Հե՞շտ է խիզախ լինել
Հե՞շտ է խիզախ լինել (ռուս.՝ Легко ли быть храбрым), խորհրդային տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմ[1], որը թողարկվել է 1975 թվականին, Սվերլոդսկի հեռուստատեսությամբ։ Ռեժիսոր Անատոլի Ալյաշևն ստեղծել է մուլտֆիլմ ընկերության և փոխօգնության մասին։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Անատոլի Ալյաշև |
Սցենարիստ | German Drobiz? |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սվերդլովսկի կինոընկերություն |
Դիստրիբյուտոր | ԽՍՀՄ հեռուստատեսության և ռադիոհեռարձակման պետական կոմիտե |
Տևողություն | 461 վայրկյան |
Թվական | 1975 |
Սյուժե
խմբագրելՇան ձագը և հավի ճուտը որոշում են միասին ապրել` շնիկի տնակում։ Հետո նրանք որոշում են պատրաստել սեղան և աթոռ։ Ճուտիկն առաջարկում է, որ միասին գնան տախտակը բերելու, բայց շունիկը պատասխանում է, թե, երկուսով բոլորն էլ կկարողանան, իսկ ճուտիկը թող փորձի մենակ գնալ։ Հավի ճուտը վախենում էր, բայց որոշում է մենակ գնալ։ Նա գնում է, մոտենում է ցանկապատին և տեսնում է մի լավ տախտակ։ Նա քաշում է տախտակը և առանց նկատելու ջրի մեջ է նետում սև կատվին, որը նստած էր այս տախտակի վրա ձուկ էր ուտում։ Զայրացած կատուն ընկնում է հավի ճտի հետևից, որը վախից փախչում է և թաքնվում շան ձագի մոտ։ Շունը ծիծաղում է իր ընկերոջ վրա և ամոթանք է տալիս նրան այն պատճառով, որ նա վախենում է ինչ-որ փոքրիկ կատվից։ Շունը որոշում է ինքը գնալ տախտակի հետևից։ Գնում է և տեսնում է մի փեթակ։ Շունը որոշում է տախտակը վերցնել հենց այդ փեթակից։ Այդտեղ նրա վրա են հարձակվում մեղուները։ Շունը վախենում է և հետ է փախչում։ Հիմա արդեն հավի ճուտը ծաղրում է նրան, որ վախենում է ինչ-որ փոքր մեղուներից։ Հասկանալով, որ ճիշտը միասին գնալն է, ընկերները ընկերությամ մասին ուրախ երգ երգելով` գնում են և վերցնում իրենց անհրաժեշտ տախտակը։
Նկարահանող խումբ
խմբագրել- Ռեժիսոր` Անատոլի Ալյաշև
- Սցենարի հեղինակ` Գերման Դրոբիզ
- Դերերը հնչյունավորել են` Անատոլի Շչուկին, Լ. Կատաևա
- Կոմպոզիտոր` Ալմազ Մոնասիպով
- Մուլտիպլիկատորներ` Եվգենի Սկարիդով, Ալեքսանդրա Եվլադովա, Տատյանա Կոստուոսուվա, Ռ. Պեստրյակովա, Ն. Իշինա
- Օպերատոր` Ա. Իշին
- Հնչյունային օպերատոր` Բորիս Բերեստեցկի
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հե՞շտ է խիզախ լինել մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
Արտաքին հղումներ
խմբագրել- Հե՞շտ է խիզախ լինել(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Մոռացված մուլտֆիլմեր