Բացել գլխավոր ցանկը

Իսահակ Իսահակյան

հայ բանկիր, տնտեսագետ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իսահակ Իսահակյան (այլ կիրառումներ)

Իսահակ Աբասի Իսահակյանը (օգոստոսի 10, 1933(1933-08-10), Կուրգան, Ural Oblast, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 16, 2017(2017-02-16), Երևան, Հայաստան)[1], հայ տնտեսագետ։ ՀՀ կենտրոնական բանկի առաջին նախագահ:

Իսահակ Աբասի Իսահակյան
հայ․՝ Իսահակ Իսահակյան
Ծնվել էօգոստոսի 10, 1933(1933-08-10)
ԾննդավայրԿուրգան, Ural Oblast, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 16, 2017(2017-02-16) (83 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունտնտեսագետ
ԱշխատանքՀՀ կենտրոնական բանկ
Պարգևներ և
մրցանակներ
ՀՀ վարչապետի հուշամեդալ

ԿենսագրությունԽմբագրել

1951 թվականին ավարտել է Ղազախստանի ԽՍՀ Կանտագե բանվորական ավանի միջնակարգ դպրոցը։ 1957 թ. ավարտել է Տաշքենդի ֆինանսատնտեսական ինստիտուտի Ֆինանսական ֆակուլտետի վարկային բաժինը, և գործուղվել ԽՍՀՄ Պետբանկի հայկական գրասենյակ։

Աշխատել է որպես առևտրի վարկավորման բաժնի վարկային տեսուչ, հետո գյուղատնտեսության վարկավորման վարչությունում որպես տնտեսագետ, այնուհետև դրամաշրջանառության վարչությունում որպես ավագ տնտեսագետ։

1967-1969 թթ.՝ ԽՍՀՄ Պետբանկի հայկական գրասենյակի կառավարչի օգնական, 1969-1970 թթ.՝ ԽՍՀՄ Պետբանկի հայկական գրասենյակի Մյասնիկյանի շրջանի բանկի բաժանմունքի կառավարիչ, 1970-1976 թթ.՝ ԽՍՀՄ Պետբանկի հայկական գրասենյակի գյուղատնտեսության վարկավորման վարչության պետ, 1976-1978 թթ.՝ ԽՍՀՄ Պետբանկի հայկական գրասենյակի քաղաքային վարչության պետ, 1978-1988 թթ.՝ ԽՍՀՄ Պետբանկի հայկական գրասենյակի կառավարչի տեղակալ, 1988-1991 թթ.՝ ԽՍՀՄ Պետբանկի հայկական գրասենյակի կառավարիչ, 1991-1993 թթ.՝ ՀՀ ազգային բանկի նախագահ, 1993-1994 թթ.՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ, 1994 թվականից՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական[2]։ 1997 թվականից եղել է ՀՀ բանկերի Ճյուղային Արհմիության հոգաբարձուների խորհրդի նախագահ[3]։

ՊարգևներԽմբագրել

  • 2010 Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալ[4]
  • 2013 Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշանվեր

ԾանոթագրություններԽմբագրել