Իոսիֆ Տեր-Ազարև

հայ ճարտարագետ-մեխանիկոս

Իոսիֆ Ալեքսանդրի Տեր-Ազարև (Տեր-Ազարյան, ապրիլի 20, 1921(1921-04-20), Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ), հայ ճարտարագետ-մեխանիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1970): ՀԽՍՀ վաստակավոր ճարտարագետ (1966): ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2004):

Իոսիֆ Տեր-Ազարև
Ծնվել էապրիլի 20, 1921(1921-04-20) (102 տարեկան)
ԾննդավայրԳանձակ, Ադրբեջանական ԽՍՀ
ԿրթությունՎրաստանի տեխնիկական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1967)
Մասնագիտությունճարտարագետ-մեխանիկ
ԱշխատավայրՀԱՊՀ
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներԳրիգորի Տեր-Ազարյան

Գրիգորի Տեր-Ազարյանի հայրը։

Կենսագրություն խմբագրել

Իոսիֆ Տեր-Ազարևը ծնվել է 1921 թվականի ապրիլի 20-ին Գանձակ քաղաքում։ 1942 թվականին ավարտել է Վրաստանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1961-1975 թվականներին եղել է Երևանի քարի և սիլիկատների գիտահետազոտական ինստիտուտի բաժնի վարիչ և փոխտնօրեն, 1976-1992 թվականներին՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ավտոմոբիլների և շինարարական մեքենաների ամբիոնի վարիչ, 1992 թվականից՝ ամբիոնի պրոֆեսոր[1]։

Աշխատանքները վերաբերում են բնական քարի մշակմանը և հանույթին։ Զբաղվել է քարկտրիչ մեքենաների աշխատանքային հանգույցների հաշվարկի եղանակների և նոր կառուցվածքների, բնական քարերի, մետաղական և ոչ մետաղական նյութերի մշակման, ալմաստե գործիքների ստեղծման հարցերով[1]։

 
Իոսիֆ Տեր-Ազարևի հուշատախտակը Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտայի 56 շենքի պատին

Հիշատակ խմբագրել

Իոսիֆ Տեր-Ազարևի հիշատակը հավերժացնող հուշատախտակը փակցված է Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտայի 56 շենքի պատին, որտեղ ճարտարագետն ապրել է 1960-2007 թվականներին։

Երկեր խմբագրել

  • Շինարարական կարապիկների հիմնական պարամետրերի հաշվարկը։ «Շինարարական մեքենաներ ներառյալ մեքենաների մանրակներ» դասընթացի լաբորատոր աշխատանքների կատարման ցուցումներ։ Տեր-Ազարև Իոսիֆ Ալեքսանդրի, Բուռնուսուզյան Սլավիկ Արտավազդի, Ժողովրդական կրթության մինիստրություն, ՀԽՍՀ, Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ, Ավտոմոբիլների և շինարարական մեքենաների ամբիոն, Երևան, Ա. հ., 1990[2]:
  • Պնևմատրանսպորտի հիմնական պարամետրերի հաշվարկը։ Մեթոդական ցուցումներ «Շինարարական մեքենաներ» դասընթացի գործնական պարապմունքների։ Տեր-Ազարև Իոսիֆ Ալեքսանդրի, Բուռնուսուզյան Սլավիկ Արտավազդի, Ժողովրդական կրթության մինիստրություն, ՀԽՍՀ, Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ, Ավտոմոբիլների և շինարարական մեքենաների ամբիոն, Երևան, Ա. հ., 1990[3]:
  • Շինարարական մեքենաներ։ Դասագիրք բուհերի շինարարական ֆակուլտետների ուսանողների համար։ Տեր-Ազարև Իոսիֆ Ալեքսանդրի, Բուռնուսուզյան Սլավիկ Արտավազդի, Երևան, «Լույս», 1989[4]։
  • Խառատի համառոտ տեղեկագիրք։ Մնջոյան Կոնստանտին Աղասիի, Տեր-Ազարև Իոսիֆ Ալեքսանդրի, 2-րդ. վերամշակված և լրացված հրատարակչություն, Երևան, «Հայաստան», 1973[5]։
  • Մետաղների կտրման հիմունքները։ Կասյան Մարտին Վահանի, Տեր-Ազարև Իոսիֆ Ալեքսանդրի, Երևան, Հայպետհրատ, 1961[6]։
  • Խառատի համառոտ տեղեկագիրք։ Տեր-Ազարև Իոսիֆ Ալեքսանդրի, Մնջոյան Կոնստանտին Աղասիի, Երևան, Հայպետհրատ, 1960[7]։
  • Փականագործի համառոտ տեղեկագիրք։ Մնջոյան Կ. Ա, Տեր-Ազարև Իոսիֆ Ալեքսանդրի, Երևան, Հայպետհրատ, 1958[8]։
  • Մետաղների կտրման հիմունքները։ Կասյան Մարտին Վահանի, Տեր-Ազարև Իոսիֆ Ալեքսանդրի, Երևան, Հայպետհրատ, 1957[9]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 571։
  2. Տեր-Ազարև, Իոսիֆ Ալեքսանդրի; Բուռնուսուզյան, Սլավիկ Արտավազդի; Ժողովրդական կրթության մինիստրություն ՀԽՍՀ; Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ, eds. (1990). Շինարարական կարապիկների հիմնական պարամետրերի հաշվարկը։ "Շինարարական մեքենաներ ներառյալ մեքենաների մանրակներ" դասընթացի լաբորատոր աշխատանքների կատարման ցուցումներ. Երևան: Ա. հ.
  3. Տեր-Ազարև, Իոսիֆ Ալեքսանդրի; Բուռնուսուզյան, Սլավիկ Արտավազդի; Ժողովրդական կրթության մինիստրություն ՀԽՍՀ; Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ, eds. (1990). Պնևմատրանսպորտի հիմնական պարամետրերի հաշվարկը։ Մեթոդական ցուցումներ "Շինարարական մեքենաներ" դասընթացի գործնական պարապմունքների. Երևան: Ա. հ.
  4. Տեր-Ազարև, Իոսիֆ Ալեքսանդրի; Բուռնուսուզյան, Սլավիկ Արտավազդի (1989). Շինարարական մեքենաներ։ Դասագիրք բուհերի շինարարական ֆակուլտետների ուսանողների համար. Երևան: Լույս.
  5. Մնջոյան, Կոնստանտին Աղասիի; Տեր-Ազարև, Իոսիֆ Ալեքսանդրի (1973). Խառատի համառոտ տեղեկագիրք (2-րդ. վերամշակ. և լրաց. հրատ ed.). Երևան: Հայաստան.
  6. Կասյան, Մարտին Վահանի; Տեր-Ազարև, Իոսիֆ Ալեքսանդրի (1961). Մետաղների կտրման հիմունքները. Երևան: Հայպետհրատ.
  7. Տեր-Ազարև, Իոսիֆ Ալեքսանդրի; Մնջոյան, Կոնստանտին Աղասիի (1960). Խառատի համառոտ տեղեկագիրք. Երևան: Հայպետհրատ.
  8. Մնջոյան, Կ Ա; Տեր-Ազարև, Իոսիֆ Ալեքսանդրի (1958). Փականագործի համառոտ տեղեկագիրք. Օգնություն երիտասարդ մետաղագործներին. Երևան: Հայպետհրատ.
  9. Կասյան, Մարտին Վահանի; Տեր-Ազարև, Իոսիֆ Ալեքսանդրի (1957). Մետաղների կտրման հիմունքները. Երևան: Հայպետհրատ.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իոսիֆ Տեր-Ազարև» հոդվածին։