Իոննա Ավագյան

ազգագրագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Իոննա Ցոլակի Ավագյան (հունվարի 27, 1940(1940-01-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 17, 2011(2011-05-17), Երևան, Հայաստան), հայ ազգագրագետ, Հայաստանի Պատմության պետական թանգարանի ավագ գիտաշխատող, հայկական գորգերի փորձագետ։

Իոննա Ավագյան
Ծնվել էհունվարի 27, 1940(1940-01-27)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 17, 2011(2011-05-17) (71 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունազգագրագետ և ազգագրագետ
Հաստատություն(ներ)Հայաստանի Պատմության Թանգարան
Ալմա մատերՀայկական պետական մանկավարժական համալսարան
Տիրապետում է լեզուներինհայերեն
Ամուսին(ներ)Վիգեն Ավագյան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1940 թվականի հունվարի 27-ին, Երևան քաղաքում։ 1948-1958 թվականներին սովորել է Կրուպսկայայի անվան դպրոցում։ 1959 թվականին ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմա-լեզվագրական ֆակուլտետը։ 1965 թվականին, ավարտելով ինստիտուտը, աշխատանքի է անցել Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության բաժնում, որտեղ աշխատել է մինչև կյանքի վերջ։ Նրա ուսումնասիրության առարկան եղել է հայկական գորգերի տիպաբանությունը։ Իոննա Ավագյանը ՀՀ Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի հանձնաժողովի գորգագետ-փորձագետն էր։ ՀՀ Մշակույթի նախարարության հանձնարարությամբ մասնակցել է Հայաստանի բազմաթիվ թանգարանների՝ Ազգային պատկերասրահի, Երևան քաղաքի պատմության, Սարդարապատի Ազգագրության և Ժողովրդական արվեստի ֆոնդերի գույքահաշվառման աշխատանքներին։

Ծնողներ՝ Ցոլակ Ավագյան և Արփիկ Ավետիսյան, երեխաներ՝ Վահագն Ավագյան, Լիլիթ Ավագյան։

Երկեր խմբագրել

«Կովկասյան գորգեր» ալբոմի ազգագրագիտական հոդվածների հեղինակ է։

2000 թվականից ուսումնասիրել է հայերեն արձանագրությամբ գորգերը։ 2010 թվականին Հայաստանի պատմության թանգարանի կողմից հրատարակվել է «Հայերեն արձանագրությամբ գորգեր» ալբոմ-կատալոգը՝ ըստ թանգարանի հավաքածուի[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Իոննա Ավագյան, Հայերեն արձանագրությամբ գորգեր, Հայաստանի պատմության թանգարան, 2010, Երևան, 88 էջ

Արտաքին հղումներ խմբագրել