Իսահակ Տերտերյան

Իրանահայ բժիշկ

Իսահակ Տերտերյան (դասական ուղղագրությամբ՝ Իսահակ Տէրտէրեան, 1884, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - 1962, Թեհրան, Իրան), 20-րդ դարի իրանահայ բժիշկ է եղել, ով իրենից թողել է բազում բժշկական աշխատություններ և հոդվածներ, ինչպես նաև այլ գրքեր։

Իսահակ
Տերտերյան
իրանահայ բժիշկ
Ի ծնեԻսահակ Տէրտէրեան
Ծնվել է1884
ԾննդավայրՇուշի Արցախ Արցախ
Մահացել է1962
Մահվան վայրԹեհրան Իրան Իրան
ՔաղաքացիությունԻրան
Ազգությունհայ
Մասնագիտությունգրող

Կենսագրություն խմբագրել

Բժիշկ Տերտերյանը ծնվել է 1884 թվականին Արցախի Շուշի քաղաքում։ Տարրական և միջնակարգ կրթությունը ստացել է ծննդավայրում և Բաքվում, և 1913 թվականին բժշկությունն ավարտել Դորպատի համալսարանում։ Ուսման ընթացքում հետաքրքրվում է քաղաքական գործունեությամբ և հիմնադրում համալսարանի առաջանի կովկասցի ուսանողների միությունը։

Ուսման ավարտից հետո որպես բժիշկ ծառայում է ռուսական բանակում և փոթորկոտ կյանք ունեցավ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Նա 1920 թվականին ընտանիքի հետ գաղթում է Իրան և ծառայում որպես «Իրանի հյուսիսային երկաթուղու պետական հիվանդանոցների ընդհանուր տնօրեն»։

Իսահակ Տերտերյանը մահացել է 1962 թվականին։

Գործունեություն խմբագրել

Նա Թեհրանում հայտնի էր որպես սրտի, թոքի, ստամոքսի, մալարիայի և վեներական հիվանդությունների բժիշկ և նույն ժամանակ զբաղվում էր հասարակական կյանքով։

Բժիշկ Տերտերյանը նաև գրել է Բեյրութում լույս տեսնող Բժիշկ բժշկական-առողջապահական ամսաթերթի համար[1]։

Աշխատություններ խմբագրել

  • Մալարիան և նրա բժշկութիւնը (պարսկերենի թարգ.՝ Ս. Սիմոնյան), Տպարան «Մոդեռն», Թեհրան, 1935
  • Ինչպէ՞ս պիտի չծխել (պարսկերենի թարգ.՝ Ա. Ասատուրյան)
  • Մարմնակրթութեան առողջապահական նշանակութիւնը (պարսկերենի թարգ.՝ Ա. Ասատուրեան)
  • Սիֆիլիսը և նրա բժշկութիւնը (պարսկերենի թարգ.՝ Ս. Սիմոնյան), Տպարան «Մոդեռն», Թեհրան, 1937[2]
  • Ֆաշիզմը պիտի ջախջախւի
  • Փակ դռան յետև (Էջեր բժշկի օրագրից), Ա յատոր, Տպարան «Մոդեռն», Թեհրան, 1952
  • Փակ դռան յետև (Էջեր բժշկի օրագրից), Բ յատոր, Տպարան «Մոդեռն», Թեհրան, 1953[3]
  • Ուխտւածները (Երկեր), Ա յատոր
  • Ուխտւածները (Երկեր), Բ յատոր
  • Ուխտւածները (Երկեր), Գ յատոր, 1953[3]
  • Հայկական գոյամարտը. մեր ցեղի դառնաղէտ անցեալի սեղմ պատմութիւնը, Տպարան «Մոդեռն», Թեհրան, 1957[4]

Աղբյուրներ խմբագրել

Պարսկերեն՝ Ղարաբաղցիների դերը Ղաջարի շրջանի քաղաքականության և կառավարման մեջ, Փարվիզ Զարե Շահմարսի, Իրանի ժամանակակից պատմության հետազոտման կազմակերպություն պարս.՝ نقش قره‌باغی‌ها در سیاست و حکومت دوره قاجار - پرویز زارع شاهمرسی - موسسه مطالعات تاریخ معاصر ایران

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Պէյրութի «Բժիշկ» Ամսաթերթը Եւ Տոքթ. Գեղարդը». 2017 թ.-ի դեկտեմբերի 12. Վերցված է 2022 թ.-ի հունվարի 13-ին.
  2. «Սիֆիլիսը եւ նրա բժշկութիւնը». Վերցված է 2022 թ.-ի հունվարի 13-ին.
  3. 3,0 3,1 ««Վերածնունդ» քաղաքական-հասարակական և գրական երկօրեա» (PDF). 1953 թ.-ի հոկտեմբերի 5. Վերցված է 2022 թ.-ի հունվարի 13-ին.
  4. «Worldcat: Հայկական գոյամարտը ։ մեր ցեղի դառնաղէտ անցեալի սեղմ պատմութիւնը». Վերցված է 2022 թ.-ի հունվարի 13-ին.