Ինքնասպանություն (Դյուրկհեյմի գիրք)

Ինքնասպանություն. Սոցիլոգիայի ուսումնասիրություն ( ֆր.՝ Le Suicide: Étude de sociologie </link> ) ֆրանսիացի սոցիոլոգ Էմիլ Դյուրկհեյմի գրքերից է, որը գրվել է 1897 թվականին։ Սա սոցիալական փաստի երկրորդ մեթոդաբանական ուսումնասիրությունն էր հասարակության համատեքստում (դրան նախորդել էր չեխ գրողի, հետագայում Չեխոսլովակիայի նախագահի սոցիոլոգիական ուսումնասիրությունը. Թոմաս Գարիգ Մազարիք, ինքնասպանությունը որպես նոր ժամանակների զանգվածային սոցիալական երևույթ, 1881, Չեխիա, 1904)։ Իբրև թե ինքնասպանության դեպքի ուսումնասիրություն, իր ժամանակի համար եզակի հրապարակում, որը իր ժամանակի համար եզակի հրապարակում է և օրինակ է տալիս, թե ինչպիսին պետք է լինի սոցիոլոգիական մենագրությունը։

Ինքնասպանություն
ֆր.՝ Le suicide
Ենթավերնագիրétude de sociologie
ՀեղինակԷմիլ Դյուրկհայմ
Տեսակգրական ստեղծագործություն և գրավոր աշխատություն
Ժանրէսսե
Թեմաինքնասպանություն և հասարակագիտություն
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվ1897

Ըստ Դյուրկհեյմի՝

ինքնասպանություն տերմինը վերաբերում է մահվան բոլոր այն դեպքերին, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն բխում են հենց տուժողի դրական կամ բացասական գործողություններից, որոնք նա գիտակցում է, որ կհանգեցնեն այդ արդյունքին[1]։

Ինքնասպանության չորս տեսակները

խմբագրել

Ըստ Դյուրկհեյմի գոյություն ունի ինքնասպանության չորս տեսակ, որոնք հիմնված են երկու սոցիալական ուժերի անհավասարակշռության աստիճանի վրա. սոցիալական ներառում և բարոյական կարգավորում[2]։ Դյուրկհեյմը նշել է տարբեր ճգնաժամերի ազդեցությունը սոցիալական ագրեգատների վրա, օրինակ՝ պատերազմները, որոնք տանում են այլասիրության աճի, տնտեսական վերելքների կամ անոմիա խթանող աղետների[3]։

Եսասիրական ինքնասպանությունը արտացոլում է չպատկանելու, համայնքին չներառվելու երկարատև զգացումը։ Սա գալիս է ինքնասպանի այն զգացումից, որ նա չունի որևէ կապվածություն։ Այդ կապվածության բացակայությունը կարող է առաջացնել անիմաստություն, ապատիա, մելամաղձություն և դեպրեսիա[4]։

Դյուրկհեյմը այսպիսի պարփակվածությունը անվանում է «գերանհատականացում»:Այն անհատները՝ ովքեր բավականաչափ կապված չեն սոցիալական խմբերի հետ (և, հետևաբար, հստակ սահմանված արժեքներ, ավանդույթներ, նորմեր և նպատակներ) չունեն սոցիալական աջակցություն կամ ուղղորդում և, հետևաբար, ավելի հավանական է, որ ինքնասպան կլինեն:Դյուրկհեյմը պարզել է, որ ինքնասպանությունն ավելի հաճախ հանդիպում է չամուսնացած մարդկանց, հատկապես չամուսնացած տղամարդկանց մոտ, որոնք, ինչպես պարզեց նա, քիչ բան ունեին, ինչը կապում էր նրանց կայուն սոցիալական նորմերի և նպատակների հետ[2]։

Այլասիրական ինքնասպանության բնույթը խմբի նպատակներով և համոզմունքներով ճնշված լինելու զգացումն է[5]։ ԴԴա տեղի է ունենում բարձր ինտեգրված հասարակություններում, որտեղ անհատական կարիքները համարվում են ավելի քիչ կարևոր, քան ամբողջ հասարակության կարիքները։ Այդ պատճառով այլասիրական ինքնասպանությունը եսասիրական ինքնասպանությանը հակառակ ինտեգրման սանդղակում է[2]։ Քանի որ անհատական օգուտը կարևոր չի համարվում, Դյուրկհեյմը հայտարարեց, որ այլասիրական հասարակության մեջ քիչ պատճառներ կլինեն, որ մարդիկ դիմեն ինքնասպանության։ Նա նկարագրեց մի բացառություն. երբ անձից ակնկալվում է ինքնասպանություն գործել հասարակության անունից, օրինակ՝ զինվորական ծառայության ժամանակ։ Անհատը չափից դուրս կապված է հասարակության հետ։

Անոմիկ ինքնասպանությունն արտացոլում է մարդու բարոյական շփոթությունը և սոցիալական ուղղվածության բացակայությունը, որը կապված է դրամատիկ, սոցիալական և տնտեսական ցնցումների հետ[6]։ Այն բարոյական ապակարգավորման արդյունքն է և ճիշտ ձգտումների սահմանման բացակայությունը՝ սոցիալական էթիկայի սահմանափակման պատճառով, որը կարող է իմաստ ու կարգ պարտադրել անհատի գիտակցությանը։ Սա տնտեսական զարգացման ձախողման և աշխատանքի բաժանման ախտանիշ է, Դյուրկհեյմի օրգանական միասնությունը ստեղծելու համար։ Մարդիկ չգիտեն իրենց դերը հասարակության մեջ։ Ըստ Դյուրկհեյմի այն բարոյական խանգարման վիճակ է, երբ մարդիկ չգիտեն իրենց ցանկությունների սահմանները և անընդհատ հիասթափության մեջ են։ Դա կարող է պատահել, երբ նրանք զգում են ֆինանսական կտրուկ փոփոխություններ. թեև սա ներառում է տնտեսական փլուզում, այն երկու դեպքում էլ կարող է ներառել նաև անսպասելի շահեր, կյանքի նախկին ակնկալիքները մոռացվում են, և նոր ակնկալիքներ են անհրաժեշտ, նախքան նրանք կարող են դատել իրենց նոր իրավիճակը՝ կապված նոր սահմանափակումների հետ։

Ֆատալիստական ինքնասպանությունը տեղի է ունենում, երբ մարդուն չափազանց վերահսկում են, երբ նրա ապագան անխնա արգելափակված է և կրքերը դաժանորեն ճնշված են ծանր կարգապահության միջոցով[7]։ Սա անոմիկ ինքնասպանության հակառակն է և տեղի է ունենում այնպիսի ճնշող հասարակություններում, որի մասը կազմող անհատները նախընտրում են մեռնել, քան շարունակել ապրել տվյալ հասարակությունում։ Օրինակ՝ որոշ բանտարկյալներ կնախընտրեն մեռնել, քան թե ապրել մշտական բռնությամբ և չափազանց վերահսկվող բանտում։ Ի տարբերություն իր մշակած այլ հասկացությունների, Դյուրկհեյմը կարծում էր, որ ֆատալիստական ինքնասպանությունը տեսական է և, հավանաբար, գոյություն չունի իրական կյանքում։ Այնուամենայնիվ, վերջին փաստացի ապացույցները ցույց են տալիս, որ ֆատալիստական ինքնասպանությունը գոյություն ունի ժամանակակից հասարակության մեջ[8][9][10][11][12][13][14]։

Եզրակացություններ

խմբագրել

Դյուրկհեյմը եզրակացրեց, որ ինքնասպանությունների մակարդակն ավելի բարձր է.

  • տղամարդկանց մոտ, քան կանանց (չնայած ամուսնացած կանայք, որոնք մի քանի տարի անզավակ էին մնացել, ի վերջո ունեցան ինքնասպանության բարձր մակարդակ)։
  • նրանց մոտ, ովքեր միայնակ են, քան նրանց ովքեր ունեն սեռական հարաբերություն։
  • երեխա չունեցող մարդկանց մոտ, համեմատած երեխաներ ունեցողների։
  • բողոքականների մոտ, քան կաթոլիկների և հրեաների։
  • զինվորների մոտ, քան քաղաքացիական բնակչության։
  • խաղաղ ժամանակ, քան պատերազմի ժամանակ։ (Օրինակ՝ Ֆրանսիայում ինքնասպանությունների թիվը նվազեց Լուի-Նապոլեոն Բոնապարտի պետական հեղաշրջումից հետո։ Պատերազմը նաև նվազեցրեց ինքնասպանությունների թիվը. 1866 թվականին Ավստրիայի և Իտալիայի միջև տեղի ունեցած պատերազմից հետո, երկու երկրներում էլ ինքնասպանությունների թիվը նվազել է 14 տոկոսով)։
  • Սկանդինավյան երկրներում։

Նա նաև եզրակացրեց, որ որքան բարձր է կրթական մակարդակը, այնքան ավելի հավանական է, որ մարդը կընտրի ինքնասպանության դիմել։ Այնուամենայնիվ, Դյուրկհեյմը պարզեց, որ ավելի մեծ հարաբերակցություն կա անձի կրոնի և ինքնասպանության մակարդակի միջև, քան անձի կրթական մակարդակի։ Հրեաների կրթությունը հիմնականում բարձր աստիճանի էր, բայց նրանց ինքնասպանության մակարդակը ցածր էր։

Քննադատություն

խմբագրել

Էկոլոգիական մոլորություն

խմբագրել

Դյուրկհեյմին մեղադրում էին էկոլոգիական մոլորության մեջ[15][16] քանի որ Դյուրկհեյմի եզրակացությունները, ըստ երևույթի, վերաբերում են անհատական վարքագծին (օրինակ՝ ինքնասպանություն), թեև դրանք բխում էին համախառն վիճակագրությունից (ինքնասպանությունների թիվը բողոքականների և կաթոլիկների շրջանում)։ Եզրակացության այս տեսակը, որը բացատրում է առանձին իրադարձություններ (« միկրո ») վիճակագրական տվյալների (« մակրո ») առումով, հաճախ ապակողմնորոշիչ է, ինչպես ցույց է տալիս Սիմփսոնի պարադոքսը[17]։

Այնուամենայնիվ, կան տարբեր տեսակետներ այն մասին, թե արդյոք Դյուրկհեյմի աշխատությունը պարունակում է էկոլոգիական մոլորություն։ Վան Պոպելը և Դեյը (1996 թ.) պնդում են, որ կաթոլիկների և բողոքականների միջև ինքնասպանությունների թվերի տարբերությունը կարող է ամբողջությամբ պայմանավորված լինել նրանով, թե ինչպես են երկու խմբերը գրանցում մահերը։ Բողոքականները որպես ինքնասպանություններ կգրանցեն «հանկարծակի մահերը» և «անորոշ կամ չճշտված պատճառներով մահերը», իսկ կաթոլիկները՝ ոչ։ Եթե այդպես է, ապա Դյուրկհեյմի սխալը փաստացի էր, ոչ թե տրամաբանական[18]։ Ինկելեսը (1959)[19], Ջոնսոնը (1965)[20], և Գիբսը (1958)[21] պնդում էին, որ Դյուրկհեյմը մտադիր էր ինքնասպանությունը բացատրել միայն սոցիոլոգիապես՝ ամբողջական տեսանկյունից, ընդգծելով, որ «իր տեսությունը նպատակ ուներ բացատրել սոցիալական միջավայրումինքնասպանությունների մակարդակի տարբերությունը, այլ ոչ թե անհատների ինքնասպանությունները»[22]։

Վերջերս Բուրկը (2006) կասկածի տակ դրեց միկրո-մակրո հարաբերությունները, որոնք ընկած են Դյուրկհեյմի աշխատանքի քննադատության հիմքում։ Նա նշեց որ.

  Դյուրկհեյմը խոսում է «կոլեկտիվ հոսքի» մասին, որն արտացոլում է կոլեկտիվ տրամադրվածությունը, որը հոսում է սոցիալական կազմակերպությունների ուղիներով։ Հոսքի ինտենսիվությունը որոշում է ինքնասպանությունների ծավալը... Ներկայացնելով հոգեբանական [որը անհատականն է] փոփոխականներ, ինչպիսիք են դեպրեսիան՝ [որը կարելի է համարել որպես] ինքնասպանության անկախ [ոչ սոցիալական] պատճառ, որը բաց է թողնում Դյուրկհեյմի հայեցակարգը, որ այս փոփոխականների վրա ամենայն հավանականությամբ կարող են ազդել ավելի մեծ սոցիալական ուժեր, և առանց այդ ուժերի տվյալ անհատները ինքնասպանություն չեն գործում[23]։  

Կաթոլիկներ և Բողոքականներ

խմբագրել

Դյուրկհեյմն ուսումնասիրում է բողոքականների և կաթոլիկների միջև ինքնասպանությունների մակարդակի տարբերությունը՝ պնդելով, որ կաթոլիկների շրջանում ավելի մեծ սոցիալական վերահսկողությունը հանգեցնում է ինքնասպանությունների ցածր մակարդակի։ Ըստ Դյուրկհեյմի՝ կաթոլիկ հասարակությունն ունի ինտեգրման նորմալ մակարդակ, իսկ բողոքականը՝ ցածր։

Այս մեկնաբանությունը վիճարկվել է։ Դյուրկհեյմը հնարավոր է, որ չափազանց շատ է ընդհանրացրել։ Նա վերցրել է իր տվյալների մեծ մասը ավելի վաղ հետազոտողներից, հատկապես Ադոլֆ Վագներից և Հենրի Մորսելիից[24], սակայն նրանք ավելի զգույշ են եղել իրենց տվյալների ընդհանրացման հարցում։ Եվ իրոք, հետազոտողները ավելի ուշ պարզեցին, որ ինքնասպանության հարցում բողոքական-կաթոլիկ տարբերությունները սահմանափակվում էին գերմանախոս Եվրոպայով, ինչը հուշում է, որ անհրաժեշտ է հաշվի առնել այլ նպաստող գործոններ[25]։ ՉՉնայած իր սահմանափակումներին, Դյուրկհեյմի ինքնասպանության վերաբերյալ աշխատանքը ազդել է վերահսկողության տեսության կողմնակիցների վրա, և հաճախ նշվում է[26] որպես դասական սոցիոլոգիական ուսումնասիրություն։

Ընտրված հրատարակություններ

խմբագրել

Գրականության ցանկ

խմբագրել

Ծանոթագրություն

խմբագրել

Շարունակել ընթերցել

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
  1. W. S. F. Pickering; Geoffrey Walford; British Centre for Durkheimian Studies (2000). Durkheim's Suicide: a century of research and debate. Psychology Press. էջ 25. ISBN 978-0-415-20582-5. Վերցված է 2011 թ․ ապրիլի 13-ին.
  2. 2,0 2,1 2,2 Thompson, Kenneth (1982). Emile Durkheim. London: Tavistock Publications. էջեր 109–111. ISBN 0-85312-419-1. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Thompson» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  3. Dohrenwend, Bruce P. (1959). «Egoism, Altruism, Anomie, and Fatalism: A Conceptual Analysis of Durkheim's Types». American Sociological Review. 24 (4): 473. doi:10.2307/2089533. JSTOR 2089533.
  4. Harriford, Diane Sue; Thomson, Becky W. (2008). When the Center is on Fire : Passionate Social Theory for Our Times. Austin: University of Texas Press. էջ 165. ISBN 978-0-292-71775-6.
  5. Harriford, Diane Sue; Thomson, Becky W. (2008). When the Center is on Fire : Passionate Social Theory for Our Times. Austin: University of Texas Press. էջ 166. ISBN 978-0-292-71775-6.
  6. Harriford, Diane Sue; Thomson, Becky W. (2008). When the Center is on Fire : Passionate Social Theory for Our Times. Austin: University of Texas Press. էջ 163. ISBN 978-0-292-71775-6.
  7. Harriford, Diane Sue; Thomson, Becky W. (2008). When the Center is on Fire : Passionate Social Theory for Our Times. Austin: University of Texas Press. էջ 167. ISBN 978-0-292-71775-6.
  8. Lester, D. 1991. "Totalitarianism and fatalistic suicide." Journal of Social Psychology 131:129–30.
  9. Pearce, F. 1987. "A reworking of Durkheim’s suicide." Economy and Society 16: 526–67.
  10. Peck, D. L. 1981. "Towards a theory of suicide: The case for modern fatalism." Omega 11(1):1–14.
  11. Perfetti, A. R. 2018. "Fate and the clinic: A multidisciplinary consideration of fatalism in health behaviour." Medical Humanities 44(1). p. 59.
  12. Roberts, R. E., C. R. Roberts, and G. C. Irene. 2000. "Fatalism and risk of adolescent depression." Psychiatry 63(3):239–52.
  13. Stivers, Cathie (2008 թ․ հոկտեմբերի 26). «Adolescent Suicide». Marriage & Family Review. 12 (1–2): 135–142. doi:10.1300/J002v12n01_08.
  14. Marson, Stephen M.; Lillis, J. Porter (2019) "Durkheim’s Greatest Blunder," The Journal of Sociology & Social Welfare: Vol. 46: Iss. 2, Article 6. DOI: https://doi.org/10.15453/0191-5096.4182
  15. Freedman, David A. (2002). «The Ecological Fallacy». University of California.
  16. Selvin, H. C. (1965). «Durkheim's Suicide: Further Thoughts on a Methodological Classic». In Nisbet, R. A. (ed.). Émile Durkheim : Selected Essays. Prentice-Hall. էջեր 113–136. OCLC 883981793.
  17. Irzik, Gurol; Meyer, Eric (1987). «Causal Modeling: New Directions for Statistical Explanation». Philosophy of Science. 54 (4): 509. doi:10.1086/289402. S2CID 121747510.
  18. Van Poppel, Frans; Day, Lincoln H. (1996). «A Test of Durkheim's Theory of Suicide—Without Committing the Ecological Fallacy». American Sociological Review. 61 (3): 500. doi:10.2307/2096361. JSTOR 2096361.
  19. Cf. Inkeles, A. (1959). «Personality and Social Structure». In Merton, R. K.; Broom, L.; Cottrell, L. S. (eds.). Sociological Today. New York: Basic Books. էջեր 249–76.
  20. Cf. Johnson, B. D. (1965). «Durkheim's One Cause of Suicide». American Sociological Review. 30 (6): 875–86. doi:10.2307/2090966. JSTOR 2090966. PMID 5846308.
  21. Cf. Gibbs, J. P.; Martin, W. T. (1958). «A Theory of Status Integration and Its Relationship to Suicide». American Sociological Review. 23 (2): 140–147. doi:10.2307/2088997. JSTOR 2088997.
  22. Berk, Bernard B. (2006). «Macro-Micro Relationships in Durkheim's Analysis of Egoistic Suicide». Sociological Theory. 24 (1): 58–80 [p. 60]. doi:10.1111/j.0735-2751.2006.00264.x. S2CID 144703762.
  23. Berk, Bernard B. (2006). «Macro-Micro Relationships in Durkheim's Analysis of Egoistic Suicide». Sociological Theory. 24 (1): 58–80 [pp. 78–79]. doi:10.1111/j.0735-2751.2006.00264.x. S2CID 144703762.
  24. Stark, Rodney; Bainbridge, William Sims (1996). Religion, Deviance and Social Control. Routledge. էջ 32. ISBN 9780415915298.
  25. Pope, Whitney; Danigelis, Nick (1981). «Sociology's One Law». Social Forces. 60 (2): 496–514. doi:10.2307/2578447. JSTOR 2578447.
  26. Huang, Wei-Chiao (1996). «Religion, Culture, Economic and Sociological Correlates of Suicide Rates: A Cross-National Analysis». Applied Economics Letters. 3 (12): 779–782. doi:10.1080/135048596355583.