելը խոցում է սիրիական Սու-22 ինքնաթիռ[13]։ Երբ սեպտեմբերին Սիրիայում ռուսական ինքնաթիռի հետ միջադեպ տեղի ունեցավ, անձնակազմի մահվան պատասխանատվությունը դրվեց Իսրայելի վրա։
2022 թվականի դեկտեմբերին Իսրայելը սիրիա-իրաքյան սահմանի մոտ ռմբակոծում է զինամթերք տեղափոխող շարասյունը[14]։
2023 թվականի օգոստոսին Իսրայելը հարձակվում է Հալեպի վրա[15]։ Հոկտեմբերին Իսրայելը հարձակվում է Դամասկոսի և Հալեպի սիրիական օդանավակայանների վրա[16]։
2024 թվականի հունվարի 2-ին Իսրայելը օդային հարվածներ է հասցնում Դամասկոս քաղաքի մերձակա օբյեկտներին[17]։ Սիրիացի զինվորականները հայտնում են, որ գրոհը կատարվել է Գոլանի բարձունքների կողմից[17]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ haaretz.com (անգլերեն). 2018 թ․ մայիսի 10 https://www.haaretz.com/israel-news/israel-launches-extensive-syria-strike-after-iranian-rocket-barrage-1.6073938. Վերցված է 2024 թ․ հունվարի 11-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն); Text "titleIsrael Launches Most Extensive Strike in Syria in Decades After Iranian Rocket Barrage" ignored (օգնություն) - ↑ Gross, Judah Ari. «IDF reveals 'Operation Chess,' its effort to keep Iranian reprisals in check». www.timesofisrael.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «IDF official said to confirm attack in Syria: 'First strike on Iranian targets'». The Times of Israel. 2018 թ․ ապրիլի 16.
- ↑ Dilanian, Ken; Kube, Courtney (2018 թ․ ապրիլի 9). «U.S. officials confirm Israel launched pre-dawn airstrike on Syria». NBC News.
- ↑ «Israeli Military in Syria & the Gaza Strip». Airwars. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ «Израиль: Мы хотим отставки Б.Асада с начала гражданской войны». rbc.ru (ռուսերեն). 2013 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2024 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Израиль разбомбил сирийский военный исследовательский институт». mk.ru (ռուսերեն). 2013 թ․ հունվարի 31. Վերցված է 2024 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «ВВС Израиля нанесли удар по Сирии из-за минометного снаряда». gazeta.ru (ռուսերեն). 2016 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2024 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Предупреждающее послание: зачем Израиль наносит удары по территории Сирии». rbc.ru (ռուսերեն). 2017 թ․ հունվարի 13. Վերցված է 2024 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Сирия отбилась от израильских ракет». gazeta.ru (ռուսերեն). 2017 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2024 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «СМИ связали ракетный удар Израиля по Сирии с иранской военной базой». rbc.ru (ռուսերեն). 2017 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2024 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Зачем Израиль ударил по сирийской авиабазе и откуда взялся фейк, из-за которого запад активно грозит Дамаску?». 1tv.ru (ռուսերեն). 2018 թ․ ապրիլի 9. Վերցված է 2024 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Израиль сбил истребитель Су-22 сирийских ВВС». iz.ru (ռուսերեն). 2018 թ․ հուլիսի 24. Վերցված է 2024 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Израиль разбомбил колонну с оружием в Сирии». 7kanal.co.il (ռուսերեն). 2018. Վերցված է 2024 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Израиль нанес удары по аэропорту Алеппо в Сирии». ria.ru (ռուսերեն). 2023 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2024 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Израиль начал бомбить объекты в Сирии. Что известно о ракетных ударах по аэропортам Дамаска и Алеппо». lenta.ru (ռուսերեն). 2023 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2024 թ․ հունվարի 11-ին.
- ↑ 17,0 17,1 «Սիրիացի զինվորականները հայտնել են, որ Իսրայելը գրոհել է Դամասկոսի մերձակայքում գտնվող օբյեկտները». news.am. 2024 թ․ հունվարի 2. Վերցված է 2024 թ․ հունվարի 16-ին.