Իսմետ Մունիշի
Իսմետ Մունիշի (ալբ․՝ Ismet Munishi, հոկտեմբերի 3, 1974[1][2], Գնիլանե, Gjilan District, ՀՍՖՀ), նախկին ֆուտբոլիստ Կոսովոյից, հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում։ «Դրիտա» (Գնիլանե) ակումբի գլխավոր մարզիչ։
Իսմետ Մունիշի ալբ․՝ Ismet Munishi | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 3, 1974[1][2] (48 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Գնիլանե, Gjilan District, ՀՍՖՀ | |||||||||||
Հասակ | 179 սմ | |||||||||||
Քաշ | 80 կգ | |||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ | Դրիտա (Գնիլանե) | |||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
ԿենսագրությունԽմբագրել
Ակումբային կարիերաԽմբագրել
Իսմետ Մունիշին իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Կոսովոյի Պրիշտինա քաղաքի «Ֆլամուրտարի» ակումբում։ Թիմի հետ միասին դարձել է Կոսովոյի գավաթի խաղարկության հաղթող[3]։
Հետագայում խաղացել է սլովենական «Մարիբոր» ակումբում, որի կազմում երկու անգամ դարձել է Սլովենիայի չեմպիոն։ 1998 թվականին տեղափոխվել է թուրքական «Շեկերսպոր» ակումբ, որից հետո հանդես է եկել սլովենական «Մուրա», իսրայելական «Մակկաբի» (Գերցլիա), սլովենական «Կորոտան», թուրքական «Կոջաելիսպոր» և սլովենական «Շմարտնո» ակումբներում։ 2003/04 մրցաշրջանում խաղացել է Պրիշտինայի «Կոսովո» ակումբում[4]։ Հետագայում հանդես է եկել «Լաչի» ակումբի կազմում։
2005 թվականի գարնանը Իսմետ Մունիշին տեղափոխվել է Պոլտավայի «Վորսկլա-Նեֆտեգազ» ակումբ[5]։ Նրա հետ նույն ակումբում է խաղացել նույնպես Կոսովոյից Ալբան Դրագուշան։ Ուկրաինայի առաջնությունում Իսմետ Մունիշիի նորամուտը կայացել է 2005 թվականի ապրիլի 1-ին, երբ նա մասնակցել է Զապորոժիեի «Մետալուրգ» ակումբի դեմ խաղին (1:0)։ Պոլտավայի թիմի հիմնական կազմում իր վերջին խաղն Իսմետ Մունիշին անցկացրել է 2005 թվականի մայիսի 16-ին ընդդեմ Դոնեցկի «Շախտյորի» (0:1). նա մասնակցել է միայն հանդիպման առաջին խաղակեսին, ապա վնասվածքի պատճառով նրան փոխարինել են։ Բժիշկները նրա ոտքին դրել են վեց կար[6]։ 2006 թվականի հունվարին Իսմետ Մունիշին լքել է «Վորսկլան»[7]։ Նույն թվականին նա տեղափոխվել է «Բեսա» ակումբ, ապա սկսել է խաղալ Կոսվոյի «Տրեպչա'89» ակումբում։ 2007 թվականին Իսմետ Մունիշին տեղափոխվել է «Վելազնիմի»։
Կարիերան հավաքականումԽմբագրել
2002 թվականին Իսմետ Մունիշին խաղացել է Կոսովոյի հավաքականի կազմում, որը ճանաչված չէր որպես ՖԻՖԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի անդամ։ Մունիշին մասնակցել է Ալբանիայի հավաքականի դեմ խաղին (0:1)[8]։
Մարզչական կարիերաԽմբագրել
2010-2011 թվականներին Իսմետ Մունիշին աշխատել է որպես գործակալ. մասնավորապես նա եղել է սլովենացի ֆուտբոլիստ Դարյան Մատիչի[9] և ալբանացի ֆուտբոլիստ Շպետիմ Բաբայի գործակալը[10]։
2013 թվականից մինչև 2014 թվականը Իսմետ Մունիշին գլխավորել է Կոսովոյի «Վուշտրիա» ակումբը։ 2015 թվականին երեք ամիս եղել է «Խայվալիա» ակումբի գլխավոր մարզիչը։ 2015 թվականի մայիսին Իսմետ Մունիշին թողել է պաշտոնը[11]։ 2016 թվականին նա դարձել է Գնիլանեի «Դրիտա» ակումբի գլխավոր մարզիչ։
ՁեռքբերումներԽմբագրել
- Սլովենիայի չեմպիոն (2) – 1996/97, 1998/99
Անձնական կյանքԽմբագրել
Իսմետ Մունիշին տիրապետում է յոթ լեզվի[12]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ Kosovo Cup 1995/96
- ↑ Kosovo 2003/04
- ↑ Новые лица «Ворсклы»: Исмет Муниши и Софьен Меллити (չաշխատող հղում)
- ↑ Муниши получил травму в матче с «Шахтёром»
- ↑ Муниши и Хроль покидают «Ворсклу»
- ↑ Kosovo vs. Albania (0:1) | National Football Teams
- ↑ Дариан Матич: «Я на 100 процентов уверен, что „Кривбасс“ останется в элите»
- ↑ Экс-игрок «Зари» выбирает между «Спартаком» и «Черноморцем»
- ↑ «Hajvalia, Ismet Munishi jep dorëheqjen»։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-26-ին։ Վերցված է 2017-03-30
- ↑ «Дебатик Цурри - гламурный албанский рыцарь полтавских полей»։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-26-ին։ Վերցված է 2017-03-30