Իռլանդիայի ազգային թատրոն

Իռլանդիայի ազգային թատրոն (անգլ.՝ Abbey Theatre), իռլանդական ազգային թատրոն, ստեղծվել է 1904 թվականին, գտնվում է Դուբլինում։

Իռլանդիայի ազգային թատրոն
Տեսակթատերական կազմակերպություն
Երկիր Իռլանդիա
Գտնվելու վայրըԴուբլին
Հիմնադրման ամսաթիվդեկտեմբերի 27, 1904
Կայքabbeytheatre.ie
 Abbey Theatre Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Թատրոնը իր դռներն առաջին անգամ բացել է 1904 թվականի դեկտեմբերի 27-ին։ Հիմնադրման հիմքերում կանգնած են եղել Ուիլյամ Բաթլեր Յեյթսը և տիկին Օգաստա Գրեգորին։ 1925 թվականից սկսած Իռլանդիայի ազգային թատրոնը գոյություն ունի Իռլանդական ազատ պետության հաշվին։ Թատրոնի գլխավոր շենքը այրվել է 1951 թվականին։ 1966 թվականի հուլիսից թատրոնը գտնվում է 26 Լոուեր Աբբեյ փողոց, Դուբլին (26 Lower Abbey Street, Dublin) հասցեում[1]։ Ստեղծման առաջին տարիներին թատրոնը սերտորեն կապված էր իռլանդական գրականության հետ։ Իռլանդացի շատ գրողներ մասնակցել են թատրոնի ստեղծման գործընթացին, նրանց մեծամասնությունը խաղում էր այնտեղ։ Իռլանդիայի ազգային թատրոնը 20-րդ դարի իռլանդացի շատ առաջատար դրամատուրգների և դերասանների, այդ թվում՝ Ուիլյամ Բաթլեր Յեյստի, Լեդի Գրեգորիի, Սինա Օ'Քեյսի և Ջոն Միլլինգթոն Սինժի ստեղծագործական առաջին հարթակն է եղել։ Բացի այդ, արտասահմանյան մեծամասշտաբ հյուխաղերի ծրագրի և օտարերկրյա, հատկապես՝ ամերիկյան, հանդիսատեսին լավ հայտնի լինելու շնորհիվ այն դարձել է իռլանդական զբոսաշրջանի արդյունաբերության կարևոր մաս[2]։

Մեր օրեր խմբագրել

Մաք Քոնհեյլի՝ 2005 թվականին թատրոնի տնօրեն նշանակվելուց հետո թատրոնը պիեսներ է պատվիրել ավելի քան 30 գրողների։ Թատրոնը վերջերս բեմադրել է Թոմ Մերֆիի, Ռիչարդ Դորմերի, Գարի Դուգանայի, Բիլլի Ռոշի, Բերնարդ Ֆարրելի և Օուեն ՄըքՔաֆերֆտիի նոր պիեսները։ Իռլանդիայի ազգային թատրոնը նաև կապ է հաստատել Նյու Յորքի Հանրային թատրոնի հետ, որտեղ ներկայացրել է երկու նոր բեմադրություն։ 2012 թվականի սեպտեմբերին թատրոնը գնել է Eden Quay շինությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «История театра на официальном сайте». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  2. ТЕАТР АББАТСТВА , ДУБЛИН, ИРЛАНДИЯ

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իռլանդիայի ազգային թատրոն» հոդվածին։