Իշմուխամետ Գալյաուտդինով
Իշմուխամետ Գալյաուտդինով (բաշկիրերեն՝ Ғәләүетдинов Ишмөхәмәт Ғилметдин улы, հունվարի 1, 1948, Սուրամանովո, Ուչալինսկի շրջան, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 10, 2015, Ուֆա, Բաշկորտոստան, Ռուսաստան), խորհրդային ռուս լեզվաբան։ Բաշկորտոստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1995)[1], բանասիրական գիտությունների դոկտոր (1992), պրոֆեսոր (1994), ՌԴ (2005) և Բաշկորտոստանի (1986) մշակույթի վաստակավոր գործիչ։
Իշմուխամետ Գալյաուտդինով | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1948 Սուրամանովո, Ուչալինսկի շրջան, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 10, 2015 (67 տարեկան) Ուֆա, Բաշկորտոստան, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | գիտնական |
Ալմա մատեր | Բաշկորտոստանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԻշմուխամետ Գիլմուտդինովիչ Գալյաուտդինովը[2] ծնվել է 1948 թվականին Բաշկորտոստանի Ուչալինսկի շրջանի Սուրամանովո գյուղում։
1969 թվականին ավարտել է Բաշկորտոստանի պետական համալսարանը։
Ավարտելուց հետո աշխատել է ԲԳԱ Ուֆայի կենտրոնի պատմության, լեզվի և գրականության ինստիտուտում։ 1970 թվականից եղել է ԲԳԱ պատմության, լեզվի և գրականության ինստիտուտի գիտաշխատող։ 1971-1973 թվականներին եղել է Ուզբեկստանի ԳԱ Պուշկինի անվան լեզվի և գրականության ինստիտուտի փորձնակ, մասնագիտացել է հնագիտության, թյուրքական գրավոր հուշարձանների բնագավառներում։ 1979 թվականից աշխատել է ԲԱԳ լեզվի և գրականության ինստիտուտում, եղել է լեզվի բաժնի վարիչ (1992-1993)։ 1993-1996 թվականներին ԲԳԱ գլխավոր քարտուղար, ԲԳԱ թղթակից-անդամ (1995), ԲԳԱ հումանիտար գիտությունների բաժնի ակադեմիկոս-քարտուղար (1996-2006)։ 2000-2010 թվականներին եղել է Զաիր Իսմաիլովի անվան Ուֆայի արվեստի պետական ակադեմիայի ռեկտոր։
Հավաքել է բաշկիրերեն մանկական բանահյուսություն։ Մեծ ներդրում է կատարել թյուրքագիտության, գրական լեզվի տեսության և մեթոդաբանության ուսումնասիրության հարցում։ 2004-2006 թվականներին եղել է ՌԳԱ արևելագետների միության նախագահը։
Մահը
խմբագրելՄահացել է 2015 թվականի հոկտեմբերի 10-ին Ուֆայում։
Երկեր
խմբագրել- Очерки истории башкирского литературного языка. М.: Наука, 1989 (соавтор).
- "Тарих нәмә- и булгар" Таджетдина Ялсугулова (Лингвотекстологический анализ списков памятника. Грамматический очерк, лексика, сводный текст и перевод.). 2-е изд., перераб. и доп. Уфа: Китап, 1998.
- Два века башкирского литературного языка. Уфа: Гилем, 2000.
- Башкирские народные детские игры (на башк. и рус. яз.). Кн. первая. 2-е изд., с изм. Уфа: Китап, 2002.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կենսագրականը Բաշկորտոստանի գիտությունների ակադեմիայի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.
- ↑ Статья в Башкортостан: Краткая энциклопедия(չաշխատող հղում)
Գրականություն
խմբագրել- Башкортостан: Краткая энциклопедия. Уфа: Башкирская энциклопедия, 1996.
- Галяутдинов Ишмухамет Гильмутдинович. Библиографический указатель. Уфа: Гилем, 2005.
- Башкирская энциклопедия. В 7 т. Т. 2: В–Ж. Уфа: Башкирская энциклопедия, 2006