Իսկական սեր (իսպ.՝ Amor Verdadero), ամերիկացի դերասան Ջենիֆեր Լոպեսի հեղինակային գիրքը։ Գրքի կոշտ կազմով տարբերակը անգլերեն և իսպաներեն հրատարակվել է 2014 թվականի նոյեմբերի 4-ին «Penguin Group» խմբի ստորաբաժանման՝ «Celebra» ընկերության կողմից։ Եկամուտների մի մասը տրամադրվում է Լոպես ընտանիքի հիմնադրամին, որը ոչ առևտրային կազմակերպություն է, հիմնադրվել է Լոպեսի կողմից և զբաղվում է կանանց և երեխաների առողջության և բարեկեցության բարելավմամբ[1]։

Իսկական սեր
ՀեղինակՋենիֆեր Լոպեզ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրինքնակենսագրություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչPenguin Group
Հրատարակման տարեթիվ2014

Պատմություն և զարգացում խմբագրել

Իր «Dance Again World Tour» համերգային շրջագայության ժամանակ Լոպեսը սկսեց գրել այն, ինչը նա նկարագրել է որպես «այն տարվա օրագիրը, երբ ես մեկնեցի շրջագայության»[2]։ Ի զարմանս իրեն՝ նա աստիճանաբար հասկացավ, որ իր գրածն աստիճանաբար վերածվում է գրքի։ Լոպեսը նյարդայնանում էր գրքի որոշ թեմաները գրելիս, սակայն ավելի ուշ հասկացավ, որ նա կարող է հնարավորություն ունենալ ուրիշներին փրկել «սեփական հարվածներից և կապտուկներից տառապելուց»[2]։ Լոպեսի խոսքերով՝ ինքը ստիպված էր շատ «փնտրել հոգին և աղոթել», քանի որ չէր ուզում, որ «իրեն ընկալեն ոչ այնպիսին, ինչպիսին կար», այսինքն՝ «կիսվել իմ սովորածով այն մարդկանց հետ, ում ես կարող էի օգնել»[2]։ «Իսկական սեր» գրքում Լոպեսը նաև քննարկում է հաջողությունների արդյունքում ցածր ինքնագնահատականի խնդիրներից տառապելը[3]։

Գիրքը պաշտոնապես հրատարակվել է 2014 թվականի մայիսի 19-ին Penguin խմբի կողմից[1]։ Վեպի մասին Լոպեսն ասել է.

  «Իսկական սեր» գիրքը գրելն ինձ համար խորը վերլուծական, անձնական և խոցելի փորձ էր։ Եթե չլինեին իմ երեխաների տված սերն ու քաջությունը, այդ պատմությունն անհնարին կլիներ։ Մինչ ես պայքարում էի այն որոշման դեմ, թե արդյոք պետք է թողարկել գիրքը, թե ոչ, ես հասկացա, որ եթե այն կարողանար դիպչել գոնե մեկ մարդու, ապա այն իսկապես կդառնա իմ կյանքի ամենաարդյունավետ նախաձեռնություններից մեկը[1]։  

Լոպեսն ի սկզբանե չէր պատրաստվում գրքում ներառել Մարկ Էնթոնիի հետ իր ամուսնալուծության պատմությունը, բայց ասել է, որ «իմ ապրումների արդյունքում գիրքը վերածվեց այլ բանի, քան ես նախատեսել էի»[4]։

Ընդունելություն խմբագրել

«Իսկական սեր» գիրքը յոթերորդ տեղն Է զբաղեցրել «Նյու Յորք Թայմս»-ի բեսթսելլերների ցուցակում և հինգերորդը՝ կոշտ կազմով ոչ գեղարվեստական ցանկում[5]։

«RedEye»-ից Էլիզա Դե Լոս Սանտոսը նկատել է․ «Իբրև կոտրված սկավառակ՝ նա ամբողջ գրքում անընդհատ կրկնում է «սիրիր քեզ» մանթրան, որը որոշակի պահերի վերածվում է կյանքի վերապատրաստման միակողմանի դասընթացի»։ Սանտոսը նաև նշել է, որ «նրա ամենաուժեղ կողմը հայտնի բուլվարային թերթերում մարդկային կողմը ցույց տալն է, որով մենք բոլորս սնվում ենք»[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 THR Staff (May 19, 2014). "Jennifer Lopez to Release Her First Book in October". The Hollywood Reporter. Retrieved May 20, 2014.
  2. 2,0 2,1 2,2 Gray, Mark; Lewis, Raha (May 19, 2014). "Jennifer Lopez on Her New Book: Do I Put This Out There?". People. Retrieved May 20, 2014.
  3. «Jennifer Lopez: "Love yourself" - Message in new book». Chicago Sun-Times. 2014 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.
  4. Tess Katz, Emily (2014 թ․ նոյեմբերի 5). «How Jennifer Lopez Turned Hitting 'Rock Bottom' Into A Memoir». The Huffington Post. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.
  5. Peterson, Jacques (2014 թ․ նոյեմբերի 15). «Jennifer Lopez Is Now a New York Times Best-Selling Author». Popdust. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.
  6. De Los Santos, Elise (2014 թ․ նոյեմբերի 19). «Book Review: J.Lo's 'True Love' is a broken record, but listen anyway». RedEye. Tribune Company. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.