Իոսիֆ Պավլովիչ Ուտկին (ռուս.՝ Ио́сиф Па́влович У́ткин, մայիսի 15 (28), 1903[1] կամ մայիսի 28, 1903(1903-05-28)[2], Յակեշի, Չինաստան - նոյեմբերի 13, 1944(1944-11-13)[3][1][4][…], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային բանաստեղծ և լրագրող։ Քաղաքացիական և Հայրենական մեծ պատերազմների մասնակից։ Զոհվել է ինքնաթիռի վթարից։

Իոսիֆ Ուտկին
Ծնվել էմայիսի 15 (28), 1903[1] կամ մայիսի 28, 1903(1903-05-28)[2]
ԾննդավայրՅակեշի, Չինաստան
Վախճանվել էնոյեմբերի 13, 1944(1944-11-13)[3][1][4][…] (41 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտությունբանաստեղծ, լրագրող և գրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ժանրերբանաստեղծություն
Գրական ուղղություններսոցիալիստական ռեալիզմ
Պարգևներ
Կարմիր Աստղի շքանշան
 Iosif Utkin Վիքիպահեստում

Ուտկինի պոեզիայի բնորոշ առանձնահատկություններից է համարվում մի կողմից հերոսության և պաթոսի համադրությունը, մյուս կողմից՝ քնարականությունն ու կարեկցանքը[5]։

Կենսագրություն խմբագրել

Իոսիֆ Ուտկինը ծնվել է 1903 թվականի մայիսի 15-ին (28) Արևելաչինական երկաթուղու Խինգան կայարանում, (այժմ՝ Յակեշի գավառական քաղաքի տարածքում, Ներքին Մոնղոլիայի ինքնավար մարզ, Չինաստան)[5]։ Որդու ծնվելուց հետո ընտանիքը վերադարձել է հայրենի Իրկուտսկ քաղաք, որտեղ ապագա բանաստեղծն ապրել է մինչև 1920 թվականը։ Սովորել է եռամյա տարրական դպրոցում, այնուհետև` քառամյա բարձրագույն հիմնական դպրոցում, որի վերջին դասարանից հեռացվել է վատ վարքի և ազատամտության համար, ինչը պայմանավորված է եղել դասերից հաճախակի բացակայություններով, քանի որ Իոսիֆը սովորելու հետ միաժամանակ աշխատել է և հանդիսացել հոր կողմից լքված ընտանիքի կերակրողը։

 
Ուտկինի գերեզմանը Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը

1919 թվականին, Իրկուտսկում հակակոլչակյան ապստամբության ժամանակ, ավագ եղբոր՝ Ալեքսանդրի հետ, ընդունվել են բանվորական դրուժինա, որի կազմում է եղել մինչև խորհրդային իշխանության հաստատումը։ 1920 թվականի սկզբին ընդունվել է Կոմերիտմիության շարքեր, 1920 թվականի մայիսին Իրկուտսկի Կոմերիտմիության առաջին կամավորական ջոկատի կազմում մեկնել է Հեռավորարևելյան ռազմաճակատ։ 1922 թվականին դարձել է «Վլաստ Տրուդա» թերթի թղթակից, որտեղ էլ տպագրվել են նրա առաջին բանաստեղծությունները օրվա հրատապ խնդիրների թեմայով։ Այնուհետև աշխատել է Իրկուտսկի «Կոմսոմոլիա» երիտասարդական թերթում, Կոմերիտմիության նահանգային կոմիտեում՝ կոմերիտական թերթի քարտուղար, նախազորակոչիկների քաղղեկ։ Ջեկ Ալտաուզենի, Վալերի Դրուզինի, Իվան Մոլչանովի հետ միասին ակտիվ մասնակցություն է ունեցել ԻԳԳՄ-ում (Իրկուտսկի գրական-գեղարվեստական միավորում) և «Կրասնիե զորի» ամսագրում, որը 1923 թվականից լույս է տեսել Իրկուտսկում և հանդիսացել ԻԳԳՄ-ի օրգանը։ 1924 թվականին, որպես արժանավոր երիտասարդ լրագրող, Ուտկինին Կոմերիտմիության ուղեգրով գործուղել են Մոսկվա՝ սովորելու Ժուռնալիստիկայի ինստիտուտում։

1922 թվականից Ուտկինն իր բանաստեղծությունները հրապարակել է սիբիրյան մամուլում, իսկ Մոսկվա տեղափոխվելուց հետո սկսել է տպագրվել մոսկովյան հրատարակություններում։ 1925 թվականին հրատարակվել նրա «Վիպակ շիկակարմիր մազերով Մոտելի, պարոն հրահանգիչի, ռաբբի Իսայիի և կոմիսար Բլոխի մասին» պոեմը՝ նվիրված հրեական բնակավայրում տեղի ունեցած հեղափոխական վերափոխումներին։ Այս ստեղծագործությունը Ուտկինին բերել է առաջին իսկական հաջողությունը[5]։ Պոեմի առաջին հրապարակային ընթերցումը, որը տեղի է ունեցել ՎԽՈԻՏԵՄԱՍ-ում կայացած գրական երեկոյի ընթացքում, Ուտկինի համար դարձել է յուրահատուկ ուղեգիր դեպի բանաստեղծական կյանք։ 1925 թվականին «Երիտասարդ գվարդիա»-ի 4-րդ համարում տպագրված պոեմը միանգամից նշանավոր իրադարձություն է դարձել գրական կյանքում։ Բոլորին գրավել ու հիացրել է Ուտկինի ամբողջովին օրիգինալ ոճը։ 1926 թվականին «Շիկակարմիր մազերով Մոթելի մասին վիպակը» լույս է տեսել առանձին հրատարակությամբ՝ դառնալով Ուտկինի առաջին հրատարակված գիրքը։

1925 թվականին  «Պրոժեկտոր» ամսագրում հրատարակված «Հարձակում» բանաստեղծությունը դարձել է Ուտկինի ռազմական թեմայով «ռոմանտիկ մեկնաբանությամբ» առավել բնորոշ գործերից մեկը («Գեղեցիկ է ամեն ինչ  գեղեցիկի մեջ, // Նրանք կրում էին իրենց մարմինները ...»)[6] ...

1925 թվականից Ուտկինն եղել է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի գրական բաժնի վարիչ։ 1927 թվականի սկզբին լույս է տեսել Ուտկինի «Բանաստեղծությունների առաջին գիրքը»՝ կազմված 1923-1926 թվականների ստեղծագործություններից։ Լունաչարսկին[7] դրա վերաբերյալ հանդես է եկել դրական ծավալուն գրախոսությամբ։ Ինստիտուտն ավարտելուց հետո՝ 1927 թվականին, բանաստեղծներ Ժարովի և Բեզիմենսկու հետ գործուղվել է արտասահման, որտեղ մնացել է երկու ամիս։ Այնուհետև աշխատել է Գեղարվեստական գրականության հրատարակչությունում որպես պոեզիայի բաժնի վարիչ։ 1928 թվականին գրել և հրատարակել է «Քաղցր մանկություն» բանաստեղծությունը։ Ապրել է Մոսկվայում՝ հայտնի «Գրողների կոոպերատիվի շենքում» (Կամերգերսկի նրբանցք, 2)։

Ըստ Իլյա Սելվինսկու՝ Իոսիֆ Ուտկինի «իսկական հասունություն»-ը դրսևորվել է 1939 թվականին «Եռյակ» պոեմի հրատարակմամբ[8]։

Եթե հետ չգամ սիրելիս

Ես չեմ սպասի քո քնքուշ նամակներին,

Մի կարծիր, որ դա ուրիշ է։

Դա նշանակում է ... խոնավ երկիր։

Իոսիֆ Ուտկին[9]

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում Ուտկինը մեկնել է ռազմաճակատ, մարտնչել Բրյանսկի մատույցներում։ 1941 թվականի սեպտեմբերին, Ելնյայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում վիրավորվել է ականի բեկորից․ աջ ձեռքի չորս մատները կտրվել են։ Ուտկինին ուղարկել են բուժման Տաշքենդ, որտեղ, չնայած ստացած վնասվածքին, նա չի դադարել զբաղվել գրական գործունեությամբ։ Տաշքենդում Ուտկինը վեց ամսվա ընթացքում ստեղծել է ռազմաճակատային քնարերգության թեմատիկայով երկու գիրք` «Ռազմաճակատային բանաստեղծություններ» և «Բանաստեղծություններ հերոսների մասին», ինչպես նաև պաշտպանական երգերի ալբոմ, որը ստեղծվել է մոսկովյան կոմպոզիտորների հետ համատեղ։ Այդ ամբողջ ընթացքում Ուտկինը ձգտել է «լինել առաջնագծում»՝ անհանգստացնելով բարձրագույն ռազմական ղեկավարությանն իրեն ռազմաճակատ ուղարկելու համառ խնդրանքներով։ 1942 թվականի ամռանը Ուտկինը կրկին հայտնվել է Բրյանսկի ռազմաճակատում՝ որպես Սովինֆորմբյուրոյի հատուկ թղթակից, «Պրավդա» և «Իզվեստիա» թերթերի ներկայացուցիչ[10]։ Մասնակցել է ճակտամարտերի և մի շարք հարձակողական գրոհների։ Գրել է քայլերգեր։ Նրա շատ բանաստեղծությունների հիման վրա գրվել է երաժշտություն, որոնք երգվում էին ռազմաճակատում՝ «Մայրը ուղեկցում է որդուն», «Պապիկը», «Կանայք», «Ես տեսա սպանված աղջկա», «Սարսափելի ամպեր հայրենիքի վրա», «Ես ինձ տեսա» և այլն։ 1944 թվականի ամռանը հրատարակվել է Ուտկինի ստեղծագործությունների վերջին ժողովածուն՝ «Հայրենիքի, բարեկամության և սիրո մասին» գրպանի փոքրիկ գրքույկը, որտեղ ամփոփված են բանաստեղծի լավագույն ստեղծագործությունները։ «Սովետական մեծ հանրագիտարանի» (1956) երկրորդ հրատարակության մեջ բանաստեղծի լավագույն բանաստեղծությունների շարքին են դասվել պատերազմի ժամանակ գրված հետևյալ ստեղծագործությունները՝ «Փախստականներ», «Հարցաքննություն», «Երդում», «Դնեպրի վրա» և «Ես ինքս եմ տեսել»[11]։

1944 թվականի նոյեմբերի 13-ին պարտիզանական վայրերից[12] վերադառնալիս (ըստ բուխարեստցի Վ. Վ. Մացկևիչի հուշերի), Ուտկինը զոհվել է ինքնաթիռի վթարից։ Ինքնաթիռը կործանվել է Մոսկվայից ոչ հեռու։ Մահվան պահին Ուտկինի ձեռքում եղել է Միխայիլ Լերմոնտովի բանաստեղծությունների ժողովածուն։ Թաղված է Մոսկվայում՝ Նովոդևիչևյան գերեզմանատանը (թիվ 4 տեղամաս)։

Հիշատակ խմբագրել

Իրկուտսկի փողոցներից մեկն անվանակոչվել է ի պատիվ Իոսիֆ Ուտկինի։ Նրա անունով է կոչվում Իրկուտսկի մարզային երիտասարդական գրադարանը։ Խորհրդային տարիներին Իոսիֆ Ուտկինի անունով է կոչվել Իրկուտսկի կոմերիտմիության մրցանակը։

2001 թվականից Իրկուտսկում Ուտկինի բանաստեղծությունները ընդգրկվել են արտադասարանական ընթերցանության տարածաշրջանային դպրոցական ծրագրում[13]։

Մատենագիտություն խմբագրել

  • Повесть о рыжем Мотэле, господине инспекторе, раввине Исайе и комиссаре Блох / обл. и рис. К. Ротова — М.: Правда, 1926.
  • Первая книга стихов. М., ГИЗ, 1927. — 128 с. 2000 экз.; изд. 2-е. 1927. — 3000 экз.; изд. 3-е, М., ГИЗ, 1928. - 128 с. 3000 экз.; изд. 4-е, М., ГИЗ, 1929. — 128 с.; изд. 5-е., М.: ГИХЛ, 1931. 5000 экз.
  • Лирика. — М.: Огонёк, 1927. — 50 с., 20 000 экз.
  • Лирика. — М.: ГИЗ, 1927. — 126 с., 3000 экз.
  • Публицистическая лирика. — М.: Огонёк, 1931.
  • Стихи о войне. — М.: ГИХЛ, 1933. — 96 с.
  • О Родине. О дружбе. О любви. — М.: ОГИЗ, 1944. — 192 с., 25 000 экз.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Уткин // Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  2. 2,0 2,1 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 552—553. — ISBN 5-94848-307-X
  3. 3,0 3,1 3,2 Уткин Иосиф Павлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Осипов (ред.), 2017
  6. Любович, 1939
  7. Луначарский, 1927
  8. Сельвинский, 1944
  9. Иосиф Уткин. Стихи
  10. Алена Чичигина «Фронтовой поэт Иосиф Уткин. На войну он ушел добровольцем и сражался с оружием в руках». // «Комсомольская правда». — Иркутск — 24 февраля 2015.
  11. Введенский (ред.), 1956
  12. Мацкевич В.В. Как я стал военным изобретателем... // Военно-исторический архив : жкрнал. — 2004. — С. 136.
  13. Писатели Восточной Сибири: Учебная хрестоматия для 5—6-х классов общеобразовательных школ / Автор-сост. Шахерова О. Н. — Иркутск: Символ, 2001. — ISBN 5-7971-0101-7. — С. 233—236.

Գրականություն խմբագրել

  • Уткин // Уланд — Хватцев. — М. : Большая российская энциклопедия, 2017. — С. 137. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 33). — ISBN 978-5-85270-370-5.
  • Уткин Иосиф Павлович // Ульяновск — Франкфорт. — М. : Советская энциклопедия, 1977. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 27).
  • Уткин, Иосиф Павлович // Ужи — Фидель. — М. : Советская энциклопедия, 1956. — С. 427. — (Большая советская энциклопедия : [в 51 т.] / гл. ред. Б. А. Введенский ; 1949—1958, т. 44).
  • Анатолий Васильевич Луначарский. Иосиф Уткин. По поводу «Первой книги стихов» : [арх. 17 Նոյեմբերի 2018] // Комсомольская правда. — 1927. — № 42 (20 փետրվարի).
  • Любович Н. Уткин // Литературная энциклопедия : в 11 т. : т. 11 / Гл. ред. Луначарский А. В. ; учёный секретарь Михайлова Е. Н. — М. : Худож. лит., 1939. — Стб. 626—628. — 824 стб. : ил.
  • Илья Львович Сельвинский. Поэзия Иосифа Уткина // Литературная газета. — 1944. — № 5(1108) (2 Դեկտեմբերի). — С. 4.

Արտաքին հղումներ խմբագրել