Գրիգորի Իոսիֆի Տեր-Ազարյան (հունիսի 22, 1951(1951-06-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 1, 2019(2019-06-01), Երևան, Հայաստան), հայ գյուտարար[1], արձակագիր, տեխնիկական գիտությունների դոկտոր[2], ակադեմիկոս, Հայաստանի տեխնոլոգիական ակադեմիայի իսկական անդամ[3]։

Գրիգորի Տեր-Ազարյան
Ծնվել էհունիսի 22, 1951(1951-06-22)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունիսի 1, 2019(2019-06-01) (67 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունգյուտարար, արձակագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր

Կենսագրություն խմբագրել

Գրիգորի Տեր-Ազարյանը ծնվել է 1951 թվականի հունիսի 22-ին, Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում։ 1973 թվականին ավարտել է Երևանի Պետական պոլիտեխնիկական համալսարանը։ Գյուտերի և արտոնագրերի հեղինակ է[4]:1988թ․ -1993թ․ Երևանի "Ալմաստ" Գործարանի գլխավոր տնօրեն է։ «Հեքիաթային շարադրությունների ամբողջական հավաքածու» գրքի հեղինակն է, որը լույս է տեսել Ամերիկայի Միացյալ Նահանգներում 80 000 օրինակով։ Գրիգորի Տեր-Ազարյանը հայտնի է նաև որպես ВСМ միջազգային հիմնադրամի հիմնադիր (Великий Странник - Молодым), որի նպատակն է օգնել երիտասարդ հեղինակներին իրենց կայացման գործում[5]։

Մատենագիտություն խմբագրել

  • Технологические основы создания металлоалмазных композиций и их работоспособность. Երևան, 1992
  • Հեքիաթային ամբողջական հավաքածու. ԱՄՆ, 2009
  • Թղթենի, 2014

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել