Իսիկ-Կուլ (օդանավակայան)

Իսիկ-Կուլ միջազգային օդանավակայան (ղրղզ.՝ Ысык-Көл эл аралык аэропорту. IATA. IKU ICAO. UCFL[1] (նախկինում՝ UAFR, UAFL )), օդանավակայան Ղրղզստանի Իսիկ-Կուլ մարզի Տամչի գյուղում։ Այն ունի միջազգային կարգավիճակ։ 2016 թվականին ստացել է IATA- IKU ծածկագիրը։ Որպես օտանավակայան գործել է 1975 թվականից։ Նախկինում եղել է Չոլպոն-Աթա օդանավակայանի (այժմ չգործող) պահեստային օդանավակայան։ Թռիչքուղին և տերմինալը կառուցվել են 2003 թվականին։ Այն աշխատում է շուրջօրյա, գտնվում է Չոլպոն-Աթա քաղաքից 35 կմ դեպի արևմուտք և Տամչի գյուղից 5 կմ դեպի արևելք։ Պատկանում է 4D դասին (ըստ ICAO դասակարգման)։ Գտնվում է 1653,8 մ բարձրության վրա։ Թռիչքուղու երկարությունը 3800 մ է, լայնությունը՝ 45 մ։ Ծածկույթի տեսակը՝ երկաթբետոն։ Այն ունի յոթ ինքնաթիռների կանգառ։ Վերակառուցվել է 2016 թվականին։ Տեղադրվել են նոր ժամանակակից լուսավորության սարքավորումներ, ILS վայրէջքի համակարգ, օդերևութաբանական սարքավորումներ, արդիականացվել է էլեկտրամատակարարման համակարգը, վերակառուցվել է կայարանը, անհամեմատ երկարացվել է թռիչքուղին։ Հաստատված է շուրջօրյա շահագործման համար 2016 թվականի օգոստոսի 29-ից։

IATA: noneԻԿԱՕ: none
Ամփոփում
Օդակայանի տեսակ {{{տեսակ}}}

Շահագործվող օդանավերի տեսակները խմբագրել

Tu-154, Tu-204, Boeing 737, Boeing 757, Airbus A319, A320, A321, BAE 146-200, Embraer E170/E175:

Ավիաուղիներ և ուղղություններ խմբագրել

Ավիաընկերություն Ուղղություն Նշումներ
Աերոֆլոտ Մոսկվա (Շերեմետևո), Սանկտ Պետերբուրգ (Պուլկովո), Կրասնոյարսկ (Եմելյանովո)
Uzbekistan Airways Տաշքենդ
S7 Airlines Նովոսիբիրսկ
Qazaq Air Ալմաթի
Ural Airlines Մոսկվա (Ժուկովսկի)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Коды городов всех стран мира». g-avia.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 5-ին.