Իսկ դու արև ունե՞ս (ռուս.՝ А у тебя есть солнце?), խորհրդային տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմ[1], որը ստեղծվել է 1974 թվականին, Անատոլի Ալյաշևի կողմից, Սվերդլովսկյան հեռուստատեսությունում։

Իսկ դու արև ունե՞ս
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԱնատոլի Ալյաշև
ՍցենարիստGerman Drobiz?
Երկիր ԽՍՀՄ
ԴիստրիբյուտորԽՍՀՄ հեռուստատեսության և ռադիոհեռարձակման պետական կոմիտե
Տևողություն13 րոպե
Թվական1974

Սյուժե խմբագրել

Ձվից դուրս է գալիս մի ճուտիկ։ Չորանալով` նա գնում է զբոսնելու։ Նրա ճանապարհին հանդիպում է մի փայտե տնակ, որի մեջ շնիկ էր քնած։ Շնիկը հարցնում է գլխավոր հերոսին, թե ի՞նչ նա ունի։ Ճուտիկը պատասխանում է, որ ոչինչ չունի, բացի ձվի կճեպներից։ Շնիկը ծիծաղում է և ասում, որ նա ունի փայտե տնակ, և քանի որ ճուտիկը ոչինչ չունի, նա ոչ ոք է։ Ճուտիկը վիրավորվում է, բայց հետո, մտածում է, և պատասխանում, որ նա ունի արև, քանի որ առաջ այն ոչ մեկինը չէր, իսկ հիմա նա այն իրեն է վերցնում։ Շնիկը սկսում է նախանձել ճուտիկին, և առաջարկում է նրան իր տնակի կեսը, միայն թե ճուտիկը չվերցնի իրեն արևը։ Ճուտիկը համաձայնում է։ Շնիկը տնակը մասերի է բաժանում և տեղաշարժում, հերոսները նստում են ամենքն իր մասի մեջ։ Այդ ժամանակ անձրև է սկսվում և քամի, և նրանք մրսում են։ Այն ժամանակ ճուտիկը առաջարկում է միացնել կրպակի կեսերը։ Շնիկը համաձայնում է։ Այժմ ընկերների համար ջերմ է, ուրախ և հարմարավետ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել