Իսահակ Նինվեցի կամ Իսահակ Ասորի (ասորերեն՝ ܡܪܝ ܐܝܣܚܩ ܕܢܝܢܘܐ, մոտ 640 Բեիթ Կատրայա - մոտ 740, Ռաբբան Սաբոր), Արևելքի Ասորական Եկեղեցու գործիչ, ականավոր աստվածաբան, Նինվեի եպիսկոպոս։

Իսահակ Նինվեցի
Դիմանկար
Ծնվել էմոտ. 640
ԾննդավայրԿատար
Մահացել էմոտ. 700[1]
Մահվան վայրՆինվե, Մոսուլ, Նինվեի մարզ
Կրոնուղղափառություն
Մասնագիտությունքահանա և գրող
Isaac of Nineveh Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Իսահակ Նինվեցու մասին սակավ կենսագրական տվյալներ են պահպանվել։ Հայտնի է, որ երիտասարդ տարիքում եղել է Նինվեի մերձակայքում գտնվող Մար Մաթեոսի վանքի վանական։ Մոտ 660 կամ 670 թվականներին նա դառնում է Նինվեի եպիսկոպոս, սակայն հինգ ամիս անց հրաժարվում է այդ պաշտոնից և հաստատվում Ռաբբան Սաբոր վանքում, որտեղ էլ զբաղվում է ուսուցչությամբ և իրեն նվիրում ճգնակեցական կյանքի։

Իսահակ Նինվեցին թողել է հարուստ աստվածաբանական ժառանգություն։ Նրա իր աշխատություններում հիմնականում զարգացրել է խորհրդաբանական և վանական աստվածաբանության ավանդույթները։ Այս առումով նրա աստվածաբանական հայացքների վրա վճռորոշ ազդեցություն են ունեցել Դիոնիսիոս Արիոպագացու աշխատությունները։

Նրա երկերը դեռևս միջնադարում թարգմանվել են հունարեն, լատիներեն, արաբերեն, հայերեն (Իսահակ Նինվեցու հոգեշահ աղոթքներն ու մտորումները) և այլ լեզուներով։

ԳրականությունԽմբագրել

 
Իսահակ Նինվեցի (1802 թվականի մանրանկար)
  • Hilarion Alfeyev: The Spiritual World of Isaac the Syrian (= Cistercian Studies. No 175). Cistercian Publications, Kalamazoo 2000.
  • Paul Bedjan (Hrsg.)։ De perfectione religiose. 1909.
  • Gustav Bickell (Hrsg.)։ Ausgewählte Schriften der syrischen Kirchenväter Aphraates, Rabulas und Isaak v. Ninive. (Bibliothek der Kirchenväter 38), Kempten 1874.
  • Sebastian Brock, Karl Pinggéra: Die Weisheit Isaaks des Syrers: eine Auswahl aus seinem Werk. Würzburg 2003.
  • Patrik Hagman: The Asceticism of Isaac of Niniveh (The Oxford Early Christian Studies). Oxford: Oxford University Press, 2013.
  • Arent Jan Wensinck (Hrsg.)։ Mystic treatises by Isaac of Nineveh. Translated from Bedjan’s Syriac Text with an introduction and registers. Amsterdam 1923.

Տես նաևԽմբագրել

  1. https://pust.urbe.it/cgi-bin/koha/opac-authoritiesdetail.pl?marc=1&authid=61586