Բաշկորտոստանի գիտությունների ակադեմիա

Բաշկորտոստանի գիտությունների ակադեմիա (բաշկիրերեն՝ Башҡортостан Фәндәр академияһы), բարձրագույն պետական գիտական հաստատություն Բաշկորտոստանի հանրապետությունում։

Բաշկորտոստանի գիտությունների ակադեմիա
Տեսակակադեմիական ինստիտուտ և ոչ առևտրային կազմակերպություն
Հիմնադրված է1991, փետրվարի 6
ԵրկիրԲաշկորտոստան Բաշկորտոստան
ՏեղագրությունՈւֆա
ՀասցեԿիրովի փողոց 15, Ուֆա, Բաշկորտոստան
Կայքanrb.ru
Բաշկորտոստան Բաշկորտոստան դեռ չունի [[Կաղապար:Տեղորոշման քարտեզ Բաշկորտոստան Բաշկորտոստան|տեղորոշման քարտեզներ]].

Պատմություն խմբագրել

Ստեղծվել է Բաշկորտոստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության նախագահության 1991 թվականի փետրվարի 6-ի հրամանով՝ հանրապետությունում պահպանելու, ամրապնդելու և զարգացնելու գիտական և տեխնիկական ներուժը։

1991 թվականին կայացել է Գիտությունների ակադեմիայի հիմնադիր հավաքը, որի ժամանակ հիմնադիրների կազմից ընտրվել են Գիտությունների ակադեմիայի առաջին ակադեմիկոսները։ 1992 թվականին կայացել է Գիտությունների ակադեմիայի առաջին ընդհանուր ժողովը և Օ. Կայբիշևը ընտրվել է ակադեմիայի նախագահ։ Նրա նախաձեռնությամբ ի կատար է ածվել Գերագույն խորհրդի Գիտությունների ակադեմիայի կազմում Բաշկորտոստանի գիտական կենտրոնի բոլոր ինստիտուտները ներառելու որոշումը, ինչը չէր համաձայնեցվել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հետ և Ուֆայի գիտական համայնքում պառակտում է առաջանում, որը հարթվում է ՌԴ գիտությունների ակադեմիայի նախագահ Յու. Օսիպովի և Մ. Ռախիմովի հանդիպումից հետո։ Որոշվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ուրալի մասնաճյուղից առանձնացնել Ուֆայի ակադեմիական ինստիտուտները և դրանք թողնել Ուֆայի գիտական կենտրոնի կազմում։

ՌԴ գիտությունների ակադեմիայի Ուֆայի կենտրոնի շենքը հատկացվել է Բաշկորտոստանի գիտությունների ակադեմիային։

Կառուցվածք խմբագրել

Բաժիններ խմբագրել

  • Սոցիալական և հումանիտար գիտությունների բաժին
  • Ֆիզիկա-մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժին
  • Հողագիտության և բնական պաշարների բաժին
  • Քիմիական և տեխնոլոգիական գիտությունների բաժին
  • Կենսաբանական և գյուղատնտեսական գիտությունների բաժին
  • Բժշկական գիտությունների բաժին

Բաշկորտոստանի գիտությունների ակադեմիայի ենթակայության ներքո գտնվող գիտական կազմակերպություններ խմբագրել

  • Բաշկորտոստանի գիտությունների ակադեմիայի հերբիցիդներ և բույսերի աճի փորձարարական արտադրության կարգավորիչների գիտահետազոտական տեխնոլոգիական ինստիտուտ
  • Աչքի հիվանդությունների Ուֆայի գիտահետազոտական ինստիտուտ
  • «Բաշտեխինֆորմ գիտա-տեխնոլոգիական և տեղեկատվական համալիր»
  • «Բաշկորտոստանի հանրագիտարան» գիտական հրատարակչություն
  • Բաշկորտոստանի հանրապետության հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
  • Բաշկորտոստանի հանրապետության սոցիալ-քաղաքական և իրավական հետազոտությունների ինստիտուտ
  • Բաշկորտոստանի հանրապետության Նավթի և գազի տեխնոլոգիաների և նոր նյութերի ինստիտուտ
  • Բաշկորտոստանի հանրապետության տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտ
  • Բաշկորտոստանի հանրապետության կիրառական հետազոտությունների ինստիտուտ
  • Հիդրավլիկ խողովակաշարային տրանսպորտի կենտրոն
  • Գյուղատնտեսական հետազոտությունների կենտրոն
  • «Գիլեմ» հրատարակչություն[1]

Գիտական կազմակերպությունները, որոնք համատեղ գտնվում են և՛ Բաշկորտոստանի գիտությունների ակադեմիայի, և՛ ազգային իրավապահ մարմինների կառավարման ներքո խմբագրել

  • Բաշկորտոստանի հանրապետության արդյունաբերության և էներգետիկայի և ինովացիոն քաղաքականության նախարարության տրանսպորտային խնդիրների ինստիտուտ
  • Բաշկորտոստանի հանրապետության արդյունաբերության և էներգետիկայի և ինովացիոն քաղաքականության նախարարության նավթաքիմիական վերամշակման ինստիտուտ

Ակադեմիայի նախագահություն խմբագրել

Նախագահության կազմում կա 31 անձ, այդ թվում՝

  • Ռամիլ Բախտիզին՝ Ակադեմիայի նախագահ[2]
  • Ռայհանա Կունակովա՝ փոխնախագահ, քիմիկոս, ԲԳԱ թղթակից անդամ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԲՀ գիտության վաստակավոր գործիչ
  • Մանսուր Այուպով՝ փոխնախագահ, քաղաքագետ, ԲԳԱ թղթակից անդամ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
  • Ռուսլան Աբլեև՝ գլխավոր գիտքարտուղար, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ[3]

Ակադեմիայի նախագահներ խմբագրել

  • 1991-1995 - Օ. Կայբիև(1939), մետալուրգ
  • 1995-2003 - Ռ. Ինգմատուլին(1940), մեխանիկոս, մաթեմատիկ
  • 2004-2006 - Մ. Իլհամով(1934), մեխանիկոս, մաթեմատիկ
  • 2006-2011 - Ա. Շամազով (1947), նավթագազային մասնագետ
  • 2011 - Ռ. Բախտիզիմ (1955) - մաթեմատիկ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Издательство «Гилем»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 29-ին.
  2. «Новым президентом Академии наук Республики Башкортостан стал Бахтизин Р. Н.». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 29-ին.
  3. «Президиум АН РБ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել