Իոսիֆ Արշակի Անդրիասով, նաև Հովսեփ Անդրեասյան (ռուս.՝ Ио́сиф Арша́кович Андриа́сов. 1933 թվականի ապրիլի 7-ին Մոսկվա – 2000 թվականի նոյեմբերի 16-ին Նյու Յորք), հայազգի կոմպոզիտոր-սիմֆոնիստ, բարոյագետ-փիլիսոփա և մանկավարժ։

Իոսիֆ Անդրիասով
Ծնվել էապրիլի 7, 1933(1933-04-07)[1]
Մոսկվա, ԽՍՀՄ[2]
Երկիր ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 16, 2000(2000-11-16)[1] (67 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]
Մասնագիտությունփիլիսոփա, կոմպոզիտոր և համալսարանի դասախոս
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա

Իոսիֆ Անդրիասովը ծնվել է 1933 թվականի ապրիլի 7-ին Մոսկվայում, հայկական ընտանիքում։ Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, որտեղ կոմպոզիցիա է ուսումնասիրել և ուսանել պրոֆեսոր Եվգենի Գոլուբևի ղեկավարությամբ։ 1964 թվականին Անդրիասովը դարձել է խորհրդային կոմպոզիտորների միության անդամ Դմիտրի Շոստակովիչի երաշխավորությամբ, որի ստեղծագործությունից ակնհայտորեն ներշնչվել է նրա երաժշտությունը՝ միաժամանակ պահպանելով ինքնատիպության երանգը։ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Վազգեն Ա ամենայն հայոց կաթողիկոսը Իոսիֆ Անդրիասովին շնորհել է հատուկ խարտիա՝ երաժշտության և բարոյագիտության ասպարեզներում ներդրած ավանդի համար։ 1974 թվականին իր Երկրորդ սիմֆոնիայի համար Իոսիֆ Անդրիասովը հաղթել է խորհրդային կոմպոզիտորների մրցույթում և իրավունք նվաճել խորհրդային երաժշտությունը ներկայացնելու ԽՍՀՄ պետական տոնակատարության ժամանակ։ Նա արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների՝ որպես խրախուսանք երաժշտության և բարոյագիտության բնագավառներում իր մատուցած ծառայությունների։ Նրա կինը երաժշտագետ Մարթա Անդրիասովան է, իսկ որդին՝ Նյու Յորքում ծնված կոմպոզիտոր Արշակ Անդրիասովը։

Ստեղծագործությունների ընտրանի խմբագրել

  • Լարային կվարտետ, օպ.1[3]
  • Երաժշտական էսքիզ ֆլեյտայի և լարային նվագախմբի համար, օպ.4[4]
  • Դաշնամուրային տրիո, օպ. 7[5]
  • Սիմֆոնիա թիվ 1, օպ. 12[6]
  • Կլարնետի կոնցերտինո, օպ. 27[7]
  • Գարուն, լարային քառյակի համար, Op.32[8]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Երաժշտություն (ֆր.)
  2. 2,0 2,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. Iosif Andriasov - Topic (2015-06-23), String Quartet, Op. 1: III., Վերցված է 2019-06-04-ին
  4. Iosif Andriasov - Topic (2015-06-23), Musical Sketch for Flute and String Orchestra, Op. 4, Վերցված է 2019-06-04-ին
  5. Iosif Andriasov - Topic (2015-06-23), Piano Trio, Op. 7: III., Վերցված է 2019-06-04-ին
  6. Iosif Andriasov - Topic (2015-06-23), The First Symphony for Symphony Orchestra, Op. 12 - In One Movem, Վերցված է 2019-06-04-ին
  7. Iosif Andriasov - Topic (2015-06-23), Concertino for Clarinet and Symphony Orchestra, Op. 27 - First M, Վերցված է 2019-06-04-ին
  8. Iosif Andriasov - Topic (2015-06-23), Spring" For 2 Violins, Viola, And Cello, Op. 32, Վերցված է 2019-06-04-ին

Արտաքին հղումներ խմբագրել