Նորվեգիայում քրիստոնեությունից հետո, իսլամը տարածվածությամբ երկրորդ կրոնն է։ Ըստ 2016 թվականի հարցումի տվյալների 148 189 բնակիչ դավանում է իսլամ, որը կազմում է բնակչության մոտ 2,8 %-ը։ Նորվեգիայի մուսուլմանների մեծամասնությունը դավանում են իսլամի սուննի ուղղությունը, իսկ զգալի փոքրամանությունը շիա իսլամ։ Մուսուլմանների մոտ 55 %-ը ապրում են Օսլոյի և Աքերսհուսի ֆյուլքեներում։ Նորվեգական իսլամադավան բնակչության մեծամասնությունը գաղթականներ են, որոնց մեծ մասը նորվեգական պակիստանցիներ են[1]։

Համաշխարհային իսլամական առաքելության մզկիթը Օսլոյում

Պատմություն

խմբագրել

Իսլանդական տարեգրությունում նկարագրվում է 1260-ական թվականներին Նորվեգիայում Թունիսի դեսպանատան հիմնման մասին այն բանից հետո, երբ Հաքոն IV Ծեր թագավորը դեսպանատան հետ ընծաներ է ուղարկել սուլթանին[2]։ Սակայն երկրի մուսուլման բնակչությունը նկատելի չի եղել մինչև XX դարի երկրորդ կեսը։ Իսլամադավան երկրներից Նորվեգիա ներգաղթը սկսել է ավելի ուշ, քան Արևմտյան Եվրոպայի այլ երկրներում[3], և սկսել է աճել միայն XX դարի 60-ական թվականներին։ Առաջին անգամ Նորվեգիայում մուսուլմանների թիվը գրանցվել է 1980 թվականին և կազմում էր 1006 մարդ։ Այս վիճակագրությունը հիմնված է եղել գրանցված կոնգրեգացիայի (եկեղեցական) տվյալների հիման վրա, իսկ այդպիսի ցածր ցուցանիշի պատճառը հանդիսացել է մուսուլմանների մեծ մասի մզկիթներում գրանցված լինելը։ 1990-ական թվականների վերջում իսլամը ծխականների թվով անցել է կաթոլիկ եկեղեցուն և հիսունականներին, դառնալով Նորվեգիայում կրոնական փոքրամասնություններից տարածված առաջին կրոնը։ 2004 թվականին մուսուլմանները ընդգրկված էին 92 տարբեր կոնգրեգրացիաներում, որոնցից 40-ը հիմնադրվել էին Օսլոյում և Աքերսհուսում։ 2010 թվականին Շվեդիայի Էրեբրու քաղաքից մի մուսուլման, Սաուդյան Արաբիայի միջոցներով, ցանկացել է Տրոմսյոյում մզկիթ կառուցել, սակայն Նորվեգիայի կառավարությունը չի թույլատրել, Սաուդյան Արաբիայի դավանանքի ազատության բացակայության պատճառով։

Բնակչություն

խմբագրել

2000 թվականին եղել է մոտավորապես 500 բնիկ նորվեգացիներ, ովքեր սկսեցին դավանել իսլամ։ Մնացած մուսուլմանները մի շարք երկրներից առաջին կամ երկրորդ սերնդի գաղթականներ են[4]։

Ծագման երկիրը Քանակ (2008 թվական[5])
Պակիստան 30 134
Սոմալի 27 881
Իրաք 21 795
Բոսնիա և Հերցեգովինա 15 649
Իրան 15 134
Թուրքիա 15 003
Նոր հավատքի եկածներ 900-ից մինչև 1000

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Cesari, 2014, էջ 393
  2. Nielsen, Akgönül, էջ 308
  3. Daugstad, Gunnlaug; Østby, Lars (2009). «Et mangfold av tro og livssyn» [A variety of beliefs and denominations]. Det flerkulturelle Norge (Norwegian). Statistics Norway. Վերցված է 2012 թ․ հուլիսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Cited by Jorgen Nielsen (ed.), "Islam in Denmark: The Challenge of Diversity," Lexington Books (December 21, 2011), pg. 53. 978-0739150924.
  5. Source: Statistics Norway Արխիվացված Հունվար 12, 2009 Wayback Machine