Խոձկո Իոսիֆ Իվանովիչ (դեկտեմբերի 6, 1800(1800-12-06), Kryvičy, Vileysky Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 21, 1881(1881-02-21), Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն)։ Ռուս գեոդեզիստ, գեներալ-լեյտենանտ։ Ազգությամբ լեհ։ Ավարտել է Վիլնոյի համալսարանը։

Իոսիֆ Խոձկո
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 6, 1800(1800-12-06)
ԾննդավայրKryvičy, Vileysky Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 21, 1881(1881-02-21) (80 տարեկան)
Մահվան վայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունFlag of the Russian Empire (black-yellow-white).svg Ռուսական կայսրություն
ԿրթությունՎիլնյուսի համալսարան
Մասնագիտությունռազմական գործիչ և աշխարհագրագետ
Ծնողներհայր՝ Jan Borejko Chodźko?
Պարգևներ և
մրցանակներ
Կոնստանտինովյան շքանշան և Սուրբ Գեորգիի 4-րդ դասի շքանշան
Józef Chodźko Վիքիպահեստում

Մասնակցել է Ռուսաստանի արևմտյան նահանգների տրիանգուլյացիոն աշխատանքներին։ 1840 թվականից աշխատել է Կովկասում, կազմակերպել ու ղեկավարել է Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայի և Անդրկովկասի գեոդեզիական չափումներն ու տեղագրական աշխատանքները, որոնց առնչությամբ բարձրացել է Արագածի (1847) և Արարատի (1850) գագաթները։ Խոձկոյի աշխատություններն ու գիտական հաշվետվությունները հիմք են ծառայել Կովկասի առաջին ռելիեֆ քարտեզը կազմելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 69 CC-BY-SA-icon-80x15.png