Աբաս Իսահակյան

հայ բանասեր
(Վերահղված է Իսահակյան Աբաս Գևորգիից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աբաս Գևորգի Իսահակյան (հուլիսի 16, 1900(1900-07-16)[1], Իսահակյան, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - հունվարի 6, 1977(1977-01-06)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային բանասեր։

Աբաս Իսահակյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 16, 1900(1900-07-16)[1]
ԾննդավայրԻսահակյան, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էհունվարի 6, 1977(1977-01-06)[1] (76 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1926)[1]
Մասնագիտությունբանասեր և թարգմանիչ

Ծնվել է Ղազարապատում։ 1918 թվականին և 1920 թվականին կռվել է Շիրակ ներխուժած թուրքերի դեմ։ Ավարտել է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Լենինական) ռուսական միջնակարգ առևտրական դպրոցը, 1926 թվականին՝ Երևանի պետական համալսարանը։ Տպագրության է պատրաստել Ավետիք Իսահակյանի մի քանի ժողովածուներ, Ա․ Իսահակյանի «Հեքիաթ արևի տակ» ժողովածուի 1974 թվականի հրատարակությունը։ Մասնակցել է Երևանում Վարպետի տուն-թանգարանի ստեղծմանը։ Հայերեն և ռուսերեն հրատարակել է «Ավ. Իսահակյանի մասին» (1971) ժողովածուն, Ավ. Իսահակյանի «Մեր գրի անմահ փառքը» (Հ. Թումանյանի մասին, 1969) տպագիր և անտիպ հոդվածների, ասույթների գիրքը։ 1959 թվականին տողացի ռուսերենի է վերածել Աբու-Լալա Մահարի պոեմը և մի շարք այլ երկեր, որոնք այնուհետև թարգմանվել են ԽՍՀՄ ու աշխարհի շատ լեզուներով։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբաս Իսահակյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 390