Իսիդորո Մայքեզ (անգլ.՝ Isidoro Máiquez, մարտի 17, 1768(1768-03-17)[1], Նոր Կարթագեն, Իսպանիա[1] - մարտի 17, 1820(1820-03-17)[1], Գրանադա, Իսպանիա[1]), իսպանացի դերասան։

Իսիդորո Մայքեզ
Դիմանկար
Ծնվել էմարտի 17, 1768(1768-03-17)[1]
ԾննդավայրՆոր Կարթագեն, Իսպանիա[1]
Մահացել էմարտի 17, 1820(1820-03-17)[1] (52 տարեկան)
Մահվան վայրԳրանադա, Իսպանիա[1]
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունթատրոնի դերասան, դրամատուրգ և theatre entrepreneur
ԱմուսինAntonia Prado?[1]
 Isidoro Máiquez Վիքիպահեստում

1791 թվականից ելույթ է ունեցել Մադրիդում։ 1799-1801 թվականներին Փարիզում աշակերտել է Ֆ. Ժ. Տալմային։ 1801 թվականից գլխավորել է «Կանիոս դել Պերալ», 1805-1818 թվականներին՝ «Պրինսիպե» (ընդհատումներով) թատրոնների թատերախմբերը։ Խաղացել է Լոպե դե Վեգայի «Լավագույն ալկալդը թագավորն է», Ալֆիերիի «Բրուտոս Ավագը», Ֆերնանդես դե Մորատինի «Նոր կոմեդիա կամ Սրճարան», «Ծերունին և աղջիկը», Կալդերոնի «Կյանքը երազ է», Շեքսպիրի «Օթելլո» և այլ պիեսներում։ Մայքեզը եղել է ազգային դերասանական դպրոցի ռեֆորմատորը, նրա արվեստը նախապատրաստել է իսպանական թատրոնի վերելքը ռոմանտիզմի դարաշրջանում և 19-րդ դարի 2-րդ կեսին։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսիդորո Մայքեզ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 208